Մի բրենդի պատմություն


  Shiseido-ն կոսմետիկայի ճապոնական բրենդ է, որը ստեղծվել է 1872 թվականին ՝ Կայսերական ռազմածովային ուժերի դեղագետ Արինոբու Ֆուկուհարայի կողմից:


  Այն ի սկզբանե եղել է, որպես փոքր դեղատնային ցանց: Այդ ժամանակ ճապոնացի կանայք մաշկի հարթեցման և անհրաժեշտ երանգի հաղորդման համար օգտագործում էին սպիտակ կապար, որը հանգեցնում էր թունավորումների:
Դա ի նկատի ունենալով՝ Արինոբու Ֆուկուհարան ստեղծեց տոնային կրեմ՝ իրավիճակը փոխելու համար, ինչպես նաև հեղուկ տոներ և փափկեցնող լոսյոն Eudermine անվանումով:

 Իր հիմնադրման օրվանից ընկերության արտադրանքը եղել է բավականին թանկ և դրանում շատ կարևոր միտք կար՝ գինը պետք է արտահայտեր որակը և որոշեր ֆիրմայի կերպարը: Shiseido ֆիրմայի առաջնորդվում էր  հետևյալ սկզբունքով՝ ապրանքը, որը վաճառվում է առանց խորհրդի և օգտագործվում է առանց դրանից հաճույք ստանալով ու առանց սպառողի բավարավածության, ապրանք համարվել չի կարող: 


  Ճապոնացիները վստահ են, որ ցանկացած ընկերություն, ինչպես որ մարդը, ունի որոշակի բնավորություն (ամեն դեպքում պետք է ունենա որոշակի բնավորություն): Shiseido-ի բնավորությունը որոշվում էր մի քանի սկզբունքներով՝ որակ, խաղաղ գոյակցություն, բարգավաճում, հարգանք բոլոր գնորդների նկատմամբ, անկեղծություն և կայունություն:

  Մշտապես զարգանալով և կատարելագործվելով՝ 1923 թվականից Shiseido ապրանքանիշը  սկսեց բացել խանութներ Ճապոնիայում, իսկ 1957 նաև Հոնկոնգում, Սինգապուրում և Թայվանում, 1965 թվականին՝ Ամերիկայում, 1968 թվականին՝ Իտալիայում:  Ներկայիս դրությամբ ամբողջ աշխարհում  հաշվվում է ավելի քան 25 000 խանութներ: 1927 թվականին ընկերությունը դառնալով բաժնետիրական ընկերություն, մինչ այսօր իր տեղը չի զիջում գեղեցկության շուկայում և առաջարկում է իր բրենդը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ինչպես դեղատներում, այնպես էլ խոշոր խանութներում, ինչպես նաև ասիական մանրածախ առևտրային կազմակերպություններում:




  Հենց սկզբից Fukuhara-Shiseido դեղատունը առանձնանում էր իր անսովոր դիզայնով, օրինակ այնտեղ կային գազավորված ըմպելիքի փոքրիկ շատրվաններ, այնտեղ մատուցում էին թեյ, իսկ հետագայում սկսեցին բաժանել նոթատետրեր, որտեղ օգտակար բաղադրատոմսեր կային: Ի դեպ, այժմ էլ բոլոր ճապոնական դեղատներում կան նման սարքավորումներ, որտեղից կարելի է անվճար զովացուցիչ ըմպելիք, ջուր  խմել: Նման առևտրային մեթոդները այն ժամանակ դեռ նոր էին ոչ միայն ճապոնացիների համար, այլև Եվրոպայի ժողովրդի համար:

Ապրանքատեսականին:

 1888 թվականին Fukuhara-Shiseido սկսեց վաճառել առաջին ատամի մածուկը Ճապոնիայում, իսկ 1897 թվականին սկսեց վաճառել իր առաջին լեգենդար արտադրանքը՝ Eudermine լոսյոնը: Առաջին տարաներն ու ապրանքի փաթեթներն էլ պայմանավորեցին բրենդի ապագա լոգոտիպը՝ ոչ մեծ կամելիան: 1915 թվականին լոգոտիպը տպվեց արդեն օծանելիքի շշի վրա: Eudermine-ը մինչև այժմ էլ թողարկվում է և մինչ այժմ էլ համարվում է ֆիրմայի ամենաշատ վաճառվող ապրանքատեսակը: Բացի այդ հեղուկը առաջին ճապոնական կոսմետիկական միջոցն է, որի հիմքում գիտությունն է:


   1906 թվականին հենց Shiseido-ն է առաջարկել ճապոնացի կանանց օգտագործել մարմնագույն դիամփոշին սպիտակի փոխարեն:
1937 թվականին հիմնադրվեց Shiseido-ի Camellia Club-ը՝ նախատեսված ամենահավատարիմ գնորդների համար: Այդ ժամանակ այդ խմբի անդամ էր հանդիսանում յուրաքանչյուր 6-րդ ճապոնուհին: 1953 թվականին Shiseido-ն Տոկիոյում բացում է կոսմետոլոգիայի ինստիտուտ:


 1987 թվականին Shiseido-ի գիտնականները մշակեցին գիալուրային թթուն, որի միջոցով շատ արագ հնարավոր է բարձրացնել մաշկի խոնավությունը:

  Վերջին 25 տարիներին Shiseido ընկերությունը շատ է զարգացել ու ընդլայնվել: Ֆիրման գնեց կոսմետիկայի այլ ֆիրմաների, օրինակ «Իսի Միյակին»: Բացի այդ ընկերությունը մշակեց հատուկ տեխնոլոգիա, որի միջոցով կարելի է նախապես ձևավորել յուրաքանչյուր անհատի սանրվածքն ու շպարը: Այժմ գոյություն ունի նաև համապատասխան app-ը, որը կարող եք ներբեռնել հեռախոսի մեջ և ինքնուրույն փորձարկումներ անել: 


   Ստեղծվեցին մի շարք գործարաններ՝ աշխարհի տարբեր անկյուններում: Իհարկե, բրենդը շարունակեց անընդհատ նորացնել ապրանքատեսականին, որոնք կնոջը դարձնում էին առավել հմայիչ: Այս քաղաքականությունն էլ բրենդին դարձրեց աշխարհում կոսմետիկայի ամենահզոր բրենդներից մեկը:

  2007 թվականին Shiseido The Makeup–ի գեղարվեստական տնօրեն է նշանակվում եվրոպացի Դիք Փեյջը, որը բրենդը համարեց իսկական էներգիայի աղբյուր: Իր գլխավոր ուղղվածություն այն էր, որը Shiseido The Makeup-ի ապրանքատեսականին պետք է իր մեջ համադրի հրաշալի գույներ և շքեղ կառուցվածքներ, այն արտացոլի գիտությունը և արվեստը միաժամանակ:

Հետաքրքիր է իմանալ

   Perfecting Lipstick-ը առաջին շրթներկն էր , որը ուներ, այսպես կոչված ձգող էֆեկտ, որը շուրթերին միաժամանակ հաղորդում է փափկություն, խոնավություն և հաղորդում է ծավալ:
Թողարկելով նոր հավաքածուներ Shiseido-ն թելադրում է նորաձևություն շպարի ոլորտում: Դեկորատիվ կոսմետիկայի բոլոր մշակումների հիմքում ընկած է Advanced Luminous Technology-ն, որը ընդունակ է մարդու մաշկին հաղորդել լույս: Բրենդը համարվում է բնական գեղեցկության հոմանիշ, որն էլ ընկերությունը մշտապես ձգտում է ընդգծել  և ոչ թե ամեն անգամ նորից ստեղծել:

Դիտեք բրենդի համարձակ գովազդային հոլովակներից մեկը:


Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:


   «Motorola լեգենդար բրենդը այլևս չի հայտնվի բջջային հեռախոսների պատյաններին»: Այդ մասին հայտարարել է ստորաբաժանման տնօրեն Ռիկ Օսթերլոն CES 2016 ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Լաս-Վեգասում:
  Ճանաչված անվան փոխարեն  կօգտագործվի Moto անունը ավելի թանկ մոդելների համար, իսկ առավել բյուջետային ապրանքաշարերի համար կօգտագործվի Vibe անունը:    Նոր ապրանքանիշը կժառանգի նաև Motorola-ի լոգոն ՝«М» տառը:2012 թվականից հանրաճանաչ ընկերությունը որպես առանձին բիզնես դադարացրեց գործունեությունը: Այն սկզբից պատկանում էր Google–ին, իսկ 2014 թվականից Lenovo-ին:
   Մի փոքր ակնարկ բրենդի պատմությունից: 
   Motorola-ի կարգախոսն է՝  բանականություն ամենուրեք, բարև moto:                                                  Intelligence Everywherehello moto:


Շատերի մոտ ընկերությունը ասոցացվում է բջջային հեռախոսների հետ, սակայն նրա ապրանքատեսականին շատ ավելի հարուստ և գունեղ է:
Ամեն ինչ սկսվեց 1928 թվականին, երբ բիզնեսմեն Փոլ Գալվինը (Pol Galvin) իր եղբոր՝ Ջոզեֆ Գալվինի (Josef Galvin) հետ հիմնեց Galvin Manufacturing Corporation ընկերությունը: Պատմության մեջ մտավ 750 դոլար գումարը, որը ուներ նա այդ ժամանակ, որի մի մասը միանգամից ծախսվեց անհրաժեշտ տարբեր գնումների վրա: Այդ ժամանակ Փոլը արդեն հարուստ փորձ ուներ բիզնեսի մեջ: Ըստ իր խոսքերի, «ինքն արդեն քանի անգամ ընկել էր և շնորհիվ դրա գիտի ինչպես բարձրանալ»:
   Առաջին շրջանում ընկերությունը զբաղվում էր ցանցային անտենաներով, որոնք ձեռքով էին հավաքվում ընդամենը 5 աշխատողների միջոցով: 
 1930 թվականին թողարկվող տեսականին ընդլայնվեց: Ստեղծվեց ավտոընդունիչ «Motorola»-ն: 



  Այդ տարիներին  «-ola» վերջավորությունը շատ տարածված էր էլեկտրոնիկա արտադրողների շրջանում, որը պայմանավորված էր հնչողությամբ (այն մինչ այժմ էլ կիրառելի է՝ ռադիոլա, մագնիտոլա): Այսպիսով ընկերությունը միացրեց վերջավորությունը «motor» բառի հետ՝ հուշելով, որ այն կապված է ավտոմեքենաների բաղադրիչների հետ: Առաջին մոդելը դրվեց Studebaker մեքենայի վրա, որը պատկանում էր ընկերությանը:

 Այնուհետև տեսականին սկսեց ընդլայնվել: Ստեղծվեցին հատուկ մոդելներ ոստիկանության օգտագործման համար: Ստեղծվեցին ռադիոընդունիչներ, ռադիոհեռախոսներ: Երկրորդ համաշխարհային պատերազմը ավելի ավելացրեց եկամուտները: Շարունակվում էին հետազոտություններն ու նոր մշակումները: 1943 թվականին հայտնվեց առաջին Walkie-talkie՝ գրպանի ռացիան՝ գործածության ոչ մեծ ռադիուսով:
  Այս ամբողջ տեխնիկայի հանրաճանաչությունը հանգեցրեց այն բանին, որ Galvin Manufacturing Corporation ընկերությունը փոխեց անունը՝ դարձնելով Motorola Inc: «М» տառի լոգոն հայտնվեց ավելի ուշ՝ 1955 թվականին: Այս լոգոյով ընկերությունը ուզում էր խորհրդանշեր իր ձգտումները դեպի վերև, դեպի առաջատար դիրք: Լոգոն հայտնի էր նաև որպես «emsignia» («չղջիկի թևեր»):

  1956 թվականին հայտնվում են առաջին փեյջերները: Պատմության մեջ հայտնի հեռուստացույցների համար նախատեսված  ուղղանկյուն կինեսկոպները ևս Motorola-ի արտադրանքն են (1963 թվական): Apollo տիեզերական նավերի տեխնիկան պատկանում էր այս ընկերությանը, այնպես, որ Լուսնից դեպի Երկիր առաջին ռադիոընդունման պատիվը պատկանում էր ընկերությանը (1969 թվական):

 Սակայն ընլկերության համար գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ 1973 թվականին, երբ հայտնվեց աշխարհում հայտնի առաջին աշխատող բջջային հեռախոսը՝ Motorola DynaTAC (DYNamic Adaptive Total Area Coverage): 

 Այս սարքավորումը կոչված էր իրական հեղափոխություն իրականացնել: Կոմերցիոն իրացումից հետո անցել է 10 տարի, քանի որ առաջին  DynaTAC-ը հայտնվեց շուկայում 1984 թվականին: Չնայած շատ բարձր գնի, բջջային կապի օգտվողների թիվը արդեն մի քանի տարուց հասավ միլիոնների:
 Motorola –ի շատ արտադրանքներ կարելի է համարել «աշխարհում առաջինը»: Ընկերությունը կանգնած է եղել այնպիսի հանրաճանաչ ստանդարտների արմատների մոտ, ինչպիսին են GPS և GPRS: 1991 թվականին ընկերությունը հիմնեց Iridium Inc.-ը, որը արբանյակային կապի ընկերություն էր և գրեթե ամբողջությամբ նվաճում էր Երկրի ողջ մակերևույթը: Motorola-ն նաև զբաղվել է միկրոպրոցեսորների մշակմամբ և Apple-ի համակարգիչները կառուցված են եղել հենց այդ պրոցեսորների յուրացմամբ: Ընկերությանը մեծ ճանաչում բերեց  StarTAC (1996 թվական) և MOTORAZR V3 (2004 թվական) բջջային հեռախոսները: 


  Ճիշտ է, վերջին տարիներին ընկերության գործերը այնքան էլ հաջող չէին բջջային հեռախոսների շուկայում: Ֆիրման շուկայում զբաղեցրած իր երկրորդ տեղը  զիջեց Samsung Mobile-ին и LG Electronics -ին:
 Դրանում մեղադրում էին  Էդ Զենդերին (Ed Zander), ով ֆիրմային նախկին CEO մասնագետն է: Սակայն 2010 թվականը հույս արթնացրեց, քանի որ թողարկվեցին Google Android օպերացիոն համակարգով սմարթֆոններ, չնայած հենց այդ թվականին իր առաջատարի տեղը ընկերությունը զիջեց Apple-ին: Առաջին անգամ պատմության մեջ այն դուրս եկավ բջջային հեռախոսներ արտադրողների հնգյակից: 2011 թվականին ընկերությունը բաժանվեց 2 մասի՝  Motorola Solutions (պետական և առևտրային կառույցների կապի ոլորտում լուծումներ իրականացնող) և Motorola Mobility (սմարթֆոններ, հեռախոսներ, պլանշետներ, իսկ 2012 թվականին այն ձեռք բերեց Google-ը, այնուհետև 2014 թվականին ֆիրման անցավ Lenovo-ին):



Հետաքրքիր է իմանալ.

Motorola բջջային հեռախոսի մշակումը իրականացվում էր Bell Laboratories-ի հետ մրցակցային պայմաններում: Այն ժամանակվա դոլարի կուրսով  ծախսվել է 100 միլիոն դոլար և մոտավորապես 10 տարի: Ի վերջո Motorola-ին հաջողվեց հաղթել, և 1973 թվականի ապրիլի 3-ին հեռախոսների մշակմամբ զբաղվող առաջատար մասնագետ Մարտին Կուպերը իրականացրեց պատմության մեջ առաջին զանգը բջջային հեռախոսից: Նա զանգեց Bell Laboratories գրասենյակ, որպեսզի ծաղրի նրանց:


Տեղ, վարկանիշ, տարի

2013

63        Ամենահասարակ բրենդները (Global Brand Simplicity Index), 2013

2009

78        ԱՄՆ-ի ամենամեծ ընկերությունները  (Fortune U.S. 100), 2009

2008

87        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2008
92        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2008

2007

60        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2007
77        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2007

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:


   Red Bull GmbH հավանաբար ամենահայտնի էներգետիկ տոնուսավորող խմիչքն է :
 Բաղադրատոմսը, որով այն պատրաստվում է, վաղուց հայտնի է եղել Ասիայում: Ֆիրմայի հաջողության գաղտնիքը այն է, որ ընկերությունը այս ասիական խմիչքը համապատասխանեցրել է եվրոպական իրականությանը՝ ոչ շատ փոխելով իր բաղադրության մասերը և չխնայելով քիմիան: Բայց նույնիսկ ընկերության հիմնադիրները չէին սպասում, թե ինչ դիրքեր կարող է գրավել խմիչքը համաշխարհային շուկայում: Սկզբից նվաճվեց Եվրոպան, հետո Ամերիկան, իսկ այնուհետև խմիչքը վերադարձավ իր պատմական հայրենիքը՝ Թայվան և ամբողջ Ասիա:

  Ի դեպ Red Bull-ի անվանումը ևս վերցված է թայվանական լեզվից, այնտեղ խմիչքը անվանվում էր Krating Daeng, որը թարգմանաբար նշանակում է «կարմիր ցուլ», Red Bull:
Խմիչքի հիմնական բաղադրիչներն են թաուրինն ու կոֆեինը: Ինչպես նաև բաղադրության մեջ այնպիսի սարսափելի անվանումներ կան, ինպիսին են՝ գլյուկուռոնոլակտոն (արտադրական գլյուկոզա), որը շատ սննդամթերքների մեջ ևս առկա է, նիկոտինամիդ, ինոզիտոլ, ռիբոֆլամին և ժամանակակից օրգանական քիմիայի շատ հրաշքներ:


 Եվ մենք չէինք էլ իմանա այս դեղագործական հրաշագործության մասին, եթե չլիներ ավստրիացի ձեռնարկատեր Դիտրիխ Մատեշիցը (Dietrich Mateschitz): Համտեսելով Krating Daeng-ը՝ նա նշեց, թե որքան բարձրացավ իր աշխատունակությունը, չնայած ժամային գոտիների կտրուկ փոփոխությանը: Ստանդարտներին համապատասխանեցման, տարբեր լիցենզիաների ձեռք բերման և այլատիպ բյուրոկրատիայի համար որոշ ժամանակ պահանջվեց ֆիրմայից և արդյունքում 1984 թվականին ստեղծվեց Red Bull GmbH:
  Սկիզբը շատ անհաջող էր: Ստիպված եղան էներգետիկ խմիչքների շուկան սկսել զրոյից: իսկ Դիտրիխը այդ ոլորտում փորձ չուներ: Առաջին մի քանի տարին ընկերությունը  միլիոնավոր վնասներ էր կրում: Բայց գրագետ ու ագրեսիվ մարքեթինգը իր գործը արեց: Red Bull GmbH-ը գրագետ ընտրեց իր ապրանքի թիրախային լսարանը: Այն սկսեց տարածվել և գովազդվել գիշերային ակումբներում ու համալսարաններում: Իսկ այստեղ նույնիսկ պարզվեց, որ այն  շատ լավ համատեղվում է թունդ ալկոհոլի հետ:
  Աստիճանաբար սկսվում է Red Bull-ի առաջ մղումը որպես իդեալական խմիչք սպորտային մրցույթների համար: Երևի շատերին է հայտնի օդային մրցույթները՝ որոնց կոչում են  աէրոբատիկա, երբ օդաչուները (ովքեր պետք է լինեն իրենց գործի պրոֆեսիոնալները) հաղթահարում են օդային տարածքները՝ անցնելով զանազան խոչընդոտներ: 



  Նման մրցույթները անցկացվում են տարբեր երկրներում՝ սկսած 2003 թվականից: 2015 թվականին այդ մրցույթը անցկացվում էր Ճապոնիայում: Այն բավականին թանկ, բայց չափազանց յուրահատուկ ներկայացում ու ազդեցիկ գովազդ է:

  Դիտե՛ք մրցաշարից հատված:

   2005 թվականին ձևավորվում է Ֆորմուլա 1-ի Յագուար թիմը (Jaguar), որը այժմ հայտնի է Red Bull: Այն բավականին հաջող է հանդես գալիս, այնքանով հաջող, որ կարող է կրկին որպես լավ գովազդ ծառայել:

  Red Bull- ակտիվների շարքին են դասվում նաև ֆուտբոլային և հոկեյի ակումբները՝ համանուն անվանմամբ: Ընկերությունը ակտիվորեն մտնում է մեծ սպորտի մեջ:  Ֆիրման իրեն կարող է նման բան թույլ տալ, Red Bull- եկամուտները միլիարդների է հասնում, իսկ Դիտրիխ Մատեշիցը դարձել է պատմության մեջ առաջին և դեռևս միակ ավստրիացի միլիարդերը:
  Առանձնահատուկ կարելի է նշել նաև գովազդային հոլովակների մասին: Դրանք մուլտֆիլմներ են հիշեցնում: Դրանց պարզ ու հումորով սցենարները շատ հեշտ հիշվում են՝ սպառողի գիտակցությանը հասցնելով կարգախոսը, ըստ որի «Red Bull-ը թևեր է տալիս»: Հավանաբար շատերն են տեսել փոքր ավտոմեքենաները, ծանոթ նկարազարդմամբ ու ակներև մեծ թիթեղյա տարայով, որը շրջում է փողոցներով:

  Բայց ամեն ինչ այդքան իդեալական չէ: Red Bull-ի շուրջ շատ են  վեճերը, որ այն վնասակար  է առողջությանը: Նույնիսկ գրանցված են մահվան դեպքեր, երբ մարդկանց սրտերը չեն դիմացել խմիչքին: Մի շարք եվրոպական երկրներ, ամեն դեպքում, արգելել են խմիչքի վաճառքը: 2007 թվականին իտալացի մի հոգևորական ուժեղ վիճաբանություն սկսեց, երբ հայտնվեց Red Bull-ի սուրբ ծննդյան գովազդային հոլովակը, որտեղ հովիվները նորածին հիսուսին որպես նվեր բերում են փաթեթավորված Red Bull, ընդ որում որոշ հրեշտակների երգի ներքո՝ որոնք թևեր էին առել Red Bull խմելուց: Այնպես որ անախորժությունների պակաս ֆիրման չունի:
  Այնուամենայնիվ, Red Bull-ը ունի շատ մրցակիցներ (Jaguar, Red Devil, Non-Stop, B-52, Tiger, Revo…), բայց նույնիսկ նրանք բոլոր միասին չեն կարող արժանի մրցակից լինել Red Bull-ի համար:

Հետաքրքիր է իմանալ.

  Որքան էլ, որ տարօրինակ է, բայց Red Bull-ի շատ ակտիվ օգտագործողներ չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչ գույնի է խմիչքը: Չէ ՞ որ նրանք օգտագործում են այն բացառապես անթափանց մետաղյա տարաներով, և շատ քչերն են, որ այն դատարկում են թափանցիկ բաժակների մեջ: Շատերը լսելով հարցը՝ մի պահ մտածում են, իսկ հետո պատասխանում են, որ գույնը կարմիր է՝ համաձայն  իր անվանմանը: Բայց իրականում խմիչքի գույնը գրեթե չի տարբերվում բաց գույնի գարեջրի գույնից:

Տեղ, Վարկանիշ, Տարի

 2015

94           Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2015
76         Աշխարհի ամենաթանկ բրենդները (Forbes Top-100)2015

2014

74           Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2014
92           Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2014
2013
69           Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2013
83           Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2013

2012

64           Բրենդներ, որոնք կարող են փոխել աշխարհը (Planet Brands), 2012
80           Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2012

2011

93           Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2011

2010

82           Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2010

2009

79           Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2009


    Անցյալ դարի 30-ականների սկզբին Ճապոնիայում ավտոմեքենաների արտադրության հետ կապված մեծ իրադարձություն էր տեղի ունենում: 1930 թվականին կազմակերպվեց Daihatsu տրանսպորտային միջոցների արտադրությունը, իսկ 1933 թվականին ձևավորվեց Jidosha-Seido Ltd ընկերությունը՝ ապագայում Nissan ընկերությունը: Այդ թվին էլ ավտոմեքենաների արտադրության մեջ իր ուժերն է որոշում փորձել Toyoda Automatic Loom Works-ը, որը այդ ժամանակ զբաղվում է տեքստիլ արտադրանքի համար նախատեսված հաստոցների արտադրությամբ (ավստրիական արտադրող Platt Brothers -ի կողմից տրված լիցենզիային համապատասխան), իսկ այժմ ամբողջ աշխարհին հայտնի է այն պարզապես Toyota:


Այժմ դժվար է ասել, թե ինչն է ստիպել ընկերության հիմնադիր Սակիչի Տոյոդային (Sakichi Toyoda) նման անսպասելի քայլ կատարել: Հավանաբար այդ ժամանակ արևի ծագման երկրում մթնոլորտը մի տեսակ «ավտոմեքենային» էր: Ոչ պակաս կարևոր գործոն էր նաև պետական աջակցությունը: Նոր ճյուղի ղեկավար է դառնում հիմնադրի որդին՝ Կիիչիրո Տոյոդան (Kiichiro Toyoda):


Model AА 

   1935 թվականին մշակվեց ավտոմեքենայի առաջին մոդելը, որը ստացավ  անիմաստ անվանում՝ Model A1: 1936 թվականին այն իրականացրեց մասսայական արտադրություն Model AА անվան տակ: Զուգահեռաբար արտադրվեց նաև բեռնատար ավտոմեքենայի առաջին մոդելը՝ Model G1: Ընկերության ավտոմեքենաների ստորաբաժանումը, որը ունեցավ մեծ հաջողություն, 1937 թվականից անվանվեց Toyota Motor Co., Ltd: Այն առանձնացվեց որպես առանձին ընկերություն: Ուշադրություն դարձրեք, որ արդեն ոչ թե «Toyoda», այլ «Toyota», քանի որ  նրբաճաշակ ճապոնացիները գերադասեցին այն ավելի հնչեղ դարձնել (ճապոնացիների ականջին վայել):
    Երկրորդ համաշխարհային պատերազմը նոր զինվորական պատվերների հանգեցրեց՝ բեռնատարներ կայսերական բանակի համար: Դրանք հավաքվում էին տնտեսության չափազանց  դաժան պայմաններում (օրինակ, մեքենաների վրա դրվում էր միայն մեկ լուսարձակը, մինչև որ ամերիկյան ավիացիան վերջնականապես ռմբակոծեց ընկերության գործարանները):
  Պատերազմի ավարտը հանգեցրեց շատ դաժան ճգնաժամի: Սակայն Toyota Motor-ը, այնուամենայնիվ շուկա բաց թողեց փոքրիկ ավտոմեքենա Model SA: Մի որոշ ժամանակ ընկերությունը գտնվում էր գոյատևման փուլում՝ ծերը ծերին հասցնելով: Այս անգամ ընկերությանը «կյանք տվեց» կորեական պատերազմը: 1950 թվականին ստեղծվեց Toyota Motor Sales Co., ստորաբաժանումը, որը զբաղվում էր վաճառքով և գործեց մինչև 1982 թվականը:
   Ընկերության համար մեծ նաշանակություն ունեցավ 1956 թվականը, երբ ընկերությունը իր Toyota ավտոմեքենաները սկսեց վաճառել  ԱՄՆ-ում: Չնայած այն բանին, որ կային որոշ սխալներ, Toyota-ն կարողացավ ոչ միայն ամրապնդել դիրքերը ամերիկյան շուկայում, այլև առաջ գնալ այնտեղ: Աստիճանաբար սկսվում են հաջողակ փորձեր իրականացվել նաև այլ շուկաներում: Այսպիսով, 60-ականների սկզբին Toyota-ն մտնում է Եվրոպա և Ավստրալիա: Այդ ժամանակ էլ ստեղծվում է առաջին արտասահմանյան ընկերությունը:
 1962 թվականին հոսքագծից բաց թողնվեց միլիոներորդ  ատոմեքենան: 1966 նշանակալի էր նրանով, որ հայտնվում է Corolla-ն, որը պիտի ապագայում դառնար ընկերության ամենահայտնի մոդելներից մեկը: Այն մինչ այժմ էլ արտադրվում է:
   1967 թականին Toyota-ին միավորվեց Daihatsu Motor-ը:
   1972 թվականը ևս նշանավոր էր՝ թողարկվեց տաս միլիոներորդ ավտոմեքենան:    Իսկ հետագա տարիների ընթացքում նավթի ճգնաժամով պայմանավորված՝ ընկերությանը ավելի մեծ ճանաչում բերեց ավտոմեքենաների  տնտեսող և ոչ մեծ մոդելները՝ հատկապես ԱՄՆ-ում: Ամերիկյան ավտոմեքենա արտադրողները օժտված չէին նման համեստ ախորժակով և միևնույն ժամանակ՝ բարձր որակով:
1992 թվականին Toyota Motor Co., Ltd  և Toyota Motor Sales Co., Ltd  միավորվեցին՝ դառնալով Toyota Motor Corporation: Այդ ժամանակվա մյուս կարևոր իրադարձությունը մյուս ապրանքանիշի՝ Lexus-ի  ծնունդն էր:
   Հատկանշական էին նաև 90-ական թվականները: 1992 թականին  բացվում է Tokyo Design Center դիզայներական ստուդիան, ստեղծվում են դուստր հետազոտական ընկերություններ, ինչպես օրինակ,  Toyota System Research Inc. և Toyota System International Inc., ծնվում է Prius սերիան, որը պետք է հետագայում դառնար աշխարհում ամենահայտնի հիբրիդ  ավտոմեքենան: Toyota-ն գնում է մնացած բաժնետոմսերը և  վերջնականապես դառնում է  Daihatsu Motor-ի սեփականատերը:
Toyota Corolla
Toyota Corolla


Toyota Tundra

   Այսօր Toyota Motor Corporation աշխարհում խոշորագույն ավտոարտադրողներից է, որը շուկա  է բաց թողնում տարեկան միլիոնավոր ավտոմեքենաներ: Իր հիմնական ուղղությունների հետ զուգահեռ ընկերությունը մատուցում է նաև ֆինանսական ծառայություններ: Toyota ընկերությունում աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Արտադրվում են այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսին են Yaris, Auris, Avensis, RAV4, Prado և այլն: Ընկերությունը շատ ակտիվ մասնակցություն է ունենում սպորտային մրցաշարերում՝ դա կլինի ավտոռալիներ, թե Ֆորմուլա 1:

Lexus 2016

Lexus 2016
Toyota FT1

RAV4 Premium


 Ընկերության համար անհաջող էին 21-րդ դարի առաջին տասնամյակի վերջին տարիները: 1950 թվականից սկսած չէր եղել այնպես, որ այդ ժամանակ ընկերությունը հայտարարեր վնասների մասին: Աշխարհում սկսվեց տարբեր տարաձայնություններ և վեճեր կապված ավտոմեքենաների ապահովության հետ:

 Հետաքրքիր է իմանալ.

    «Toyoda»-ի անվանափոխման պատճառը «Toyota»-ի ոչ միայն լավ հնչողությունն էր, այլև լավ գրառությունը: Բանն այն է, որ երկրորդ դեպքում անվանումը գրվում է կատականայով՝ ընդամենը 8 նշաններով (կատականան ճապոնական երկրորդ այբուբենն է, որով գրվում են օտարամոլ բառերը, այսինքն ոչ իրենց ստեղծած բառերը), իսկ 8-ը Ճապոնիայում համարվում է հաջողակ թիվ:
   Երկար ժամանակ ընկերության լոգոն, որպես այդպիսին բացակայում էր և «Toyota» գրառումը ավտոմեքենաների վրա տարբեր ձևերով էր հանդիպում, և դա առաջացնում էր բազմաթիվ խնդիրներ: Ի վերջո 1989 թվականին ստեղծվեց լոգոն, որը մինչ այժմ էլ կիրառվում է: Այն համարվում է ամենաճանաչելի լոգոներից մեկը: «Т» ուրվագծի երկու օվալների համադրումը ըստ դիզայներների, նշանակում է փոխշահավետ համագործակցություն և մեծ օվալը  խորհրդանշում է  ընկերության հետագա ծրագրերը, որոնք ծգտում են համաշխարհային գերակայության:

Դիտեք Toyota-ի գեղեցիկ գովազդային տեսահոլովակներից մեկը:



Տեղ, Վարկանիշ, Տարի

 2015

6          Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2015
30        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2015
8            Աշխարհի ամենաարժեքավոր բրենդները (Forbes), 2015

2014

7          Ապագայի բրենդները (The FutureBrand Index), 2014
8          Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2014
9          Աշխարհի խոշորագույն ընկերությունները (Fortune Global 100), 2014
9          Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2014
11        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandFinance Global), 2014
26        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2014

2013

1          «Ամենականաչ» բրենդները (Best Global Green Brands), 2013
1          Խոշորագույն ճապոնական բրենդները (Japan's Best Global Brands), 2013
8          Աշխարհի խոշորագույն ընկերությունները (Fortune Global 100), 2013
10        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2013
13        Լավագույն ավտոմոբիլային բրենդները (AutomarxX Brand Ranking), 2013
14        Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2013
23        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2013
24        Ամենաարժեքավոր բրենդները (Top Global Meaningful Brands Index), 2013
30        Ամենահասարակ բրենդները (Global Brand Simplicity Index), 2013

2012

1          «Ամենականաչ» բրենդները (Best Global Green Brands), 2012
10        Աշխարհի խոշորագույն ընկերությունները (Fortune Global 100), 2012
10        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2012
14        Ռուսների կողմից ամենասիրված բրենդները, 2012
28        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2012
30        Բրենդներ, որոնք կարող են փոխել աշխարհը (Planet Brands), 2012

2011

8          Աշխարհի խոշորագույն ընկերությունները (Fortune Global 100), 2011
11        Աշխարհի լավագույն բրենդները  (Best Global Brands), 2011
14        Ռուսների կողմից ամենասիրված բրենդները, 2011
27        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2011

2010

5          Աշխարհի խոշորագույն ընկերությունները (Fortune Global 100), 2010
11        Աշխարհի լավագույն բրենդները  (Best Global Brands), 2010
11        Ռուսների կողմից ամենասիրված բրենդները, 2010
26        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2010

2009

5          Ռուսների կողմից ամենասիրված բրենդները, 2009
8          Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2009
10        Աշխարհի խոշորագույն ընկերությունները (Fortune Global 100), 2009
14        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2009

2008

6          Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2008
12        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2008

2007

6          Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2007
10        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2007


H&M-ը հանդիսանում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված տարբեր տեսակի ոչ թանկ հագուստների մանրածախ առևտրում մասնագիտացված շվեդական ընկերություն: Ընկերությունը վաճառում է նաև գեղարարական միջոցներ, կոշիկներ և այլ պարագաներ: Այս հսկա տեսականու ստեղծման և մշակման համար աշխատում են հարյուրավոր դիզայներներ: H&M-ը աշխարհի խոշորագույն մանրածախ ցանցերից է և ամենախոշորը Եվրոպայում:



Ամեն ինչ սկսվել է 1947 թվականին, շվեդական Վեստերոս (Västerås) քաղաքում, որտեղ ոմն Էրլինգ Փերսոնը հիմնադրել է ընկերությունը, որը զբաղվում էր բացառապես կանացի հագուստի վաճառքով: Այն կոչվում էր Hennes, որը շվեդերենից թարգմանաբար նշանակում է «նրան» (կնոջը):






1968 թվականին Փերսոնը ձեռք է բերում Mauritz Widforss խանութը, որը այդ ժամանակ զբաղվում էր ձկնորսության և որսորդության համար նախատեսված հագուստի և պարագաների վաճառքով: Հիմնական նպատակն էր ձեռք բերել տարածք Ստոկհոլմում, և զուգահեռ նաև ընդլայնվեց տեսականին: Այսպիսով՝ առաջացավ Hennes & Mauritz՝, որը զբաղվում է կանանց և տղամարդկանց հագուստի վաճառքով:






Անցյալ դարի 70-ականների սկզբին ընկերության խանութները հանդիպում էին ոչ միայն Շվեդիայում, այլև Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում՝ սկզբից Նորվեգիայում, այնուհետև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլն:




80-ականներին ընկերության ղեկավարությունը անցնում է Էրլինգի որդուն՝ Ստեֆան Փերսոնին: Վերջինիս էլ պատկանում է հենց ոչ թանկ արտադրանքի (բայց ոչ ի հաշիվ որակի) վաճառքի գաղափարը: Սկսվում է H&M ապրանքանիշի տարածումը ամբողջ աշխարհում: Այդ ժամանակ  էլ ծնվում է «Նորաձևություն և որակ լավագույն գնով»  կարգախոսը («Fashion and quality at the best price):



Այսօր H&M բրենդը մտնում է աշխարհի ամենաթանկ բրենդների լավագույն 100-յակի մեջ: 2009 թվականին Interbrands ցուցակում  այն զբաղեցրել է 21-րդ տեղը և գնահատվել է 15 միլիարդ դոլար: Իսկ ընկերության ամբողջական անվանման մասին շատ քիչ են հիշում:
Այսօր H&M խանութները (այդ թվում և ֆրանչայզինգի հիմքով ստեղծված խանութները) հանդիպում են աշխարհում գրեթե ամենուրեք, նրանց թիվը հաշվվում է արդեն 1000-ներով և դեռ աճում է: Ընկերությունում աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ:
Ընկերության շտաբ-գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում (Շվեդիա):


Հետաքրքիր է իմանալ.

1999 թվականին Գերմանիայում մեկնարկեց Կլաուդիա Շիֆերի մասնակցությամբ գովազդային արշավը: Նրա հետ առաջացան անսովոր խնդիրներ՝ ցուցափեղկերը ջարդվում էին, պաստառները գողանում էին: Ընկերության տնօրինությունը հարկադրված պաշտոնապես հայտարարություն տարածեց, համաձայն որի բոլոր ցանկացողները կարող էին անվճար ստանալ պաստառ մինչև գովազդային արշավի ավարտը, որն էլ ի վերջո վերջ դրեց վանդալիզմին: Մի խոսքով, չար լեզուները վկայում են, որը պաստառների գողությունը հատուկ բեմադրություն էր ավելորդ ուշադրություն գրավելու համար:


 Դիտե՛ք ֆիրմայի ամանորյա գովազդային հոլովակը, որտեղ գլխավոր դերերում է հանրահայտ Katy Perry-ին:




Ինչպես և բոլոր համաշխարհային բրենդները, LOreal-ը ևս սկսել է միակ համարձակ մտքից, որը առաջանցիկ է եղել մնացած բոլորից տվյալ ժամանակաշրջանում: LOreal-ը այդ ժամանակ մտածում էր ինչ արհեստական միջոցով է հնարավոր ներկել մազերը: Այս միտքը ծագել էր երիտասարդ քիմիկոս Էժեն Շուլլերի մտքին, ով այդ ժամանակ նման մի բան ստեղծել էր:


Սկզբնական շրջանում երիտասարդ մարդը շտապեց փորձարկել այս նորարարությունը իր կնոջ մազերին: Այն բանից հետո, երբ արտադրանքը լիովին իրեն արդարացրեց, նա նորույթը առաջարկեց իր ծանոթ վարսահարդարին: Անսովոր բաղադրությամբ նյութը դարձավ պահանջված, և սկսվեց ներկերի մասսայական արտադրությունը: Իր նորարարությունը Էժենը անվանեց L’Aureale՝ ի նշան այդ ժամանակահատվածի մոդայիկ սանրվածքի, երբ մազերը շրջանաձև ընդգծում էին դեմքը: Այդ բառի մի փոքր փոփոխությունն էլ շուտով հանգեցրեց բրենդի անվանմանը:


Միշտ չէ, որ երազանքին հասնելու ճանապարհը հարթ է լինում: Էժենը գիշերներով շատ էր աշխատում ներկերի արտադրության վրա, որպեսզի արդեն ցերեկով հասցներ հանձնել վարսահարդարներին: 1909 թվականին երիտասարդ քիմիկոսի «Անվտանգ ներկերի միություն» նախագծի մեջ որոշակի ներդրումներ կատարվեցին, որից հետո բրենդի զարգացումը ավելի ինտենսիվ կերպով ընթացավ:


1934 թվականին L’Oreal-ը այնքան է աճում, որ ձեռք է բերում Monsavon ընկերությունը: Թողարկվող արտադրանքի հետ զուգահեռ սկսեցին արտադրվել օճառ, շամպուն և օծանելիք:

1937 թվականին սկսում է թողարկել իր սեփական Marie-Claire ամսագիրը գեղեցկության մասին: Հատկանշական է, որ այս ամսագիրը մինչև այժմ մեծ ճանաչում ունի գեղեցիկ սեռի կողմից:
30-ական թվականներին Chanel–ի հիմնադիր՝  Կոկ Շանելի թեթև ձեռքով նորաձև դարձավ արևայրուքը: L’Oreal ընկերությունը ակնթարթորեն արձագանքեց դրան՝ թողարկելով սկզբում արևապաշտպան կաթ, իսկ հետո բացեց մի ամբողջ գործարան, որը արտադրում էր արևայրուքից պաշտպանվելու միջոցներ:


1939 թվականին L’Oreal ապրանքանիշը պաշտոնապես գրանցվեց: Ընկերության կենտրոնական գրասենյակը Փարիզում էր՝ Ռուայալ 14 փողոցում: Դրանից մի որոշ ժամանակ հետո Էժենը որոշում է, որ ժամանակն է եկել դուրս գալ միջազգային շուկա: Այսպիսով բացվեց առաջին մասնաճյուղը ԱՄՆ-ում:
1957 թվականին մահանում է բրենդի հիմնադիրը՝ Էժեն Շուլլերը, և ընկերությունը անցնում է նրա աղջկան՝ Լիլիան Բետտանկուրին, ով էլ այդ ժամանակ շատ լավ հասկանում էր, որ ուղղությամբ է հարկավոր գնալ: Բրենդի նոր տերը սկսեց ընդլայնել ունեցվածքը ի շնորհիվ նոր  դիմահարդարման ապրանքանիշերը նվաճելով: 1964 թվականին նա գնեց ֆրանսիական Lancome ընկերություն, այնուհետև Garnier-ը, իսկ ևս մի քանի տարի հետո՝  Biotherm-ը: 80-ական թվականներին L’Oreal-ին անցան Helena Rubinstein-ի, Vichy-ի և La Roche-Posay-ի բաժնետոմսերը: 1996 թվականին 786 միլիոն դոլարով գնվեց Maybelline-ը, իսկ 2006 թվականին 652 միլիոն դոլարով՝  The Body Shop-ը:







Ինչպես և Coca-Cola-ն, L’Oreal-ը ևս չէր «կախվում» միակ բրենդի զարգացումից և փորձում էր զարգանալ տարբեր ուղղություններով: Նրա գլխավոր նպատակն էր պահպանել անկրկնելիությունը և իր բոլոր ապրանքանիշերի մշակութային կոլորիտը: Օրինակ, ձեռք բերված Maybelline ընկերությունը շարունակում էր դիրքավորվել բացառապես որպես ամերիկական բրենդ: Դրա համար էլ նկարահանվեց Maybelline Miami Chill անունով գովազդային հոլովակը, որի իրադարձությունները տեղի էին ունենում Մանհեթենում: Նման ռազմավարությունը անմիջապես տվեց իր արդյունքները՝ վաճառքի ծավալները կրկնապատկվեցին, և բրենդի ճանաչելիությունը տարածվեց անգամ ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Հետաքրքիր է, որ L’Oreal-ը տարբեր ապրանքանիշերի ներքո թողարկում է միանման ապրանքներ, դրանով իսկ հանդերձ ստեղծելով ներքին մրցակցություն: Ինչպես, որ ընկերության  ներկայիս ղեկավար՝ Լինդսեյ Օուեն-Ջոնսն է նշում, միայն առողջ մրցակցային պայմաններում է հնարավոր զարգանալ: Հատկապես, որ մի բրենդի ճանաչողության նվազման դեպքում աճում են մյուս բրենդի վաճառքի ծավալները:

Իհարկե, բոլոր վերոնշյալ բրենդներից առավել մասշտաբային է հենց L’Oreal-ը: Իր հիմնական ապրանքանիշի ներքո ընկերությունը թողարկում է ապրանքներ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: «Որովհետև ես դրան արժանի եմ» կարգախոսը անփոփոխ է արդեն համարյա կես դար: Հեռուստատեսությամբ ցուցադրվող առաջին գովազդային հոլովակի հեղինակը McCann Erickson գործակալությունն է: Եվ մինչ այժմ ընկերությունը իր ապրանքների գովազդի համար ծախսում է ռեկորդային գումարներ՝ վաճառքից շահույթի 30%-ը:


L’Oréal-ը այն ընկերությունների թվին է դասվում, որը բրենդի առաջմղումը իրականացնում է հայտնի մարդկանց միջոցով: Այս հայտնի կարգախոսը հեռուստացույցից հնչեցրել են շատերը՝ Կլաուդիա Շիֆերը, Կատրին Դենյովը, Էնդի Մակդաուելը, Լետիցիա Կաստան, Միլա Յովովիչը, Նատալի Իմբրուլյան, Շառլիզ Թերոնը, Ջենիֆեր Անիսթոնը, Վերջինի Լեդուաենը, Քեյթ Մոսը, Բեյոնսեն, Բարբարա Պաուլին, Ջենիֆեր Լոպես և Նատալյա Վադյանովան: L’Oréal-ի տղամադրկանց ապրանքաշարը ներկայացրել են «Ֆորմուլա-1»-ի մարզիկ Միխայել Շումախերը և ֆուտբոլիստ Դավիթ Ժինոլան:



                  «Ես ուրախ եմ աշխատել մի բրենդի հետ, որ մշտապես առաջարկում է գերազանց ապրանքների լայն տեսականի, որոնք ամենուրեք հասանելի են կանանց»:
Ջենիֆեր Լոպես



Աստիճանաբար ընտանեկան բիզնեսից L’Oréal-ւը վերածվեց կոսմետիկայի համաշխարհային կոնցեռնի: Այն իր մեջ ընդգրկում է 500 տարբեր բրենդներ, 25 կոսմետոլոգիական ընկերություններ, 5 գիտահետազոտական կենտրոնններ,աշխարհում 22 տարբեր երկրներում տեղակայված  47 գործարաններ, որոնք ունեն 67 000-ից ավել աշխատողներ: L’Oréal կոնցեռնին պատկանող ապրանքանիշներն են ĽOréal Professionnel, Kerastase, Redken, Matrix, ĽOréal Paris, Garnier, Maybelline, SoftSheen-Carson, Lancôme, Giorgio Armani, Yves Saint Laurent, Ralph Lauren, Biotherm, Helena Rubinstein, Shu Uemura, Kiehl’s, Diesel, Cacharel, Vichy, La Roche-Posay, Innéov, SkinCeuticals и The Body Shop:

 



 Իսկ Դուք գիտեի՞քJ

Լիլիան Բետտանկուրը իր տարիքի պատճառով այօր բիզնեսով չի զբաղվում, բայց դա նրան չի խանգարում վայելել իր աշխատանքի արդյունքները: Նա 86 տարեկան հասակում իր պատվավոր տեղն է զբաղեցնում է Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նրա անձնական կարողությունը գնահատվել է 18.8 միլիարդ դոլար: Դրանով կարելի է հպարտանալJ

Ներկայացնում եմ նաև տարբեր վարկանիշային աղյուսակներ, որտեղ L’Oreal -ը տարբեր հորիզոնականներ է զբաղեցրել:

Տեղ, Վարկանիշ, Տարի

2015
38        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2015
43        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2015

2014
21        Ապագային բրենդները (The FutureBrand Index), 2014
32        Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2014
36        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2014
43        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2014

2013
20        Ամենաարժեքավոր բրենդները (Top Global Meaningful Brands Index), 2013
20        «Ամենականաչ» բրենդները (Best Global Green Brands), 2013
28        Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2013
39        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2013
42        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2013
61        Աշխարհի ամենաթանկ ընկերությունները (Financial Times Global), 2013

2012
13        «Ամենականաչ» բրենդները (Best Global Green Brands), 2012
42        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2012
57        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2012
65        Բրենդներ, որոնք կարող են փոխել աշխարհը (Planet Brands), 2012

2011
18        Ռուսների ամենասիրված բրենդները, 2011
40        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2011

2010
16        Ռուսների ամենասիրված բրենդները, 2010
45        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2010
50        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2010

2009
44        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2009
45        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2009

2008
38        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2008
51        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2008

2007
46        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2007
51        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2007

Հ.Գ 
Նկարներում ներկայացված են  L’Oréal-ի նորույթները, վերջին սեզոնային հիթերը: 
L’Oréal-ի գովազդային հոլովակները դիտելը ուղղակի գեղագիտական հաճույքէ: Ներկայացնում եմ նոր հոլովակներից մեկը:



Մի բրենդի պատմություն: IKEA


Կարգախոսը  -        Home is the most important place in the world                              Տունը աշխարհում ամենակարևոր տեղն է  Improving everyday life for the majority         Մեծամասնության ամենօրյա        կյանքի բարելավում                                                      Affordable solutions for better living     
  Ավելի լավ ապրելու արդյունավետլուծումներ                                                                                Not for the rich but for the wise        
  Ոչ հարուստների, բայց խելացիների համար




             Երբևէ  այցելե՞լ եք IKEA: 

Եթե ոչ, ապա խորհուրդ կտամ որևէ մեծ քաղաք ճամփորդելիս փնտրել մոտական IKEA-ն և այցելեք: Այստեղ ուղղակի շրջելը արդեն հաճելի է, եթե նույնիսկ մտադիր չեք գնումներ անել: Բայց հավատացնում եմ Դուք դատարկ ձեռքերով չեք հեռանա: Իսկ դա IKEA բրենդի պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի արդյունքն է՝ մարդկանց «թույլ չտալ » դատարկ ձեռքերով հեռանալը: Նույնիսկ անգամ, եթե դա Ձեզ մոտ չստացվի, Դուք հաստատ կհամտեսեք իրենց համով ճաշացանկից մի բան:

 Բրենդը իր առաքելությունը կատարում է. մարդիկ իրենց, իսկապես երջանիկ են զգում գտնվելով այստեղ:
IKEA-ն կահույքի և տան համար նախատեսված բազմազան ապրանքատեսակների մանրածախ վաճառքով զբաղվող  խոշոր ցանց է:


Ընկերությունը հիմնադրվել 1943 թվականին Ինգվար Կամբրադի կողմից: Սկզբում ընկերությունը զբաղվել է գրենական պիտույքների վաճառքով, դեռևս, երբ Ինգվարը 17 տարեկան էր: IKEA բրենդը կարևոր նշանակություն ունեցող անվանումների առաջին տառերի հապավումն է՝ IK- Ingvar Kamprad, E- Elmtaryd, այն ֆերմայի անվանումն է, որտեղ ապրել է Ինգվարը, A- Agunnaryd, գավառն է, որտեղ եղել է ֆերման: Այսինքն, IKEA –   Ingvar Kamprad Elmtaryd Agunnaryd:


Սկզբնական շրջանում ընկերությունը տարատեսակ  ապրանքների վաճառքով է զբաղվել, իսկ կահույքի մտահղացումը ծնվել է 1948 թվականին, և կահույքն էլ պետք է շատ թանկ չլիներ, որպեսզի հասանելի լիներ այն մարդկանց ովքեր մեծ եկամուտներ չունեին: Այս նպատակով Ինգվարը պայմանավորվում է մի շարք մանր կահույք արտադրողների հետ: Սակայն հաջողությունը երկար սպասեցնել չի տալիս, և 1951 թվականին նա արդեն ձեռք է բերում ոչ շատ մեծ գործարան, արտադրում է իր լոգոտիպով կահույքը և թողարկում է իր արտադրատեսակների  առաջին կատալոգը: Բայց ճանապարհը հարթ չի անցել: Այն ժամանակ կահույքը թանկ հաճույք էր, և Ինգվարը իր արտադրությամբ խանգարում էր իր մրցակիցներին: Վերջիններս էլ պայմանավորվածություններ են ձեռք բերում փայտամշակող արտադրությունների հետ, որպեսզի դրանք դադարեն հումք մատակարարել Ինգվարին: Սակայն սա Ինգվարին հետ չի կանգնեցնում, և նա սկսում է հումքը գնել Լեհաստանից, այն էլ ավելի ցածր գներով: Այստեղից էլ ծագեց միտքը՝ ապրանքը դարձնել հեշտ առաքվող, հեշտ հավաքվող և հեշտ մոնտաժվող: Այսպիսով նրա բիզնեսը ծաղկում է, խանութների ցանցը՝ ընդլայնվում: 60-ականներին Ինգվարը որոշում է դուրս գալ միջազգային շուկա: Սկզբից IKEA-ն սկսեց նվաճել Եվրոպան, իսկ այժմ նրա խանութների ցանցը առկա է ամբողջ աշխարհում տասնյակավոր երկրներում: Ընկերության կատալոգները տպագրվում են միլիոնավոր օրինակներով, որտեղ գները բոլորի համար գրեթե նույնն են և չեն փոխվում տարվա ընթացքում: IKEA-ի շատ խանութներ բացվում են ֆրանչայզինգի սկզբունքով:


1982 թվականից սկսած ընկերությունը պատկանում է INGKA Holding B.V. Նիդեռլանդական ընկերությանը, որը գլխավորում է Stichting Ingka Foundation բարեգործական ընկերությունը: Գլխամասային գրասենյակը գտնվում է Հոլանդիայի գավառական մի հատվածում՝  Հարավային Հոլանդիայում, փոքր քաղաք Դելֆտեյում (Delft):
Հետաքրքիր փաստ է նաև այն , որ Ինգվար Կամբրադը ոչ միայն մտել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը, այլև աչքի է եղել իր գծուծ բնավորությամբ: Նա միշտ օգտվել է զեղչերից, էժան խանութներից, նախընտրել է ոտքով քայլել կամ հեծանիվով գնալ, հազվադեպ է օգտվել տաքսիներից ու թեյավճարներ չի թողել:
Այսօր ես նպատակ չունեմ վերլուծելու նրանց մարքեթինգային ռազմավարությունը: Այս նյութի նպատակն է  պատմել այն հնարամիտ հնարքների մասին, որոնց շնորհիվ բրենդին հաջողվում է իրականացնել իր առաքելությունը:

Այստեղ միշտ անակնալներ են սպասվում:


Սեզոնային զեղչեր և նորույթներ, թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա, բոլոր խանութներում էլ պատահում են նման բաներJ :Բայց IKEA –ի մոտ այն առավել գրավիչ է դառնում, որովհետև Դուք հնարավորություն եք ունենում ոչ միայն տեսնել, այլև շոշափել, փորձարկել, օգտագործել, զգալ, ժամանակ անցկացնել, նկարվել, վայելել, մի խոսքով ապրել դրա մեջ:


Դիզայներական պրոֆեսիոնալ լուծումներ: Սրա տակ պետք է հասկանալ ոչ միայն գեղեցիկ դիզայնը այլ կատարյալ հարմարավետությունը, պարզությունը, բայց միևնույն ժամանակ գեղեցկությունը: Դրա համար IKEA –ն ձեզ ապահովում է բոլոր բաղադրիչներով: Կարծես նա ունի ամեն ինչ: Եթե Դուք գնեք որևէ բան, Դուք նաև կգտնեք նրա լրացնող և այդ ապրանքի օգտակարությունը մեծացնող 1000 բան, և որ կարևորը բոլորը մեկ տեղում: Իսկ ամենակարևորը այն է, որը Դուք ստիպված չեք լինում շատ փնտրել, դիզայներները Ձեր փոխարեն կատարում են այդ աշխատանքը:



Այստեղ հարմար է գնումներ կատարել: Կարող եք նշումներ կատարել, չափել Ձեր ուզած կահույքը, անգամ հանգստանալ, եթե հոգնել եք:



IKEA –ին միշտ հաջողվում է տրամադրություն ապահովել:





Այստեղ նույնիսկ համակարգիչները կարող են խոսելJ



Փաթեթավորեք Ձեր գնումները առավել ապահով և հարմար:


Ես էլ չեմ ուզում խոսել սպասարկման բարձր որակի և առաքման ծառայությունների մասին, որովհետև դրանք պարտադիր պայմաններ են ցանկացած հաջողված բրենդի համար:
Այսքանից հետո IKEA –ին մնում է միայն շնորհակալություն հայտնել այցելելու համար:
Ներկայացնում եմ նաև տարբեր վարկանիշային աղյուսակներ, որտեղ IKEA-ն տարբեր հորիզոնականներ է զբաղեցրել:

Տեղը    Վարկանիշը , Տարին

2015
27        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2015
64        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2015
45          Աշխարհի ամենաարժեքավոր բրենդը (Forbes), 2015
2014
26        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2014
40        Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2014
50        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2014
53        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandFinance Global), 2014
2013
6          Ամենաարժեքավոր բրենդները (Top Global Meaningful Brands Index), 2013
9          Ամենահասարակ բրենդները (Global Brand Simplicity Index), 2013
26        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2013
33        «Ամենականաչ» բրենդները (Best Global Green Brands), 2013
41        Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2013
74        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2013
2012
28        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2012
38        «Ամենականաչ» բրենդները (Best Global Green Brands), 2012
89        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2012
2011
31        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2011
2010
28        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2010
2009
28        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2009
95        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2009
2008
35        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2008
86        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2008
2007
38        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2007

81        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2007

Հ.Գ Նկարահանումները կատարել եմ IKEA- ի  Ճապոնիայի խանութներից մեկում: Ի դեպ, նշեմ, որ Ճապոնիան այն միակ երկիրն է, որտեղ IKEA- ի բոլոր  խանութները ունեն միևնույն չափսի մակերես:

Մի բրենդի պատմություն: New Balance

Ինչու՞ են շատերը նախընտրում New balance բրենդային սպորտային կոշիկները:



Կատարենք մի փոքր պատմական ակնարկ, որպեսզի հասկանանք բրենդի հաջողությունը:
New balance–ի արմատները գալիս են Անգլիայից, որտեղ ապրել է էմիգրանտ Ուիլյամ  Ռայլին : Նա եկել է Ամերիկա և 33 տարի հետո հիմնադրել է ընկերությունը:



New balance- ի անվանումը Ուիլյամի մտքին ծագել է, երբ նա բակում հետևել է վազվզող հավերին: Նա նկատել է, որ հավերի ոտքերը ամուր հիմնվում են գետնին երեք հենակետերի շնորհիվ: Հենց այս գաղափարն էլ հետագայում նա ներդրեց կոշիկի հենակետային կառուցվածքի մեջ:



Սկզբնական շրջանում New balance-ը կոշիկ չի արտադրել, այլ միայն հարմար, օրթոպեդիկ ներդիրներ կոշիկների համար: Հատուկ ներդիրները հենք էին դառնում ոտքի 5 հատվածներին, որի հիմքում էլ ընկած էր հավերի եռահենք ոտքերի օրինակը: Այս տեխնոլագիան էլ 1906 թվականին ընկերությանը  ճանաչում բերեց, և այն պաշտոնապես անվանվեց New Balance Arch Company:


Դեռևս 1927 թվականին մեկ զույգ ներդիրները արժեցել են ընդամենը 5 դոլար: Իսկ այդ գնով Ամերիկայում կարելի էր գնել մեկ ամբողջական զույգ կոշիկ:
Սկզբում New Balance Arch Company–ի  արտադրանքը անգամ չէին վաճառվում խանութներում, այլ միայն միջնորդների, հատուկ վաճառքի գործակալների  միջոցով:
Ռայլին ծանոթանում է Արթուր Հոլլի հետ, ով հենց կոշիկների վաճառքով զբաղվող գործակալ էր: Իսկ առաջին հեղինակությունը բրենդի հանդեպ դրսևորվեց ոստիկանների և հրշեջների հետ համագործակցելուց հետո: Քանի որ նրանք այն մասնագետների թվին էին դասվում, ովքեր իրենց աշխատանքային առօրյայում ոտքերին ունեին  մեծ ծանրաբեռնվածություն:
Այնուհետև ընկերությունը անկում է ունենում, քանի որ զբաղեցնում էր ընդամենը շուկայական մի խորշ, իսկ 1938 թվականին դադարում է արտադրությունը:
1940 թվականին ընկերությունը նորից սկսեց արտադրությունը հատուկ պատվերով՝ սպորտային կոշիկներ սպորտսմենների համար (ֆուտբոլիստների, թենիսիստների, բասկետբոլիստների և այլոց համար):
1954 թվականից սկսած ընկերությունը արտադրում է բացառապես սպորտային կոշիկ և շուկայում մեծ դերակատարում է ունենում:
1956 թվականին ընկերությունը անվանափոխվում է, որպեսզի հետևի նոր ամերիկյան թրենդին՝ արտադրություն, որի հիմքում ընկած է գիտությունը: Ընկերությունը անվանվում է  New Balance Orthopedic Laboratory:
60-ականներին կրկին անվանափոխվում է՝ դառնալով  New Balance Athletic Shoe:

Եվ հենց այդ ժամանակ էլ ընկերությունը սկսում է արտադրել վազքի համար շատ հարմարավետ Trackster մոդելը: Սա առաջին մոդելն է լինում, որը ունենում  ալիքաձև տեսք անմիջապես կարերի տակ: Այդ ժամանակ ոչ ոք նման բան չէր առաջարկում:

Սակայն գործակալները հրաժարվում էին վաճառել կոշիկները:
Աէրոբիկայի հիմնադիր Քենեթ Կուպերը առաջին հայտնի մարդն է եղել, ով վազել է Բոսթոնյան մարաթոնին New Balance Trackster կոշիկներով:
1972 թվականին ընկերությունը տնօրինում է Ջիմ Դեվիսը, ով հաջորդ 4 տարիներին զարգացնում է ընկերությունը: New Balance-ի գովազդային կարգախոսն է դառնում՝ «Ցու՛յց տվեք ինձ անհարմար կոշիկներով սպորտսմենի, և ես կասեմ, թե ով է այստեղ անհաջողակը»:


1976 թվականին արտադրվում են New Balance-ի նոր մոդելը ՝ 320-ը, որը Ամերիկայում շատ հայտնի է դառնում: N տառի լոգոտիպը հայտնվում է 320 մոդելի վրա:

Ընկերությունում սկսում է աշխատել դիզայներ Թերի  Հեկլերը, ով էլ հրաժարվում է անուններ տալ կոշիկների մոդելներին՝ դրանց տալով ուղղակի համարներ:
Հեկլերին չէր անհանգստացնում, որ N տառը նման է Nike- ին:
1978 թվականին Անգլիայում ֆիրմային խանութ է բացվում, իսկ Իռլանդիայում՝ կոշիկի արտադրության գործարան եվրոպական շուկայի համար:


1982 թվականին արտադրվում է ամենաթանկ մոդելը՝ 990-ը, որը արժեր 100 դոլար: Մրցակիցները կասկածում էին, որ այն կվաճառվեր, բայց մարդիկ գնում էին նոր մոդելները: Այս մոդելի կոշիկները ունեն մեծ վաճառք մինչև այժմ էլ, իսկ թե ինչու կկարդաք ստորև:



1980-ականների վերջում New Balance ընկերությունը իր արտադրոթյան մի մասը տեղափոխում է Չինաստան, Կորեա և Վիետնամ:
577-րդ մոդելը, որը արտադրվեց 1990-ականների վերջին, հատուկ իսրայելական բանակի զինվորների համար էր նախատեսված:


Բիլ Քլինթոնը New Balance-ի  երկրպագուն էր:


New Balance-ը վերջին ամերիկյան ընկերությունն է, որը իր հայրենիքում  կարում է իր արտադրության ընդամենը 20%-ը:
«Made in USA» գրառումը ճիշտ է ընդամենը 70%-ով:
Սթիվ Ջոբսը կրել է New Balance-ի դասական 990 մոդելը: Ընդամենը մեկ անգամ է Սթիվ Ջոբսը դուրս եկել հանդիպման Nike Moire’s –ի սպորտային կոշիկներով: Մնացած յամանակ նա մշտապես կրել է New Balance: Այս հանգամանքը բաց չեն թողել երկրպագուները, որի շնորհիվ էլ մինչ այժմ այս մոդելը մեծ ճանաչում և սպառում ունի:


2000 թվականին New Balance-ի արտադրությունը տարեկան հասավ 45 միլիոն զույգի:
ԱՄՆ-ի 2-րդ նախագահական ընտրությունների նախընտրական փուլում Բարաք Օբաման կրել է նույն կլասիկ 990 մոդելը:


2013 թվականին New Balance ընկերությունը ցուցադրեց իր նոր մոդելը՝  3D տպիչով տպված: 

Այս նույն տարում ընկերությունը թողարկեց նոր սերիա սքեյթբորդիստների համար:
Այս կոշիկները տարբերվում են իրենց տեխնոլոգիայով: Դրանցով հարմար է պահել հավասարակշռությունը բարդ հնարքներ իրականացնելիս:


Իսկ սա նոր էքսկլյուզիվ առաջարկն է կանանց համար՝  410 մետալիկ մոդելը:





Մեծ բրենդները պատահական չեն առաջացել:


Դուք հավանաբար շատ եք կադացել, թե ինչպես ստեղծել բրենդ կամ ինչպես ձևավորել բրենդինգի ռազմավարություն: Որպեսզի Ձեզ, հարգելի՛ ընթերցող, ես շատ չձանձրացնեմ բրենդինգի տեսություններով, ես ուղղակի Ձեզ կներկայացնեմ լավագույն ցիտատները, որոնք արել են հենց նույն այն մարդիկ, որոնք ստեղծել են խոշոր բրենդները: Իսկ հետևելով մեր էջին, Ձեզ առաջիկայում կծանոթացնեմ մի շարք բրենդների պատմությունների հետ: Օրինակ, ինչու՞ են մարդիկ սիրում IKEA- ն, կամ սպորտային ո՞ր ֆիրմայի կոշիկների ստեղծման հիմքում է դրված ոտքին հատուկ հարմարավետությամբ կրելու և առողջ քայլվածք ունենալու հայեցակարգը: Բայց սա հաջորդիվ:
Ւսկ հիմա պարզապես կարդացեք և հաշվի առեք այս խոսքերը Ձեր ապագա բրենդը ստեղծելիս:

            Ապրանքները ստեղծվում են գործարանում, իսկ բրենդները մարդկանց մտքում:

Ուոլթեր Լենդեր

Բրենդը ամբողջ աշխարհի իրական ունեցվածքի ամենաարժեքավոր մասն է՝ ինչ-որ մեկի մտքի մի հատվածը:
Ջոն Հեգարտի


Ինչպե՞ս է Ձեր բրենդը կամուրջ կառուցում Ձեր սպառողների, որոնք որ կան  և  նրանց միջև որոնց , որ ուզում են նրանք վերածվել:
Լաուրա Բուշչ


Ձեր բրենդը այն է, ինչ խոսում են մարդիկ Ձեր հետևից, երբ Դուք լքում եք սենյակը:
Ջեֆ Բեզոս

Բրենդը ապրանքի ոչ նյութական բաղադրիչների հավաքածուն է՝ անունը, փաթեթավորումը, գինը, պատմությունը, հեղինակությունը և թե ինչպես է այն գովազդվում:
Դավիթ Օգիլվի:



Բրենդի հայեցակարգ

Աշխարհում, երբ մարդիկ հետևում են Ձեր բիզնեսին, Դուք պետք է պարզապես առաջարկեք սպառողներին գնել Ձեր ապրանքները մրցակիցների ապրանքները գնելու փոխարեն ՝ առաջ բերելով ազդեցիկ պատճառներ:
Ջեկ Տրաուտ

Եթե Դուք չեք կարողանում առաջարկել ազդեցիկ պատճառ, ուրեմն առաջարկեք ավելի լավ գին:
Ջեկ Տրաուտ

Մեր կենսակերպը կամաց-կամաց դառնում է նորաձևության և ոճի զոհ: Հարցը միայն այն չէ, թե ինչ ոճով ենք մենք հագնվում, այժմ նաև մեր տունը, մեր վարած ավտոմեքենան, անգամ մեր կերած ուտելիքը ունի որոշակի ոճ և հետևում է նորաձևությանը:
 Ջոն Հեգարտի

Մի՛ մոռացեք նաև

Բրենդները անկում են ունենում, երբ չեն կատարում իրենց տված խոստումները:


Այժմ ներկայացնում եմ Ձեզ աշխարհի ամենաարժեքավոր բրենդների տասնյակը՝ իրենց շուկայական կապիտալով, ըստ Forbes-ի: 





#1    741.8 միլիարդ դոլար    























1 комментарий:

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ОтветитьУдалить