Աշխարհահռչակ հայտնի դիզայներներից մեկը ասել է, որ ՝ «Նորաձևությունը մի բան է,
որ գալիս է հենց Ձեր ներսից»: Ես համաձայն եմ այնքանով, որ որքան էլ հետևենք նորաձևության
նոր տենդենցներին, միևնույն է Դուք եք ստեղծելու Ձեր նորաձևությունը, քանի որ Դուք
անհատականություն եք, Դուք ունեք բնավորություն, տարբերվող խառնվածք, հետևաբար նաև
անհատական ոճ: Որքան որ տարբեր են աշխարհում մարդիկ, այնքան ևս պետք է տարբերվի նրանց
ոճը: Սակայն սրան զուգահեռ պետք է ասեմ, որ միօրինակությունն ու միապաղաղությունը շատ
հաճախ է նկատվում, երբ փողոց ենք դուրս գալիս: Մի՞թե լինել նորաձև, նշանակում է լինել
իրար նման: Հավանաբար նաև շուկայի պահանջարկից
ելնելով շատերը հագնվում են միօրինակ: Սակայն
այստեղ մարդկանց կարող է օգնության հասնել մի բան՝ կրել աքսեսուարներ, որոնք
կառանձնացնեն նրանց ինքնատիպությունը: Երբ Ձեր օրվա անբաժանելի մաս կազմող պայուսակը,
դրամապանակը, գոտին բարձրորակ կաշվից են, գեղեցիկ դիզայնով, որակյալ կարերով, հավատացե՛ք,
որքան էլ հասարակ լինի Ձեր հագուստը, Ձեր տեսքը միշտ վայելուչ և էլեգանտ է լինելու:
Այս ամենի խորը գիտակցումով էլ ստեղծվել
է «ՄԱՆՈՒԼ» հայկական բրենդը, որը զբաղվում է կաշվե պայուսակների ու աքսեսուարների արտադրությամբ
և վաճառքով: Բրենդը Ձեզ անժամկետ երաշխիքներ է միշտ տալիս, երբ գնում եք տեսականուց
որևէ նմուշ, իսկ գիտե՞ք ինչու: Քանի որ արտադրողները և կարողները հայ արհեստավորներ
են, ովքեր վստահ են իրենց աշխատանքի, հումքի
և նյութերի բարձր որակի առումով: Մի բան, որ չենք կարող նշել օտար արտադրողի համար:
Չէ՞ որ ոչ էժանագին տեսք ունենալու համար բավարար չէ միայն ունենալ նորաձև կամ էլ ուղղակի գեղեցիկ դիզայնով աքսեսուար: Այցելե՛ք
«ՄԱՆՈՒԼ» բրենդային խանութը, զննե՛ք տեսականին, ուշադրություն դարձրե՛ք ապրանքների
որակին և Դուք կզգաք, որ յուրաքանչյուր ապրանքատեսականուն ցուցաբերված է յուրահատուկ
ստեղծագործ և արհեստավարժ մոտեցում:
Պատմական ակնարկ
«ՄԱՆՈՒԼ» պայուսակների և կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը հիմնադրվել
է 1994 թվականին Բուլղարիայում: Ընկերությունը մեծ հաջողություններ է ունեցել արտասահմանյան
շուկայում, սակայն ընկերության հիմնադիր Դավիթ
Բեգլարյանը որոշել է իր գործը շարունակել հայրենիքում
և իր հաջողությունները կիսել հայրենական շուկայում: 1998 թվականին «ՄԱՆՈՒԼ»-ը սկսեց
արտադրել և վաճառել արդեն Հայաստանում:
Ընկերությունը ունի իր ֆիրմային խանութ
սրահը Կոմիտաս 23 հասցեում, որտեղ խորհրդատու վաճառողները Ձեզ կօգնեն Ձեր ինքնատիպությանը
համապատասխանող իրեր ընտրել, ինչպես նաև կարող եք անհատական պատվեր կատարել և Ձեր նախընտրության
համապատասխան մոդել պատվիրել:
Անկասկած կարող եմ ասել, որ ցանկացած արտադրություն կազմակերպելիս, բացի հումքի
ու նյութերի որակական ընտրությունից մեծ նշանակություն ունի գործին սրտացավ վերաբերող աշխատուժը, որից միայն շահում
է արտադրանքի որակը: Սա հայկական այն բրենդների շարքին եմ դասում, որի համար վստահ
կարող եմ ասել՝ այստեղ յուրաքանչյուր ոք սրտացավ է վերաբերում իր գործին, որի արդյունքում ստեղծված արտադրանքը արդարացնում է իր սպառողի սպասելիքները
և ծառայում է նրան տարիներով:
«ՄԱՆՈՒԼ» բրենդի ոճային պայուսակները ու աքսեսուարները դարձնելով Ձեր ամենօրյա
օգտագործման պարագաներ՝ Դուք Ձեր իսկ ստեղծած նորաձևությունը կթելադրեք շրջապատին:
Աշխարհում նորաձևության տենդենցները այնպիսին
են, որ այժմ մարդիկ հակված են փնտրել ու գտնել իրենց հոգեհարազատ բրենդը, որը կընկալի
իրենց նախապատվությունները, իրենց խառնվածքը ու ճաշակը: Այս առումով մեր հայրենակիցների
բախտը բերել է, քանի որ նման բրենդ վաղուց գոյություն ունի հայրենական շուկայում:
«ՄԱՆՈՒԼ»-ին իրավմամբ հաջողվել է ստեղծել
բարձրորակն ու նրբաճաշակը և այն հպարտությամբ պիտակավորել՝ «Made in
Armenia»
«ՄԱՆՈՒԼ»-ի ապրանքատեսականին անհատական մոդելների հավաքածու է, որոնցից յուրաքանչյուրը
ունի իր միակ հասցեատիրոջը: Եղե՛ք յուրօրինակ, Ձեր ոճի, գույների, խառնվածքի և տրամադրության
մեջ, եղե՛ք չկրկնվող ու շքեղ:
Եթե Դուք գործարար եք, Ձեր բիզնեսում հասելե՛ք հաջողությունների, ուրեմն Ձեզ վայել
են միայն այս տեսակ պայուսակներն ու պորտֆելները: Իսկ իրենց գնահատող գեղեցիկ կանանց
պարզապես խորհուրդ կտամ պահանջել իրենց ամուսիններից նվեր ընտրել հենց այս խանութ սրահից:
«ՄԱՆՈՒԼ»-ի դեպքում բարձրորակն ու գեղեցիկ դիզայնը ուղղակի բնորոշումներ չեն: Դրանք
այն հիմնական սկզբունքներն են, որոնք որդեգրել են «ՄԱՆՈՒԼ»-ի յուրաքանչյուր մոդելի
ստեղծողները, և հավատարիմ լինելով այդ սկզբունքներին օրեցօր ավելացրել տեսականին:
«ՄԱՆՈՒԼ»-ը սիրում է իր հաճախորդին: Ինչպես որ հաճախորդն է հավատարիմ բրենդին այնպես
էլ բրենդն է հավատարիմ իր հաճախորդին՝ մշտապես արդարացնելով վերջինիս սպասելիքները: Այս
փոխադարձ վստահության շնորհիվ էլ բրենդը իր հաստատուն քայլերով գնում է առաջ՝ բացահայտելով
մեզ համար գեղեցիկի նոր երանգներ:
Ես նաև չեմ սխալվի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր հայ սպառող հայկական արտադրողի
համար ամենամեծ մուսան է գործարար աշխարհում որևէ բան արարելու և մեզ մատուցելու համար:
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий