12.01.2016

Ո՞րն է Ճապոնիայի հաջողության գաղտնիքը, բացահայտի՛ր ինքդ: (մաս 1)

   Նախորդ հոդվածում, ես Ձեզ ներկայացրեցի, թե ինչպես ինքներդ Ձեզ կարողանաք ճիշտ ներկայացնել հասարակությանը և թե ինչ մարքեթինգային հնարքներ (այս բառը այդքան էլ չեմ սիրում, բայց ուրիշ հարմար բառ չգտա) կարող եք կիրառել այդ գործում հաջողություն ունենալու համար: Իսկ հիմա ուզում եմ գրել, թե նույնպիսի ինչ հնարքներ է կիրառում աշխարհի զարգացած երկրներից մեկը՝  Ճապոնիան իր զբոսաշրջիկին և ամբողջ աշխարհին գրավելու, զարմացնելու, գայթակղելու համար: Սա թող լինի ի գիտություն նրան, ով իրեն տեսնում է զբոսաշրջային ինդուստրիայում կամ էլ նրան, ով սիրում է (երազում է) ճամփորդել:

   Ճապոնիան յուրահատուկ երկիր է` իր յուրահատուկ բնակչությամբ, իսկ մայրաքաղաք Տոկիոն՝ իր տեխնոլոգիական կենտրոնը: 


 Եթե Դուք տեսնեք այս երկրի անհավանական էլեկտրոնիկայի հիպերմարկետները, էլ հասարակ խանութները Ձեր աչքին չեն երևա, նույնիսկ ճապոնական զուգարանակոնքերը շատ կզարմացնեն Ձեզ: Իսկ, օրինակ, մագնիսական էլեկտրոմիացուցիչները, որով այնպես պարծենում են Apple-ի ներկայացուցիչները, ովքեր կիրառել են այն MacBook-ի մեջ, Ճապոնիայում  կիրառության մեջ են 60-ականներից սկսած: Այս ամենի մասին դեռ շատ կմանրամասնեմ: Այնպես, որ սիրելի ընթերցող կարող ես մի բաժակ սուրճ պատրաստել կամ էլ թեյ, հարմար տեղավորվել և ընթերցել՝ բացահայտելով այնպիսի բաներ, որոնք կարող են քո կյանքը անգամ փոխել: Ինչու եմ ասում փոխել, քանի որ ծանոթանալով նոր տեխնոլոգիաներին ու անգամ նոր ապրանքի գաղափարներին՝ Դուք կարող եք հետամուտ լինել նոր բիզնես գաղափարների և պայմանավորել Ձեր հաջողությունը կյանքում:
   Շրջելով խանութներով, անգամ հասարակ տնտեսական ապրանքների սուպերմարկետներով, Դուք կզարմանաք, թե ինչ յուրօրինակ մտքեր են իրականացվել, ու արդյունքում ինչ հետաքրքիր ապրանքներ են ստեղծվել, որոնք հարյուր անգամ հեշտացնում են տնային տնտեսուհիների հոգսերը, մարդկանց աշխատանքային առօրյան, նորաթուխ մայրիկների կենսակերպը՝ իրենց բալիկների խնամելու առումով՝ այն իրական վայելք դարձնելով:
   Սննդի, կոսմետոլոգիայի, բժշկական արդյունաբերության էլեկտրոնիկայի մեջ մասսայական նորարությունները Ձեզ ուղղակի կապշեցնեն: Ավելին նշեմ, որ հենց Ճապոնիան գերիշխող դեր է կատարում ֆունդամենտալ գիտության մեջ  և գիտական հետազոտությունների մեջ տարեկան ներդնում է 130 միլիարդ դոլար: Ի բարօրություն ամբողջ աշխարհի աշխատում են 700 հազար ճապոնացի գիտնականներ, որոնք ընդգրկված են բարձր տեխնոլոգիաների, բիոբժշկագիտության և ռոբոտոտեխնիկայի մեջ:     Նրանց մոտ է ամբողջ աշխարհի ապագան: Արդյունաբերական ռոբոտների մեծ մասը  աշխատում են հենց Ճապոնիայում, որտեղ էլ հենց արտադրվում են:


   Ճապոնիան հպարտանալու շատ բան ունի, բայց նա չի հպարտանում: Դուք հավանաբար շատ եք կարդացել չինացիների աշխատասիրության, աշխատունակության մասին, բայց հավատացե՛ք, ճապոնացիները իրենցից առավել են այդ հարցում:

   Նրանք ոչ միայն աշխատում են, այլև մշտապես ձգտում են ամեն ինչ իդեալական անել: Նրանք աշխատասեր ու կատարող մարդիկ են՝ լրիվ այլ, ոչ սովորական մտածելակերպով:
  Հնարավոր է, շատ իդեալականացնեմ այս արևելյան պետությունը, բայց ես դատում են ըստ արդյունքների: Այո՛, անցյալում այստեղ ևս ֆաշիզմ  է եղել, այո՛ այն իսկական ցեղասպանություն է իրականացրել Չիաստանում, որի արդյունքում միլիոնավոր մարդիկ են մահացել, բայց արևի ծագման երկիրը հատուցել է դրա համար, սկսած Հիրոսիմայի և Նագասակիի հրեշավոր ողբերգությունից, վերջացրած զինվորական այլ գործուղություններով:
   Երկրորդ համշխարհային պատերազմից հետո, այստեղ իսկական խառնաշփոթ է եղել, իսկական ավերակ: Ոչ նյութական ռեսուրսներ, ոչ գործարաններ, ոչինչ չի եղել: Եվ ահա, 70 տարի հետո, Ճապոնիան աշխարհի զարգացած երկրներից է՝  կառուցելով իր հզորությունը համարյա ոչ մի բանի վար, ավելի ճիշտ 6852 կղզիների վրա, որոնց մեծ մասը հրաբխային են: 

 Ճապոնիան աշխարհում երրորդ երկիրն է ՀՆԱ-ի մեծությամբ և չորրորդը՝ արտահանման ծավալներով: Երկրի բնակչություն կազմում է 127 միլիոն մարդ, որոնցից 30 միլիոնը բնակեցված է Մեծ Տոկիոյի տարածաշրջանում (այն ընդգրկում է Տոկիոն և մոտական մի քանի մարզեր): Սակայն դրանով հանդերձ Ճապոնիան իր բնակչությանը ապահովում է կյանքի բարձր որակ (այն աշխարհում 10-րդ տեղն է զբաղեցնում մարդկային ներուժի զարգացման ինդեքսով) և մարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում է 82 տարի:
   Այս երկիրը նաև ռոբոտների և անիմացիաների հայրենիքն է: 


  Բարձր տեխնոլոգիաները և արևելյան կոլորիտը, նինձյաներն ու սամուրայները, երկրնաքերերը և, որքան էլ զարմանալի է՝ «քարային ջունգլիների» հարուստ կանաչը բնորոշում են երկիրը: 


  Ճապոնացիները ամեն ինչ անում են, որպեսզի մեկ այլ մարդ անհարմար վիճակում չհայտնվի, նույնիսկ եթե նա կոպիտ գայջին է, այսինքն օտարազգի ինչ որ մարդJ
   Ճապոնիան ոչ միայն ուրիշ երկիր է և ուրիշ մշակույթ, այլ նաև ուրիշ աշխարհ, ուրիշ մոլորակ՝ բարձր տեխնոլոգիաներով հարուստ, բայց միևնույն ժամանակ՝ հին ավանդույթները պահպանող:


  Եվ այսպես, եթե որևէ երկրի մասին սկսում ես տպավորություն կազմել, պետք է սկսել հենց ամենասկզբից՝ ինքնաթիռի թռիչքից:
  Ես չեմ ուզում խոսել այնպիսի սպասարկման կամ հարմարավետության մասին, որը բնորոշ է շատ զարգացած, մեծ երկրներին: Այլ կխոսեմ առանձնահատուկ այնպիսի երևույթների մասին, որոնք կտեսնեք միայն Ճապոնիայում: 


         Օրինակ, Տոկիոյի Նարիտա օդանավակայանում կան մեկուսարաններ (կարանտին):


   Ընդարձակ մեկուսարանները, որոնք անհասկանալի են, թե ինչու համար են նախատեսված, սակայն  իրականում դժվար չէ կռահել:


    Բացի այդ, օդանավակայանում և դրա հարակից տարածքում արգելված է ծխելը, իսկ եթե այնուամենայնիվ ցանկանում եք ծխել պետք է դա անեք հատուկ խցիկներում:



  Իրականում Տոկիոյում և այլ քաղաքներում են շատ քիչ տեղեր կան, որտեղ կարող եք ազատ ծխել: Ծխելու համար նախատեսված են առանձնացրած տեղեր, խցիկներ: Այսինքն, այստեղ լուրջ, կրկնում եմ շատ լուրջ մտածում և անհանգստանում են այն մարդկանց համար ովքեր չեն ծխում և տանել չեն կարողանում ծխախոտի ծուխը: Ոչ մի տեղ չեք գտնի մեկին ով փողոցում քայլելով կծխի: Անգամ փողոցում, դրսում նախատեված են առանձին տարածքներ, որտեղ էլ մարդիկ կարող են առանձնանալ և ծխել և ընդհանուր չախտոտել օդը:
  
Վերադառնանք օդանավակայան: Օդանավակայանից կոնկրետ քաղաքի այլ վայր հասնելու համար կարող եք օգտվել   ավտոբուսներից (Airport Limousine Bus), որոնք ամենահարմարն են, այն առումով նաև, որ երբ դուրս ես գալիս օդանավակայանից, Դուք համարյա անմիջապես հայտնվում եք ավտոբուսի կանգառում՝ էլեկտրոնային ցուցատախտակով, որտեղ տեղադրված է երթուղների անհրաժեշտ տեղեկատվությունը:
  Նույնիսկ ավտոբուսների մեջ են էլեկտրոնային ցուցատախտակներ տեղադրված:


 Ես դեռ պատմելու բան ունեմ: Հետևեք AZat Marketing-ի  թարմացումներին և կծանոթանաք Ճապոնիայի հյուրանոցային ինդուստրիայից մանրամասների և ոչ միայն...
  
   Եթե հավանեցիք նյութը, կիսվեք ընկերների հետ:

   Շարունակությունը այստեղ.

Комментариев нет:

Отправить комментарий