Red Bull GmbH հավանաբար ամենահայտնի էներգետիկ տոնուսավորող
խմիչքն է :
Բաղադրատոմսը, որով այն պատրաստվում է, վաղուց հայտնի է եղել
Ասիայում: Ֆիրմայի հաջողության գաղտնիքը այն է, որ ընկերությունը այս ասիական խմիչքը
համապատասխանեցրել է եվրոպական իրականությանը՝ ոչ շատ փոխելով իր բաղադրության մասերը
և չխնայելով քիմիան: Բայց նույնիսկ ընկերության հիմնադիրները չէին սպասում, թե ինչ
դիրքեր կարող է գրավել խմիչքը համաշխարհային շուկայում: Սկզբից նվաճվեց Եվրոպան, հետո
Ամերիկան, իսկ այնուհետև խմիչքը վերադարձավ իր պատմական հայրենիքը՝ Թայվան և ամբողջ
Ասիա:
Ի դեպ Red Bull-ի անվանումը ևս վերցված է թայվանական լեզվից,
այնտեղ խմիչքը անվանվում էր Krating Daeng, որը թարգմանաբար նշանակում է «կարմիր ցուլ»,
Red Bull:
Խմիչքի հիմնական բաղադրիչներն են թաուրինն ու կոֆեինը: Ինչպես
նաև բաղադրության մեջ այնպիսի սարսափելի անվանումներ կան, ինպիսին են՝ գլյուկուռոնոլակտոն
(արտադրական գլյուկոզա), որը շատ սննդամթերքների մեջ ևս առկա է, նիկոտինամիդ, ինոզիտոլ,
ռիբոֆլամին և ժամանակակից օրգանական քիմիայի շատ հրաշքներ:
Եվ մենք չէինք էլ իմանա այս դեղագործական հրաշագործության մասին,
եթե չլիներ ավստրիացի ձեռնարկատեր Դիտրիխ Մատեշիցը (Dietrich Mateschitz): Համտեսելով
Krating Daeng-ը՝ նա նշեց, թե որքան բարձրացավ իր աշխատունակությունը, չնայած ժամային
գոտիների կտրուկ փոփոխությանը: Ստանդարտներին համապատասխանեցման, տարբեր լիցենզիաների
ձեռք բերման և այլատիպ բյուրոկրատիայի համար որոշ ժամանակ պահանջվեց ֆիրմայից և արդյունքում
1984 թվականին ստեղծվեց Red Bull GmbH:
Սկիզբը շատ անհաջող էր: Ստիպված եղան էներգետիկ խմիչքների շուկան
սկսել զրոյից: իսկ Դիտրիխը այդ ոլորտում փորձ չուներ: Առաջին մի քանի տարին ընկերությունը միլիոնավոր վնասներ էր կրում: Բայց գրագետ ու ագրեսիվ
մարքեթինգը իր գործը արեց: Red Bull GmbH-ը գրագետ ընտրեց
իր ապրանքի թիրախային լսարանը: Այն սկսեց տարածվել և գովազդվել գիշերային ակումբներում
ու համալսարաններում: Իսկ այստեղ նույնիսկ պարզվեց, որ այն շատ լավ համատեղվում է թունդ ալկոհոլի հետ:
Աստիճանաբար սկսվում է Red Bull-ի առաջ մղումը որպես իդեալական խմիչք սպորտային մրցույթների
համար: Երևի շատերին է հայտնի օդային մրցույթները՝ որոնց կոչում են աէրոբատիկա, երբ օդաչուները (ովքեր պետք է լինեն իրենց
գործի պրոֆեսիոնալները) հաղթահարում են օդային տարածքները՝
անցնելով զանազան խոչընդոտներ:
Նման մրցույթները
անցկացվում են տարբեր երկրներում՝ սկսած 2003 թվականից: 2015 թվականին այդ մրցույթը
անցկացվում էր Ճապոնիայում: Այն բավականին թանկ, բայց չափազանց յուրահատուկ ներկայացում
ու ազդեցիկ գովազդ է:
Դիտե՛ք մրցաշարից հատված:
2005 թվականին ձևավորվում է Ֆորմուլա 1-ի Յագուար թիմը (Jaguar), որը այժմ հայտնի է Red Bull: Այն բավականին հաջող է հանդես գալիս, այնքանով հաջող, որ կարող է կրկին որպես լավ գովազդ ծառայել:
Red Bull- ակտիվների շարքին են դասվում նաև ֆուտբոլային և հոկեյի ակումբները՝ համանուն անվանմամբ: Ընկերությունը ակտիվորեն մտնում է մեծ սպորտի մեջ: Ֆիրման իրեն կարող է նման բան թույլ տալ, Red Bull- եկամուտները միլիարդների է հասնում, իսկ Դիտրիխ Մատեշիցը դարձել է պատմության մեջ առաջին և դեռևս միակ ավստրիացի միլիարդերը:
Red Bull- ակտիվների շարքին են դասվում նաև ֆուտբոլային և հոկեյի ակումբները՝ համանուն անվանմամբ: Ընկերությունը ակտիվորեն մտնում է մեծ սպորտի մեջ: Ֆիրման իրեն կարող է նման բան թույլ տալ, Red Bull- եկամուտները միլիարդների է հասնում, իսկ Դիտրիխ Մատեշիցը դարձել է պատմության մեջ առաջին և դեռևս միակ ավստրիացի միլիարդերը:
Առանձնահատուկ կարելի է նշել նաև գովազդային հոլովակների մասին:
Դրանք մուլտֆիլմներ են հիշեցնում: Դրանց պարզ ու հումորով սցենարները շատ հեշտ հիշվում
են՝ սպառողի գիտակցությանը հասցնելով կարգախոսը, ըստ որի «Red Bull-ը թևեր է տալիս»:
Հավանաբար շատերն են տեսել փոքր ավտոմեքենաները, ծանոթ նկարազարդմամբ ու ակներև մեծ
թիթեղյա տարայով, որը շրջում է փողոցներով:
Բայց ամեն ինչ
այդքան իդեալական չէ: Red Bull-ի շուրջ շատ են
վեճերը, որ այն վնասակար է առողջությանը:
Նույնիսկ գրանցված են մահվան դեպքեր, երբ մարդկանց սրտերը չեն դիմացել խմիչքին: Մի
շարք եվրոպական երկրներ, ամեն դեպքում, արգելել են խմիչքի վաճառքը: 2007 թվականին իտալացի
մի հոգևորական ուժեղ վիճաբանություն սկսեց, երբ հայտնվեց Red Bull-ի սուրբ ծննդյան
գովազդային հոլովակը, որտեղ հովիվները նորածին հիսուսին որպես նվեր բերում են փաթեթավորված
Red Bull, ընդ որում որոշ հրեշտակների երգի ներքո՝ որոնք թևեր էին առել Red Bull խմելուց:
Այնպես որ անախորժությունների պակաս ֆիրման չունի:
Այնուամենայնիվ, Red Bull-ը ունի շատ մրցակիցներ (Jaguar, Red Devil, Non-Stop,
B-52, Tiger, Revo…), բայց նույնիսկ նրանք բոլոր միասին չեն կարող արժանի մրցակից լինել
Red Bull-ի համար:
Հետաքրքիր է իմանալ.
Որքան էլ, որ տարօրինակ է, բայց Red Bull-ի շատ ակտիվ օգտագործողներ
չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչ գույնի է խմիչքը: Չէ ՞ որ նրանք օգտագործում
են այն բացառապես անթափանց մետաղյա տարաներով, և շատ քչերն են, որ այն դատարկում են
թափանցիկ բաժակների մեջ: Շատերը լսելով հարցը՝ մի պահ մտածում են, իսկ հետո պատասխանում
են, որ գույնը կարմիր է՝ համաձայն իր անվանմանը:
Բայց իրականում խմիչքի գույնը գրեթե չի տարբերվում բաց գույնի գարեջրի գույնից:
Տեղ, Վարկանիշ, Տարի
2015
94 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2015
76 Աշխարհի ամենաթանկ բրենդները (Forbes Top-100)2015
2014
74 Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most
Valuable Brands), 2014
92 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2014
2013
69 Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most
Valuable Brands), 2013
83 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2013
2012
64 Բրենդներ, որոնք կարող են փոխել աշխարհը (Planet Brands), 2012
80 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2012
2011
93 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2011
2010
82 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2010
2009
79 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2009
Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740
ОтветитьУдалить