21.01.2016

Ճապոնական հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների առանձնահատկությունները:

   Սկիզբը այստեղ.
 Այս անգամ կցանկանամ կիսվել Ճապոնիայի հյուրանոցային ծառայությունների առանձնահատկություններով, սպասարկման յուրահատկությամբ և այլ տպավորիչ գծերով: Կարծում եմ շատ կհետաքրքրի, հատկապես, եթե Դուք հենց այս ոլորտի աշխատող եք կամ ցանկանում եք Ձեր ուժերը փորձել այս ոլորտում կամ էլ ուղղակի ճամփորդելու մեծ սիրահար եք: Դուք կբացահայտեք այնպիսի գծեր, որոնք Ձեր մասնագիտական և ոչ մասնագիտական պրակտիկայում կարող են պետք գալ, և օրինակ վերցնելով՝ կարող եք առաջընթաց քայլեր կատարել:

   Որպես օրինակ վերցրել եմ Տոկիոյի Metropolitan հյուրանոցը, որը 4 աստղանի է:



 Ի դեպ նշեմ, որ աստղերի մասին խոսելիս պետք չէ ուղղակի հաշվի առնել միայն արտաքին տեսքը, ներքին ձևավորումը կամ էլ շինությունների ներսում կառուցված շարժասանդուղքների առկայությունը: Այստեղ աստղ ասելիս շատ բան ենք հաշվի առնում:



    Նույնիսկ Metropolitan հյուրանոցային ցանցի մասին խոսելիս, ես կարող եմ վստահեցնել, որ ի տարբերություն այլ երկրներում առկա մասնաճյուղերի, Ճապոնիայի հյուրանոցները աչքի են ընկնում առավել հարմարավետությամբ, որովհետ ճապոնացիները հենց իրենք են սիրում հարմարավետ ապրել և ամեն բան ստեղծել հարմարավետությունը առավելագույնի հասցնելու համար:






    Այստեղ, օրինակ հյուրանոցային համարներում բացի նախատեսված կահույքից (որը մի տեսակ ավելի տնական մթնոլորտ է հիշեցնում) առկա են հագուստի չորացուցիչներ, օդը խոնավեցնող սարքեր, վերջիններս հատկապես հարմար են, երբ Դուք օգտագործում եք օդորակիչներ (կոնդիցիոներներ), որոնք չորացնում են օդը: Դրանք նույնպես առկա են համարներում: Օդի բավական խոնավությունը կապահովի հյուրանոցի ժամանակավոր բնակիչների հանգիստ շնչառությունը, հանգիստ քունը և առավոտյան լավ ինքնազգացողությունը:



   Հյուրանոցային համարում բացի անհրաժեշտ կահույքից առկա է հատուկ թեյնիկ , որը ջուրը տաքացնում է մինչև 55-70°С և պահպանում է ջրի ջերմաստիճանը այդ սահմանում, քանի որ ճապոնացիաները գտնում են, որ եռման ջուրը «սպանում է» այդ հրաշք ըմպելիքի՝ թեյի օգտակար հատկությունները:


   Առանձնահատուկ ուշադրության է արժանի ճապոնական լոգասենյակների տեխնիկան ու կահավորանքը: Լոգասենյակի և զուգարանի համար նախատեսված հարմարանքները հանդիպում են ոչ միայն հյուրանոցներում այլև հասարակական շատ վայրերում, այդ թվում նաև օդանավակայաններում:
  Առաջին հայացքից այնքան  կոճակներ կգտնեք, որ Դուք էլ կշփոթվեք, որովհետև այստեղ ամեն ինչ էլեկտրոնային է: Զուգարանակոնքերի կափարիչները էլեկտրոնային են, որոնք ունեն ոչ միայն նստատեղը տաքացնելու հնարավորություն, օդի հոտերը չեզոքացնող ֆունկցիա (սա իրական բան է), այլև կատարում են հատուկ տաք ջրով  լվացում ՝օգտվելուց հետո: 



   Ի դեպ, այս մեխանիզմը տարանջատված է նաև տղամարդկանց և կանանց համար, որի մշակումը տարիների հետազոտություն է պահանջել: Այս գաղափարը մշակվել և ներդրվել է Toto ֆիրմայի կողմից, վերջինիս արտադրության տեխնիկան էլ հենց օգտագործվում է: Նշեմ նաև, որ հասարակական վայրերի զուգարաններում բացի անձեռոցիկներից և զուգարանի թղթերից կարելի է հանդիպել մեկանգամյա օգտագործման հատուկ ձևի թղթեր, որոնք կարող եք դնել զուգարանակոնքերի նստատեղերին, օգտվել, այնուհետև դեն նետել: Ճապոնացիները հատուկ ուշադրություն են դարձնում անձնական հիգիենային:
    Հաջորդ կարևոր մանրուքը այն է, որ հյուրանոցում առկա են հոսանքի միացման գոնե մեկ եվրոպական փոխարկիչ: Եթե դեռ չգիտեք, ասեմ, որ ճապոնական հոսանքի միացման կետերը տարբերվում են եվրոպական և շատ այլ երկրների մեխանիզմից: Նմանատիպը կիրառվում է նաև ԱՄՆ-ում:
  Լոգասենյակի պարտադիր պարագաներից են՝ ածելի և հատուկ սափրվելու համար նախատեսված կրեմ, ատամի խոզանակ, ատամի մածուկ,  ականջի մաքրման փայտիկներ, լոգանք ընդունելու համար հատուկ գլխարկներ (եթե չեք ուզում թրջել գլուխը), սանր և հատուկ բամբակյա անձեռոցիկներ դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված: 


  Փոքր և անհարմար փաթեթներով շամպունների փոխարեն, ճապոնացիները մատակարարում են մեծ հարմար տարաներով շապուններ, մազերի բալզամներ, մարմնի համար նախատեսված հատուկ օճառներ, որոնք ևս ճապոնական հայտնի բրենդի՝  Shiseido-ի  արտադրանք են, որոնք ի դեպ բավականին թանկ են: Ես այս բրենդի մասին դեռ խոսելու եմ առանձին հոդվածով: Այնպես, որ սպասեք:
   Եվս մեկ կարևոր մանրուք: Լոգասենյակի հայելիները ունեն տեղային տաքացման ռեժիմ, որի շնորհիվ հայելին չի պատվում գոլորշիով, և Դուք կարող եք հանգիստ օգտվել դրանից լողանալու ընթացքում կամ էլ հետո:


 Ճապոնական ռեստորանային կոլորիտը շատ է տարբերվում: Տիպիկ ճապոնական ռեստորաններում Ձեզնից կպահանջվի հանել կոշիկները, դնել հատուկ արկղերի մեջ, հագնել հողաթափեր և նոր ներս մտնել: Սեղաններն ու բազմոցները կամ էլ աթոռները գրեթե հավասար են հատակի մակարդակին: Սակայն խոսեմ, ավելի շատ ժամանակակից սպասարկման տեխնոլոգիաներից:
  Ճաշացանկը պատկերված է լինում շատ արտահայտիչ խոշոր նկարներով, որպեսզի լեզվի չիմացությունը չխանգարի ընտրություն կատարել: Եթե ուզում եք, կարող եք ճաշացանկը թերթել մեգապլանշետի միջոցով:



  Իսկ մատուցողները պատվերը գրում են ոչ թե թղթի վրա, այլ էլեկտրոնային նոթատետրի մեջ:


  Պատվիրելուց մինչև  ռեստորանի հաշիվ փակելու ընթացքում, եթե Ձեր մոտ հարցեր առաջանան կամ էլ անախորժ պահեր, հավատացե՛ք, գերագույն համբերությամբ Ձեզ կսպասարկեն ու կճանապարհեն ժպիտով ու խոնարհումով, քանի որ ճապոնացիները ազնիվ են, նրբանկատ և պատասխանտու իրենց գործի հանդեպ: Հավանաբար, դրա համար էլ Ճապոնիան աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է:

Եթե հավանեցիք, կիսվեք Ձեր ընկերների հետ:

1 комментарий:

  1. Casino - Dr. Maryland
    Casino - Hotel. Dr. 오산 출장마사지 Maryland is 성남 출장안마 an 바카라 시스템 배팅 amazing 청주 출장샵 place to 통영 출장안마 visit, as you can visit us in a few minutes' time. All the games, slots, and table games in our casino floor

    ОтветитьУдалить