Գրագետ փաթեթավորում


   Դուք ունեք նոր ապրանքի գաղափար կամ արդեն զբաղված եք որոշակի ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Սակայն Դուք կանգնել եք շատ կարևոր խնդրի առջև: Ինչպես ճիշտ փաթեթավորել ապրանքը, որպեսզի այն հարմար լինի վաճառելիս, գնելիս, արտահայտի ապրանքի բովանդակությունը, օգտակարությունը, այն դարձնի գրավիչ, հրապուրիչ, տարբերվի նմանատիպ այլ ապրանքներից, աչքի ընկնի խանութում  առկա ապրանքների բազմազանության մեջ: Սրանք այն հարցերն են, որոնք պատասխաններ են պահանջում: Սակայն միանգամից բոլոր պահանջներին բավարարելը շատ դժվար է: Դուք պետք է կողմնորոշվեք, թե ո՞րն է Ձեր ապրանքի համար առաջնայինը՝ ունենալ գրավիչ տարբերվող փաթեթավորում, որովհետև խանութի դարակներում մրցակից անալոգները չափազանց շատ են, թե՞ ունենալ հարմարավետ փաթեթավորում, որպեսզի Ձեր գնորդներին իրական հաճույք պատճառի Ձեր ապրանքից օգտվելը:
Իհարկե, Դուք որքան ջանաք Ձեր առջև դրված փաթեթավորման պահանջները լիովին բավարարել, այնքան կշահի Ձեր ապրանքի վաճառքը: Ես Ձեզ որոշել եմ ներկայացնել մի շարք ապրանքների փաթեթավորման լավագույն օրինակներ, որոնք Ձեզ կօգնեն կողմնորոշվել Ձեր ապրանքի հարցում և ճիշտ փաթեթավորում իրականացնել:
    Փաթեթավորում ենք սուրճ:





 Ուշադրություն դարձրեք սուրճի փաթեթավորմանը: Առաջին հայացքից թվում է, թե այն ոչնչով չի տարբերվում սուրճի այլ փաթեթավորումներից: Սակայն փաթեթի վրա տեղադրված պլաստմասսե փոքրիկ հարմարանքը, որը ունի անցքեր, թույլ է տալիս գնորդներին զգալ տվյալ սուրճի տեսակի բույրը՝ նախքան այն գնելը:




 Փաթեթավորում ենք չամիչ: 




   Այս պարագայում բացարձակ կապ չունի այն չամիչ է, թե դդումի կորիզ: Սովորական, աչքի չընկնող փաթեթավորում: Սակայն փաթեթի վրա առկա փոքրիկ հաղորդագրությունը անմիջապես տեղյակ է պահում, թե որքան օգտակար հատկություններ կան այդ 100 գրամ ապրանքի մեջ (օրինակ երկաթի և կալիումի առկայությունը՝ համեմատելով այն կանաչեղենի, խնձորի հետ): Նույնիսկ, եթե Դուք չեք տիրապետում օտար լեզվի, Ձեզ համար միանգամից պարզ է դառնում խոսքը ինչի մասին է:  Դուք նկատեցիք, որ հաղորդագրությունը փաթեթի հետևի մասում չէ, այլ դիմացը, որպեսզի միանգամից նկատելի լինի: Իսկ գիտեք ինչու այս ապրանքը չունի հատուկ գունային տարբերով, գեղեցիկ, արտահայտիչ գամաներով փաթեթավորում: Քանի որ, եթե սա լիներ որևէ «բնական», որը լի կլիներ կոնսերվանտներով, այդ ժամանակ արտադրողները նրան հատուկ գեղեցիկ գրավիչ փաթեթավորում կտային՝ դրանով փորձելով գայթակղել գնորդին: Իսկ չամիչ փնտրողը և գնողը գիտի, թե այն ինչ է: Այս պարագայում մի փոքր հուշումը՝ դիմացի հաղորդագրությունը, ավելի է ոգևորում գնորդին գնում կատարել:

  Հաջորդ օրինակը հարմարավետ փաթեթավորման օրինակ է:


 Զիպ փականները շատ կիրառելի են փոքրածավալ կամ թեթև զանգվածով սորուն ապրանքների համար: Սա հարմարավետ է նաև 1 կիլոգրամ և ավել սորուն ապրանքների համար,  օրինակ տարբեր տեսակի ալյուր, ձավարեղեն, ընդեղեն փաթեթավորելու համար: Ալյուրի համար զիպ փականների կիրառում ես չեմ հանդիպել մեր հայկական շուկայում, բայց ասեմ, որ այն բավական հարմար է կիրառման տեսանկյունից:




   Սրան ավելացնենք նաև մի երկու հարմար կիրառելի բաղադրատոմս, գնումը խրախուսելու համար:




Հաջորդ օրինակները ավելի շատ աչքի են ընկնում, վառ գունային գամմաներով, որոնք ավելի շատ խանութում մյուս ապրանքներից տարբերվելու խնդիր են լուծում:

 















   Եվս մեկ օրինակ, երբ հաշվի է առնվում ժամանակի թրենդները: «Աստղային պատերազմներ» -ի սիրահարները հաստատ անտարբեր չեն անցնի: Նշեմ, որ նոր փաթեթավորումը անմիջապես համընկավ ֆիլմի նոր սեզոնի հետ:







  Օգտագործե՛ք այս փոքր դետալները, երբ խոսք է գնում փաթեթավորման մասին: Փորձե՛ք միևնույն ժամանակ այնպես անել, որպեսզի փաթեթավորումը ևս արտացոլի Ձեր ապրանքի առավելությունները:
 Նման օրինակներ Ձեզ դեռ էլի են սպասվում, այնպես որ՝  հետևե՛ք մեր էջին: Կարդացեք AZat Marketing:
 Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:


Շարունակելով ուսումնասիրել ապրանքատեսակների փաթեթավորման օրինակները՝ առանձնացրել եմ փաթեթավորման 5 առանձնահատկություններ, որոնք կարելի է հաշվի առնել այս գործընթացը սկսելուց առաջ: Նախորդ հոդվածում ես առանձնացրել էի փաթեթավորման մի շարք հետաքրքիր օրինակներ՝  այդ թվում նշելով նաև ապրանքների փաթեթավորմանը ներկայացվող պահանջները: Այս անգամ ես կմանրամասնեմ այդ պահանջները՝ ընդգծելով դրանց առանձնահատկությունները:
 Եվ այսպես.

1. Ապահով փաթեթավորում:

Եթե Դուք փաթեթավորւմ եք այնպիսի ապրանքատեսակ, որը ունի ջարդվելու, վնասվելու մեծ հավանականություն, ուրեմն պարզ է դառնում, որ այս պարագայում դրան ստեղծարար մոտեցում տալու կարիք այդքան էլ չկա, այստեղ կարևորը ապրանքի ապահով լինելու, այն ապահով տեղափոխելու հարցերը լուծելն է: Հավանաբար շուկայում ձվի փաթեթավորման ձևերը Ձեզ հայտնի է, սակայն այս մեկը ինձ հանդիպած ամենահարմար փաթեթավորումն է, քանի որ այս պարագայում վստահ կարող եք լինել, որ տուփը չի բացվի՝ այն ինչպես էլ տեղափոխեք:











2. Ժամանակի պահանջներ:

Հաջորդ կարևոր դետալը, որ այժմ կարելի է նկատել նոր փաթեթավորումների վրա այն է, որ հիմա բացի արտադրողի մասին տվյալները նշելուց՝ արտադրման վայրը, հասցեն, հեռախոսահամարներ, ինտերնետ կայք, նշում են նաև սոցիալական ցանցերի հղումները: Փաթեթավորելիս հաշվի առեք նաև ժամանակի պահանջները:
















 3.  Հարմար փաթեթավորում, երբ սկսում ես արդեն օգտվել ապրանքից:

 Այս օրինակը ցույց է տալիս, այն որ փաթեթավորման հարմարավետությունը միայն չպետք է սահմանափակվի ապրանքը անվնաս տեղափոխելով, այլ այն նաև պետք է հարմար լինի ապրանքը օգտագործելիս:




4. Փաթեթավորում՝ հնարամիտ լուծումներ, այստեղ մեկնաբանություններ չեմ անի:







5. Փաթեթավորում՝ բրենդին համապատասխան:

Եթե Դուք  ունեք բրենդ ու այն էլ թանկարժեք, ուրեմն Դուք պարտավոր եք Ձեր ապրանքներին տաք ստեղծարար փաթեթավորումներ: Թարմ օրինակներից է՝


 Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий