Մարքեթինգի սխալներ


Սխալ գովազդ կամ գովազդի տեղի սխալ ընտրություն:


Միմյանց հակասող գովազդային հաղորդագրություն:
Ձախից՝ «3-ից 1-ը Լուզիանայում մահանում է սրտի հիվանդություններից»:
Աջից՝ «2$ 3-ի փոխարեն» գովազդում է արագ սննդի ֆիրման:

Նույն պատմությունն է, ինչ նախորդ նկարում:

Կարելի է ասել հայտնագործություն է:))))

Ի՞նչ եք կարծում, որ մոտիկ գնաք ինչ կլինի: Կարգախոսը միգուցե լավն է, բայց այստեղ տեղին չէ:

Սա ավելի շատ մերչնդայզերի սխալն է:

Սա նշանակում է, որ մի բան էլ խանութում են Ձեզ վճարելու, որ գնեք իրենց ապրանքը:))))


 Կարդացե՛ք ավելին:

 Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:


5 մարքեթինգային սխալներ, որոնք զսպում են Ձեր վաճառքը



More presentations from Tatev Azatyan

10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել

Ձեզ եմ ներկայացնում 10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել, եթե ցանկանում եք, որ Ձեր բիզնեսի արդյունավետությունը չընկնի: Եվ այսպես՝    

    1.      Լինել ամեն ինչ բոլորի համար:


Դուք   չեք կարող լուծել ամենքի խնդիրները: Դուք ունեք թիրախային լսարան և հաճախորդի իդեալ: Սեգմենտավորեք Ձեր ցուցակը: Նպատակաուղղվեք «ամենաքաղցր» կտորի վրա:

     2.      Փորձել Ձեր նպատակը իրականացնել միայնակ:

Ակտիվացրեք Ձեր ցանցը, հետևորդներին, Ձեր ազդեցիկ հետևորդներին կամ գործընկերներին, որոնք կօգնեն ներկայացնել Ձեր բրենդը: Թույլ տվեք նրանց ներառվել Ձեզ օգնելու գործընթացի մեջ՝ ստեղծելով և առաջ մղելով ոգևորող պատմություններ, խոշոր և ազդեցիկ բովանդակությամբ կամ օգտակար այլ ռեսուրսներով:

    3.      Անտեսել SEO-ն:

Եթե Դուք անտեսում եք SEO-ն, Դուք երբեք ցանցում չեք հայտնվի և Ձեր բիզնեսը չի ունենա առցանց հնարավորություններ, որոնք հարկավոր են որոնողական համակարգերին, որոնք էլ պետք է Ձեզ ճիշտ հաճախորդներ ուղարկեն:

    4.      Հետևել ամեն նոր տենդենցին (թրենդին):

 Հավանաբար Դուք սկսում եք հետևել ամեն նոր տենդենցի՝ որդեգրելով նոր ռազմավարություն, չիրագործելով և ավարտին չհասցնելով նախորդը: Այս հանգամանքը կնվնասի Ձեր մարքեթինգին և Ձեր թիմի կատարած աշխատանքը:   


     5.      Ձեր բրենդը անընդհատ առաջ մղել սոցիալական ցանցերում:

Ոչինչ այնքան ձանձրալի չէ, ես Ձեզ հավատացնում եմ, որքան Ձեզ ճաշի հյուրընկալված հյուրերը, որոնք խոսում են միայն իրենք իրենց մասին: Մի՛ եղեք նմանատիպը: Փոխարենը եղեք օգտակար, եղեք անկեղծ, այնպիսի բանով կիսվեք, որը օգտակար կդիտվի Ձեր  օգտվողների համար:

  6.  Գովազդային թերթիկների տարածելը էլեկտրոնային փոստով:

 Սխալ գործիքների տարածումը կնվազեցնի Ձեր գործի արդյունավետությունը: Ձեր գործի որակը և Ձեր արձագանքման ժամանակը կտուժի: Փոխարենը օգտագործեք կառավարման ավելի ճիշտ գործիք:  



     7.      Աշխատել և բխել տարբեր աղբյուրներից :


Արդյո՞ք Ձեր տեղեկատվությունը, Ձեր կայքը կամ ել PR  թիմը աշխատում են մի աղբյուրից:


    8.      Չգնահատել և չչափել Ձեր ջանքերը: 

Մշտապես գնահատեք և համեմատեք Ձեր ծրագրի իրագործման արդյունքները Ձեր գործունեության նախորդ փուլերի հետ: 


    9.       Ձեր մշտական հաճախորդներին մոռանալը:

Դուք անհանգստացած եք Ձեր արդյունքների աճի կամ նոր հեռանկարների բացման համար Ձեր վաճառքի շղթայում, բայց մոռանում եք նրանց, ովքեր այսօր Ձեզ վճարում են իրականում: Մի՛ անտեսեք Ձեր փաստացի հաճախորդներին և փորձեք նրանց մշտապես երջանիկ պահել, ևաև մի՛ չարաշահեք նրանց բարյացկամությունը:

   10.   Դուք մոռանում եք նրանց հաջորդիվ դրդելու գործողությունների:

Արդյոք Ձեր մասին տեղեկացվողները, ովքեր այցելում են Ձեր վեբ կայքը կամ սոցիալական Էջը՝ ի վերջո այցելոմ են Ձեր  խանութը:

            Մաղթում եմ Ձեզ հաջողություն:


 Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий