Made In Armenia

   

Made in Armenia: MANUL


  Աշխարհահռչակ հայտնի դիզայներներից մեկը ասել է, որ ՝ «Նորաձևությունը մի բան է, որ գալիս է հենց Ձեր ներսից»: Ես համաձայն եմ այնքանով, որ որքան էլ հետևենք նորաձևության նոր տենդենցներին, միևնույն է Դուք եք ստեղծելու Ձեր նորաձևությունը, քանի որ Դուք անհատականություն եք, Դուք ունեք բնավորություն, տարբերվող խառնվածք, հետևաբար նաև անհատական ոճ: Որքան որ տարբեր են աշխարհում մարդիկ, այնքան ևս պետք է տարբերվի նրանց ոճը: Սակայն սրան զուգահեռ պետք է ասեմ, որ միօրինակությունն ու միապաղաղությունը շատ հաճախ է նկատվում, երբ փողոց ենք դուրս գալիս: Մի՞թե լինել նորաձև, նշանակում է լինել իրար նման:  Հավանաբար նաև շուկայի պահանջարկից ելնելով շատերը հագնվում են միօրինակ: Սակայն  այստեղ մարդկանց կարող է օգնության հասնել մի բան՝ կրել աքսեսուարներ, որոնք կառանձնացնեն նրանց ինքնատիպությունը: Երբ Ձեր օրվա անբաժանելի մաս կազմող պայուսակը, դրամապանակը, գոտին բարձրորակ կաշվից են, գեղեցիկ դիզայնով, որակյալ կարերով, հավատացե՛ք, որքան էլ հասարակ լինի Ձեր հագուստը, Ձեր տեսքը միշտ վայելուչ և էլեգանտ է լինելու:



 Այս ամենի խորը գիտակցումով էլ ստեղծվել է «ՄԱՆՈՒԼ» հայկական բրենդը, որը զբաղվում է կաշվե պայուսակների ու աքսեսուարների արտադրությամբ և վաճառքով: Բրենդը Ձեզ անժամկետ երաշխիքներ է միշտ տալիս, երբ գնում եք տեսականուց որևէ նմուշ, իսկ գիտե՞ք ինչու: Քանի որ արտադրողները և կարողները հայ արհեստավորներ են, ովքեր  վստահ են իրենց աշխատանքի, հումքի և նյութերի բարձր որակի առումով: Մի բան, որ չենք կարող նշել օտար արտադրողի համար: Չէ՞ որ ոչ էժանագին տեսք ունենալու համար բավարար չէ միայն ունենալ նորաձև  կամ էլ ուղղակի գեղեցիկ դիզայնով աքսեսուար: Այցելե՛ք «ՄԱՆՈՒԼ» բրենդային խանութը, զննե՛ք տեսականին, ուշադրություն դարձրե՛ք ապրանքների որակին և Դուք կզգաք, որ յուրաքանչյուր ապրանքատեսականուն ցուցաբերված է յուրահատուկ ստեղծագործ  և արհեստավարժ մոտեցում:





Պատմական ակնարկ

  «ՄԱՆՈՒԼ» պայուսակների և կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին Բուլղարիայում: Ընկերությունը մեծ հաջողություններ է ունեցել արտասահմանյան շուկայում, սակայն  ընկերության հիմնադիր Դավիթ Բեգլարյանը  որոշել է իր գործը շարունակել հայրենիքում և իր հաջողությունները կիսել հայրենական շուկայում: 1998 թվականին «ՄԱՆՈՒԼ»-ը սկսեց արտադրել և վաճառել արդեն Հայաստանում:





  Ընկերությունը  ունի իր ֆիրմային խանութ սրահը Կոմիտաս 23 հասցեում, որտեղ խորհրդատու վաճառողները Ձեզ կօգնեն Ձեր ինքնատիպությանը համապատասխանող իրեր ընտրել, ինչպես նաև կարող եք անհատական պատվեր կատարել և Ձեր նախընտրության համապատասխան մոդել պատվիրել:


  Անկասկած կարող եմ ասել, որ ցանկացած արտադրություն կազմակերպելիս, բացի հումքի ու նյութերի որակական ընտրությունից մեծ նշանակություն ունի գործին  սրտացավ վերաբերող աշխատուժը, որից միայն շահում է արտադրանքի որակը: Սա հայկական այն բրենդների շարքին եմ դասում, որի համար վստահ կարող եմ ասել՝ այստեղ յուրաքանչյուր ոք սրտացավ է վերաբերում իր գործին, որի արդյունքում  ստեղծված արտադրանքը արդարացնում է իր սպառողի սպասելիքները և ծառայում է նրան տարիներով:






 «ՄԱՆՈՒԼ» բրենդի ոճային պայուսակները ու աքսեսուարները դարձնելով Ձեր ամենօրյա օգտագործման պարագաներ՝ Դուք Ձեր իսկ ստեղծած նորաձևությունը կթելադրեք շրջապատին:








  Աշխարհում նորաձևության տենդենցները այնպիսին են, որ այժմ մարդիկ հակված են փնտրել ու գտնել իրենց հոգեհարազատ բրենդը, որը կընկալի իրենց նախապատվությունները, իրենց խառնվածքը ու ճաշակը: Այս առումով մեր հայրենակիցների բախտը բերել է, քանի որ նման բրենդ վաղուց գոյություն ունի հայրենական շուկայում:
  «ՄԱՆՈՒԼ»-ին իրավմամբ հաջողվել է ստեղծել  բարձրորակն ու նրբաճաշակը և այն հպարտությամբ պիտակավորել՝ «Made in Armenia»






  «ՄԱՆՈՒԼ»-ի ապրանքատեսականին անհատական մոդելների հավաքածու է, որոնցից յուրաքանչյուրը ունի իր միակ հասցեատիրոջը: Եղե՛ք յուրօրինակ, Ձեր ոճի, գույների, խառնվածքի և տրամադրության մեջ, եղե՛ք չկրկնվող ու շքեղ:





  Եթե Դուք գործարար եք, Ձեր բիզնեսում հասելե՛ք հաջողությունների, ուրեմն Ձեզ վայել են միայն այս տեսակ պայուսակներն ու պորտֆելները: Իսկ իրենց գնահատող գեղեցիկ կանանց պարզապես խորհուրդ կտամ պահանջել իրենց ամուսիններից նվեր ընտրել հենց այս խանութ սրահից:






  «ՄԱՆՈՒԼ»-ի դեպքում բարձրորակն ու գեղեցիկ դիզայնը ուղղակի բնորոշումներ չեն: Դրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք որդեգրել են «ՄԱՆՈՒԼ»-ի յուրաքանչյուր մոդելի ստեղծողները, և հավատարիմ լինելով այդ սկզբունքներին օրեցօր ավելացրել տեսականին: «ՄԱՆՈՒԼ»-ը սիրում է իր հաճախորդին: Ինչպես որ հաճախորդն է հավատարիմ բրենդին այնպես էլ բրենդն է հավատարիմ իր հաճախորդին՝ մշտապես արդարացնելով վերջինիս սպասելիքները: Այս փոխադարձ վստահության շնորհիվ էլ բրենդը իր հաստատուն քայլերով գնում է առաջ՝ բացահայտելով մեզ համար գեղեցիկի նոր երանգներ:







  Ես նաև չեմ սխալվի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր հայ սպառող հայկական արտադրողի համար ամենամեծ մուսան է գործարար աշխարհում որևէ բան արարելու և մեզ մատուցելու համար:


Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:

  

Made in Armenia: Armen-Carpet


 Գորգագործությունը հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից է և գալիս է նախաքրիստոնեական շրջանից:

  Հայերենում գորգ  և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ։




 Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թթ)։
  Գորգը՝ բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդմետաքսվուշբամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով։ Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։






 Կարծում եմ, պետք է մեր  ամբողջ ազգի պատմությունն անգիր իմանալ, որպեսզի վերստեղծես այն, ինչի հմտությունն ու շնորհքը մեզ են ժառանգել մեր նախնիները: Հերթական հայկական բրենդը, որ ուզում եմ ներկայացնել «ԱՐՄԵՆ- ԿԱՐՊԵՏ»-ն ՝է:  
 Ներկայումս հայկական գորգագործության լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է հանդիսանում Երևանում գործող «Արմ Կարպետ» ԲԲ Ընկերությունը, որը ոչ միայն փորձում է պահպանել ու վերարտադրել հայկական պատմական գորգերը` իրենց անվանումներով ու բնորոշ զարդանախշերով, այլև հետ չմնալ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող դինամիկ զարգացումներից` գորգարտադրության մեջ կիրառելով այդ բնագավառի նորագույն մեթոդներն ու կառավարման ձևերը:


Պատմական ակնարկ

 «Արմ Կարպետ» ԲԲ Ընկերությունը ստեղծվել է 2002 թվականին` Խորհրդային Միության ժամանակահատվածում (1924 թվականին) հիմնադրված <<Հայգորգ>> ընկերության հիման վրա: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվում էր միայն ձեռագործ գորգերի արտադրությամբ, իսկ սկսած 2007 թվականից` նաև մեքենայական գորգերի արտադրությամբ: 
    
  

   
  Ընդ որում պետք է նշել, որ հայաստանյան շուկայում ընկերությունը միակն է, որը զբաղվում է մեքենայական գորգերի արտադրությամբ և թե գնային, թե որակական առումներով բավականին հաջողությամբ մրցակցում է ներկայումս աշխարհում գորգագործության ոլորտում մեծ ճանաչում ունեցող երկրների արտադրանքի հետ: «Արմ Կարպետ» ԲԲ Ընկերության արտադրած գորգերը բավականին որակյալ են, էկոլոգիապես մաքուր, ունեն բարձր խտություն, բազմագույն և բազմազան են, հեշտ լվացվում են և երկար տարիներ պահպանում են իրենց յուրահատուկ տեսքն ու գույները: Արտադրության մեջ օգտագործվում է բարձրորակ հումք` բամբակյա, բրդյա և սինթետիկ թելեր: Արտադրված գորգերը կարող են օգտագործվել ինչպես բնակարանների, գրասենյակների, այնպես էլ հյուրանոցային համալիրների և այլ շենքների ու շինությունների ներքին կահավորման համար:

  Սեփական արտադրության թելերի օգտագործումը գորգագործության մեջ նպաստում է արտադրանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև ինքնարժեքի նվազեցմանը` դարձնելով արտադրանքն առավել մրցունակ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում:
    Նշենք նաև, որ ընկերությունը ունի արտահանման բավականին մեծ ներուժ և ներկայումս հաջողությամբ գործում է ֆրանսիական և ռուսական շուկաներում: Բացի այդ, աշխատանքներ են տարվում արտահանման ուղիները և ծավալները էականորեն ավելացնելու ուղղությամբ:



  Այս հայկական բրենդը ունի գորգերի լայն տեսականի նաև ոճային առումով: Եթե ցանկանում եք Ձեր բալիկի սենյակի կահավորումը անբողջական դարձնել կարող եք ընտրել մանկական գունային զարդանախշերով գորգեր, իսկ եթե որոշել եք Ձեր տան մի անկյունը կահավորել տիպիկ հայկական կոլորիտով, ուրեմն ընտրություն կարող եք անել մեր անվադական կարպետների տեսականուց:



  Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ ոչինչ այնքան տան կահավորանքը չի լրացնում, որքան գորգերն ու խալիները: Դուք զգացել ե՞ք, երբ մտնում եք ինչ որ մի տուն կամ սրահ, և այնտեղ չկան  գորգեր կամ թեկուզ ուղեգորգեր, որքան դատարկ  ու սառն են թվում այդ վայրերը: Նույնիսկ պատվավոր մարդկանց ու հյուրերի ոտքերի տակ է ընդունված գորգ փռել: Հավանաբար դրանք ունեն հատուկ դրական էներգիա, որոնք փոխանցվում  է մարդկանց, երբ նրանք քայլում են դրանց վրայով: Իսկ, երբ այդ զգացողություններին զուգահեռ զգում ես, որ մի ամբողջ ժողովրդի մշակույթ ու ավանդույթ կա այդ նախշերի մեջ, քեզ թվում է, թե ամբողջ աշխարհն է փռած ոտքերիդ տակ:
  






  Այս կարևոր միտքն էլ հավանաբար ինձ հետ կիսելով, բազմաթիվ անվանի հիմնարկություններ՝ հյուրանոցներ, ռեստորաններ ու մեծ հպարտությամբ նշեմ նաև, որ  մեր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկն ու Մատենադարանը, իրենց սրահների կահավորել են մեր հայակական գորգերով:







Հետաքրքիր է իմանալ

 Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։
 Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիներն ու հայերը Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր՝ որպես տուրք։ 

Վերջում ուղղակի տեղեկատվության համար կցանկանամ ավելացնել ընկերության վեբ կայքը՝  www.armcarpet.com, որտեղ էլ կգտնեք Ձեզ հետարքրքող այլ ինֆորմացիա:

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:
  

Made In Armenia: Maran Winery



 «Եվ յօթներորդ ամսում տապանը Արարատ սարի վերայ նստեց Եվ Նոյը սկսեց հողագործ դառնալ, և մի այգօ տնկեց»: Հետո պատրաստաեց գինի, այնքան լավը, որ չդիմացավ գայթակղությանը, «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է: Իսկ հազարամյակներ անց բուսաբանական և պատմական գտածոները փաստեցին, որ խաղողը հայկական լեռնաշխարհներում հայտնի է եղել Նոյից միլիոնավոր տարիներ առաջ: Դրանք Նախիջևանի աղեհանքի քարե շերտերում և Վայոց ձորում՝ Եղեգիս գետի վերին հոսանքների լճա-կավային նստվածքներում հայտնաբերված խաղողի՝ 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն էին, Տավուշի և Սյունիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:

 «Մարան» ընկերությունը արտադրում է գինիներ թե խաղողից և թե պտուղներից: Խաղողինը պատրաստում է հիմնականում Վայոց ձորի Սև Արենի սորտից՝ անապակ, կիսաչոր, կիսաքաղցր և քաղցր տարբերակներով: Անապակը և քաղցրը վաճառքի են հանում տակառներում առնվազն մեկուկես տարի հնեցումից հետո: Որոշ դեպքերում դրանք լրացուցիչ պահվում են նաև շշերում և ստացվում է կոլեկցիոն գինի: Իսկ կիսաչոր և կիսաքաղցր գինիները գերազանցապես իրացնում են բերքահավաքի հաջորդ տարում:



Պտղայիններից արտադրում են նռան և ծիրանի գինիներ: Նուռը գնում են Արցախի Մարտակերտի շրջանից, իսկ ծիրանը Եղեգնաձորինն է:




Պատմական ակնարկ:

 «Մարանի» ակունքները գալիս են 1828-1830 թթ, երբ Պարսկաստանից Հայաստանի Վայոց ձորի գավառ վերագաղթեցին Խոյի իշխան Էյնաթի որդի Սարգիսը. Կնոջ՝ Մարանի հետ: 1860 թվին Սարգսի որդի Հարությունը հայրենի Արտաբույնքում տնկեց գյուղի ամենագեղեցիկ այգին և մոր պատվին անվանեց «Մարանի այգի»:
 Հետո այնգին անունը տվեց տոհմին, և ընտանիքը կոչվեց Մարանենց ազգ: Այգին գտնվում էր հենց այնտեղ, որտեղ 451 թվականին պարսիկների դեմ պայքարում նահատակվեցին Ավարայրի ճակատամարտի վերջին հայ զինվորները, և որտեղ հետո կառուցվեց մատուռ, ձեռագործվեցին խաչքարեր: Վայրն այժմ կոչվում է «խաչքարի տակ»:
 Հարությունի գործը շարունակեց որդին՝ Մարանենց Ավագը: Դժբախտ ճակատագիր ունեցավ Ավագը: Նա վիրավորվեց թուրքի գնդակից և նահատակվեց 1938 թվականին:
1931 թվին ծնվեց Ավագի կրտսեր որդին՝ Ֆրունզիկը: Նա իր բաժին խաղողի այգին հիմնել էր դեռ անցյալ տարի հիսունականներին՝ ծննդավայր Արտաբույնքում, գյուղից վերև, 1600 մետր բարձրության վրա:
 1991 թվականին հիմնադրվեց «Մարան»  սահմանափակ պատասխանատվության ընկերությունը: Նույն տարում Արենուց պատրաստվեց փորձնական քանակությամբ գինի, որն էլ սկսած 1993 թվից վաճառվեց Նորավանք անունով: 





Շնորհիվ յուրահատուկ ձևավորման և գինու կնքահայր Արտաշես Էմինի՝ այն իսկույն առանձնացավ նորանկախ Հայաստանի մութ ու ցուրտ շուկայում: Հետագա տարիներին ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության շնորհիվ ծնվեցին մյուս գինիները՝ մեկը մյուսից լավ:



 2002 թվականից սկսեցին արտադրել նռան գինի՝ Մ. Փարաջանով անվամբ՝ ի պատիվ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գինեգործ ու գինեվաճառ հորեղբոր Մակիչի:


 2007 թվականից վաճառքի են հանվել նաև ալոճի, ծիրանի և հոնի օղիները: Օղիների պատրաստման առանձանահատկությունները քաղել են Մատենադարանի ձեռագրերից: Ահա, թե ինչու են այդքան համեղ հայկական օղիներն ու գինիները:


2000-2001 թթ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում հիմնվեց «Մարանի» այգիները: Ըստ Աստվածաշնչի, երբ Արարատյան դաշտը դեռ չէր երևում, Նոյն աղավնուն նորից է ուղարկում որոնումների, և սա խաղողի մատը Նահապետին է հասցնում հենց այս ձորից, և դա է պատճառը, որ բնակատեղն հետո անվանում են Աղավնաձոր:
 Բրենդը մասնակցել է բազում ցուցահանդեսների և արժանացել ոսկե և արծաթե մեդալների: Արտահանվում է Ռուսաստան և Ֆրանսիա:
 Այժմ ընկերությունը իրականացնում է գինեգործության և խաղողագործության խորհրդատվություն, կազմկերպում է էքսկուրսիաներ գինու համտեսումով:
 Գինու իրական համը զգալու և այն վայելելու համար հարկ է իմանալ դրա պատմությունը, ում կողմից է այն մշակվել, որ արևն է գինու հումքին քաղցրություն տվել:    «Մարան» բրենդը ունի իր ուրույն պատմությունը, խաղողի մշակման և գինու հնեցման իր ավանդույթը, որը իր արտացոլումն ունի «Մարանի« արտադրանքի ամեն մի կաթիլում:

Հետաքրքիր է իմանալ:

 Աշխարհի ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանի քարանձավներից մեկում, հայտնում է Associated Press-ը: Միջազգային հետազոտողների կողմից քարանձավային համալիրում հայտնաբերվել է 6000 տարվա հնության խաղող ճզմելու տարա, թթվեցման կուժեր և անգամ գավաթներ ու փիալաներ:

 Բազմաթիվ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի գինին բուժիչ հատկություններ ունի, որոնք օգնում են պայքարելու ոչ միայն սովորական մրսածության, այլև խիստ վտանգավոր թոքախտ, մալարիա, սրտի իշեմիկ, քաղցկեղ հիվանդությունների և նույնիսկ ՁԻԱՀ-ի դեմ: Օրական 1-2 բաժակ չոր կարմիր գինու օգտագործումը՝ հակավիրուսային դեղորայքի համադրությամբ, կօգնի երկարաձգելու հիվանդի օրգանիզմում իմունադեֆիցիտի (ոչ ակտիվ) վիճակը 20 և ավել տարի: Հայտնի է, որ ստամոքսաաղիքային ախտածին շատ մանրէներ գինու մեջ սատկում են:

 Խաղողի վազը բազմամյա բույս է, ապրում է մոտ 60-70 տարի: Այսօր աշխարհում հայտնի են խաղողի մոտ 10 000 սորտեր, որոնցից 830-ը մեզ մոտ է և 1200-ից քիչ ավելի Արևմտյան Հայաստանում:

  Յուրաքանչյուր գինու տեսակի հետ խորհուրդ է տրվում համտեսել հատուկ ուտեստներ և պանրի հատուկ տեսակներ, օրինակ «Մարան» բրենդը խորհուրդ է տալիս իր տեսականին համտեսել հետևյալ կերպ:

 Սեղանի սպիտակ անապակը համտեսել ձկնեղեի և ծովամթերքի հետ, ինչպես նաև թռչնի մսի և սունկի հետ կամ Սուլուգունի, Մոցարելա, Չեչիլ, Չանախ կամ Լոռի պանիրների հետ:
 Սեղանի կարմիր անապակը համտեսել խաշած, տապակած, ապխտած մսեղենի հետ կամ շատ պինդ՝ Պարմեզան, Գրանա, Հոլանդական, Չեդեր պանրատեսակների հետ:



 Սեղանի կարմիր կիսաչորը համտեսել խորոված ձկնեղենի հետ, Նռան գինին խաշած կամ խորոված գառան կամ հորթի մսի հետ, ինչպես նաև խորհուրդ է տրվում վայելել սուրճ, աղանդ, մրգեր, չիր և անգամ պաղպաղակ:




Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:


(Նյութը պատրաստելիս օգտվել եմ ընկերության վեբ կայքից՝ http://maran.am/ )
   


Made In Armenia: Armenian Watch International




  Armenian Watch International (AWI) ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականի հուլիս ամսին: Ընկերությունը ունի ավելի քան 500 տղամարդկանց, կանանց և երեխաների համար ստեղծված ժամացույցների մոդելներ, որոնց թիվը տարեց տարի ավելանում և թարմացվում է: AWI բրենդի մեխանիկական և կվարցային ժամացույցները ունեն ժամանակակից դիզայն ու մշտապես նորաոճ են:




 Ընկերությունը ունի դիզայներական հետազոտական կենտրոն, որտեղ նախնական դիզայնի մշակման հիմքում դրված է որակյալ և հարմարավետ լինելու գաղափարը: Առաջին անգամ ես այս բրենդի հետ ծանոթացա 2004 թվականին, երբ ընկերներիցս մեկի համար նվեր էի փնտրում: Երբ ես մտա ֆիրմային խանութը, ես իսկապես զարմացա: Ժամացույցների լայն տեսականի, բավականին հարմար գներով, իսկ բարեհամբույր խորհրդատու- վաճառողը ինձ օգնեց ժամացույցի ընտրության հարցում:



   Իհարկե, այստեղ խոսքը  «էժան ապրանքի» մասին չէ, այլ խոսում ենք խելամիտ գներով որակյալ և բրենդային ապրանքի մասին: Իսկ լոգոտիպով ժամացույցի կրելը արտասահմանում առավել մեծ հպարտություն է, քանի որ այն խորհրդանշում է, որ «Պատրաստված է Հայաստանում»:




  Ի դեպ, քանի որ ժամացույցը շատ անհատական իր է և մեր ձեռքի գրեթե ամենօրյա անբաժանելի մասը, հետևաբար պետք է շատ զգույշ ընտրել: Հաշվի առնելով, թե ով է այն կրելու, ժամացույց ընտրելուց պետք է ajn համապատասխանեցնել կրողի ոճին, բնավորությանը, խառնվածքին, նախասիրություններին, գործնական բնույթին, տարիքին և այլն: Ես սա չեմ ասում, որ Դուք դժվարանաք ընտրություն անելիս, այլ պարզապես ասում եմ, որ կողմնորոշվելու հարցում Ձեզ հաստատ կօգնեն ֆիրմայի վաճառող-խորհրդատուները: Նրանք այդ գործի վարպետներն են:



 Պատմական ակնարկ:

  21-րդ դարի սկիզբը հիշարժան էր Հայաստանի արդյունաբերության համար՝ արտադրության նոր ճյուղի առումով: Հայաստանը սկսեց արտադրել իր սեփական ժամացույցները՝ AWI (Armenian Watch International):
Բնական է, որ Դուք  կհարցնեք, թե ինչու  պետք է կրել AWI ժամացույց և ոչ թե այլ օտար բրենդ: Իհարկե, այս հարցին կարելի է տարբեր կերպ պատասխանել, սակայն ես չեմ շտապի պատասխանել, կարդացե՛ք,  թե ինչպես այն ստեղծվեց, և Դուք ինքներդ կպատասխանեք Ձեր հարցին:
   2001 թվականին հայ-ամերկացի գործարար Հրաչ Կապրիելյանը ժամացույց արտադրող հայտնի  Franck Muller ընկերության աջակցությամբ հիմնադրեց AWI-ն: Երեք այլ հայտնի ընկերություններ՝ Freelook, Q&Q  և Shivas Watches Inc.  համապատասխան պայմանագրերով  պայմանավորվեցին Franck Muller-ի հետ զարգացնել AWI-ի արտադրությունը: Այս գործընկերության շնորհիվ 2001-2003 թվականների ընթացքում առաջին անգամ AWI-ն ներկայացվեց հասարակությանը: 


  Այդ ժամանակ AWI-ն չուներ առանձին դիզայներական բաժին, այդ պատճառով էլ հայտնի ընկերությունները իրականացնում էին դիզայնի մշակման աշխատանքները: Քանի որ ընկերության գործարանը տեղակայված էր Երևանում, բոլոր բաղադրիչները ուղարկվում էին Հայաստան, որտեղ էլ մեր հայ ժամագործները հավաքում էին ժամացույցները:


  2001 թվականին AWI ժամացույցները առաջին անգամ մտան շուկա: Հիմնադիրները ապշած էին հայ ժամագործների կատարած աշխատանքների արդյունքներով: Առաջին ժամացույցի արժեքը չէր գերազանցում 12 000 դրամը: Դրանք պարզ էին դիզայնով, քրոմապատ էին և ունեին կարճաժամկետ երաշխիք: Առաջին մոդելները Դուք այժմ էլ հեշտությամբ կգտնեք խանութ սրահներում:



  Հետագայում Franck Muller-ը այնքան հիացած էր AWI-ի հաջողություններով, որ 2003 թվականին իր մոդելներից մեկը նվիրեց AWI-ին: Այդ մոդելը դուրս եկավ Franck Muller-ի արտադրությունից և AWI-ին ձեռք բերեց այն արտադրելու հեղինակային իրավունքը, որպեսզի միայն AWI-ին արտադրի այն: Այս նոր ժամացույցները ավելի թանկարժեք էին, քանի որ պատրաստված էին չժանգոտվող պողպատից, զարդարված էին թանկարժեք քարերով և առավել հուսալի էին: Այսպիսով, Դուք ունեք  բարձրորակ մեխանիզմներ, պողպատե շրջանակներ և ֆրանսիական դիզայն:
Ինչպես արդեն նշեցի, ընկերությունը այժմ ունի իր դիզայներական հետազոտության կենտրոնը, որը տեղակայված է Ֆրանսիայում՝ նորաձևության հայրենիքում: Իսկ եթե Դուք այցելեք ֆիրմային խանութ սրահները (օրինակ Աբովյան 14/4 հասցեում) կամ  էլ  ինտերնետ կայքը՝ http://www.awi.am , Դուք կնկատեք , որ բոլոր ժամերն էլ ինքնատիպ են ու ունեն յուրահատուկ դիզայն: Ընկերությունը ունի նաև իր ոճն ու ձեռագիրը:  AWI-ին հաջողվել է ստեղծել սեփական ձեռագիրը, ինչի շնորհիվ էլ այն տարբերվում է շուկայում և ունի իր հաջողությունը:


 Մյուս կարևոր բաղադրիչը շղթաներն են, որոնք ներկրվում են Հոնկոնգից: Մարդիկ ժամացույց ընտրելիս սովոր չեն ուշադրություն դարձնել այս բաղադրիչին, սակայն այն լրացնում է ժամացույցի ամբողջական ոճը:



Ժամացույցների մյուս կարևոր բաղադրիչները պատվիրվում են շվեցարական ETA և ճապոնական Citizen Miyota ընկերություններից: Չնայած հավաքման տեխնոլոգիաներին, AWI ժամացույցների մեծ մասը նաև ձեռագործ աշխատանքներ են՝ հատկապես թանկարժեք քարերով զարդարված մոդելները:  Հպարտությամբ կարելի է նշել, որ բացի այն, որ AWI-ն հայրենական ֆիրմա է, ունի մի քանի խանութ սրահներ և ընդամենը 30 աշխատող Հայաստանում, այն նաև վաճառում է իրա արտադրանքը արտասահմանյան շատ երկրներում՝ Բելգիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:


  Հետաքրքիր է իմանալ:

  2015 թվականին հայոց ցեղասպանության 100-ամյա  տարելիցի կապակցությամբ ընկերությունը թողարկեց 1915 թվականին իրականացված հայոց ցեղասպանության խորհրդանշանով մոդելները, որոնք մեծ ուշադրության արժանացան ոչ միայն հայրենակիցների այլև օտարերկրյա մեր կարեկիցների կողմից:



Հ.Գ Երբ օտարազգի ընկերդ հավանում է ձեռքիդ ժամացույցը, և դու նշում ես բրենդը,  նա ասում է, որ շատ գեղեցիկ է, դու սկսում ես ծանոթացնել մյուս գեղեցիկ մոդելների հետ՝ ցուցադրելով և ոգևորվելով ստորագրությունից՝ «Made in Armenia»:

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:


Made in Armenia: Grand Candy


 Հավանաբար հաճախ շատերը լսում եմ մարքեթոլոգներից հետևյալ միտքը, որ ցանկացած բրենդ պետք է, որ մարդկանց մոտ որոշակի զգացողություններ, ընկալումներ առաջացնի, այսինքն, երբ խոսում եք որևէ բրենդի մասին, նշանակում է խոսում եք տվյալ բրենդի ապրանքների կամ ծառայությունների օգտակարության, որակական հատկանիշների և, ի վերջո, այն խնդիրների ու պահանջմունքների մասին, որոնք բավարարում է տվյալ բրենդը: Հաճախ մարդիկ սպառում են որոշակի ապրանքատեսակներ՝ ուղղակիորեն նախապատվություն տալով դրանց և նույնիսկ չեն փորձում իրենց համար բացահայտել, թե ինչու օգտվեցին հենց այդ ապրանքանիշից և թե ինչ նշանակություն ունի այդ բրենդը իրենց համար:

  Հիմա փորձեք մի քանի բառով նկարագրել, թե ինչ եք զգում և ընկալում, երբ ասում եք Grand Candy: 


  Թող իմ այս հարցադրումը չընկալվի, որպես մասնագիտական հետազոտության կամ ավելի լուրջ վերլուծության առիթ, քանի որ ես խոսելու եմ ուրախ  բաներից:

  Այո՛, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել: Grand Candy-ն տոն է, քաղցր տրամադրություն, մանկան ժպիտ, մանկության համ ու հոտ, անփոխարինելի պոնչիկ, երեխային տված խոստում, որը շատ հեշտությամբ կարող ես իրականացնել, բարի փղիկ, ժամանցի առիթ և իհարկե վանիլի ու շոկոլադի աննկարագրելի բույր:





  Հավանաբար հենց այս զգացողությունները մարդկանց մոտ առաջացնելն էլ եղել է հիմնական մոտիվը, երբ 2000 թվականի սկզբին` Երևանի հրուշակեղենի գործարանի հիմքի վրա հիմնադրվել է ձեռնարկությունը:
Պատմական ակնարկ:
  Ձեռնարկության պատմությունը սկիզբ է առ 1933 թ-.ից, երբ Երևանի մակարոնի գործարանը պաշտոնապես սկսեց տարբեր արտադրատեսակների արտադրությունը: Մեկ տարի անց՝ 1934 թ.-ին, աշխատանքն սկսեց Երևանի hրուշակեղենի գործարանը: Հետագա 17 տարիների ընթացքում վերոնշյալ գործարաններն երկու անկախ արտադրություններ էին: 1951 թ. դրանք միավորվեցին, և ստեղծվեց Երևանի հրուշակեղենի  և մակարոնի գործարանը, որը Սովետական Միության՝ այդ ժամանակաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն էր: Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին նոր արտադրատարածքներ, ձեռք բերվեցին նոր հոսքագծեր` կարամելի, թխվածքաբլիթների, շոկոլադի արտադրության և կակաո հատիկավորի մշակման համար:
1990 թ. գործարանն ամբողջությամբ մատնվեց անգործության, քանի որ Սովետական Միության փլուզման հետևանքով Հայաստանի Հանրապետության տնտեսությունն  ամբողջութամբ քայքայվեց:



 1995թ.-ի մայիսին գործարանը սեփականաշնորհվեց և վերանվանվեց  "Հայհրուշակ" ԲԲԸ:  Հետագա 5 տարիների ընթացքում գործարանն աշխատում էր իր հնարավորությունների 3-4 տոկոսի չափով, և միայն 1999 թ. ավարտին, երբ փոխվեցին ձեռնարկության բաժնետերերը, գործարար Հրանտ Վարդանյանը "Հայհրուշակ" գործարանի հիմքի վրա հիմնադրեց "Գրանդ Քենդի"  հայ-կանադական համատեղ ընկերությունը, և սկսվեց գործարանի վերակառուցումը:



  Grand Candy-ի տեսականու մասին կարելի է շատ խոսել, քանի որ տեսականին ինքնին բավականին հարուստ է քաղցրեղենի և հրուշակեղենի ընտրված և համեղ տեսակներով:    Սակայն որոշ անուններ կուզենամ առանձնացնել:

   Հավանաբար հիմա շատերը ինձ հետ կհամաձայնեն, որ ավելի հաճելի և քաղցր հյուրասիրություն, քան ֆիրմայի անուշահամ չրերով շոկոլադե քացրեղենն է, փոխարինող ոչինչ չեն գտնի ամենալավ և ուրախ առիթներին իրենց հարազատներին հյուրասիրելու համար, այն էլ հայկական գինու կամ կոնյակի հետ: Իսկ ձեզանից քանիսն են, այս տեսականուց իր հետ տարել արտասահման՝ որևէ մեկին նվիրելու կամ ինչու ոչ զարմացնելու համար: Անկեղծ ասած ես մինչ այժմ չեմ տեսել օտարազգի մեկին, ով համտեսի այս հրաշք քաղցրեղենն ու չհավանի: Հավանում են հայկական մրգի անուշ համն ու բույրը, պրոդուկտի օրիգինալությունը: Այնպես, որ եթե պատրաստվում եք  մեկնել արտասահման կամ ուզում եք Ձեր օտարազգի ընկերոջը հաճելի անակնկալ անել նվիրեք այս տեսականուց:

  Մեր փոքրիկների շատ սիրելի թխվածքաբլիթները, որոնք ապահովում են նրանց առօրյայի քաղցր տրամադրությունը, իսկ զանազան կոնֆետներն ու խմորեղենը ուղղակի շատերի համար սուրճի կամ թեյի հաճելի սեղանի մոտ հավաքվելու առիթ են դառնում:


  Ֆիրմայի շոկոլադե տեսականին ներառում է 35 անուն շոկոլադե սալիկներ՝ պատրաստված բարձրորակ կակաո-հումքից և բնական զանազան հավելումներից: Այս բաժնում առանձին տեղ է զբաղեցնում կաթնային շոկոլադն իր նրբաճաշակ համով և բարձր սննդային արժեքով: Առանձնահատուկ է նաև 3 տարատեսակներից կազմված դառը շոկոլադե սալիկների տեսականին՝ 60%, 70% և 80% կակաո մթերքի պարունակությամբ:




 Grand Candy-ն հիմնադրման առաջին իսկ օրերից կարողացավ շահել մարդկանց համակրանքը, մեծերի մոտ արթնացնել մանկության հուշերի համը, իսկ փոքրիկների համար կերտել մանկություն ՝ մեծանալով նրանց հետ միասին: 




  Ավելացնեմ նաև այն պոնչիկային տրամադրությունը, որը պարգևում է միայն Grand Candy-ն: Երբևէ նկատել եք փոքրիկների ոգևորությունը, իրենց տաք պոնչիկներին սպասող անհամբեր դեմքերը, էլ չեմ խոսում երիտասարդների ու մեծահասակների մասին, ովքեր դեսերտային ընդմիջում անելու  և իրենց մանուկ զգալու համար, երբեք առիթը բաց չեն թողնում պոնչիկանոց այցելելու համար:


2000թ.-ից սկսվել է "Գրանդ Քենդի" ընկերության ֆիրմային խանութների ցանցի ստեղծումը, որոնցից առաջինը  "Պոնչիկանոցն" է: Այսօր  ՀՀ տարածքում գործում են 26 ֆիրմային խանութներ, որոնցից 18-ը, ներառյալ 7 խանութ-սրճարանները, տեղակայված են Երևանում:
"Գրանդ Քենդի"-ն տարբերվում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ ձևավորվել է համախմբված հմուտ աշխատակազմ:  "Գրանդ Քենդին" այսօր տեղական արտադրության ոլորտում հանրապետության ամենախոշոր գործատուն է և ունի 3200 աշխատակից:  "Գրանդ Քենդի"-ի ողջ անձնակազմըսեփականատիրոջից մինչև շարքային աշխատող, հավատարիմ է մեկ սկզբունքի ՝ "Մենք արտադրում ենք մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ժողովրդի համար", և առարնորդվում է "Մեր որակը մեր հպարտությունն էկարգախոսով:

Հետաքրքիր է իմանալ.

"Գրանդ Քենդի" ընկերությունն արտադրում է 350 անուն տարբեր արտադրատեսակ:  "Գրանդ Քենդին" Հայաստանում հրուշակեղեն և, առհասարակ, սնունդ արտադրող ամենամեծ ընկերությունն է և միակ գործարանն է Անդրկովկասում, որը զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ:

2010թ. սեպտեմբերի 10-ին "Գրանդ Քենդի" ընկերությունը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ` "Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ" անվանակարգում, որը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Սա դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդը:


Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий