Մերչնդայզինգ

  

5 խորհուրդ նախքան մերչնդայզինգ իրականացնելը


 Եթե պարզապես սահմանենք, թե ինչ է նշանակում մերչնդայզինգը, ապա կասենք, որ այն ապրանքների կամ ծառայությունների վաճառքի գործընթաց է՝ դրանք առավել հրապուրիչ ցուցադրելու կամ գովազդելու միջոցով: Սակայն այն ավելի խորը բնորոշելիս կասենք, որ մերչնդայզինգը վաճառքի խթանում իրականացնելու համալիր ֆունկցիա է՝ իր մեջ ներառելով շուկայի հետազոտությունը, նոր ապրանքների մշակումը, արտադրության և մարքեթինգի կոորդինացումը, արդյունավետ գովազդն ու վաճառքը:


 Պետք չէ մերչնդայզերի ֆունկցիաները սահմանափակել միայն խանութներում, սուպերմարկետներում կամ առևտրային սրահներում ապրանքների գեղեցիկ դասավորվածության կամ դիզայնի առումով կամ էլ ապրանքաշարերի տեղաբաշխվածության խնդիրները լուծելով:
Մերչնդայզերի կարևորագույն խնդիրներից մեկը պետք է հանդիսանա նաև ապրանքների մատակարարման, պահեստից խանութ ապրանքների տեղափոխման, ապրանքների մնացորդների հետ կապված հարցերի կարգավորումը՝ տալով դրանց օպտիմալ լուծումներ: Մերչնդայզինգը համարվում է հաջողված և գրագետ, եթե դրա շնորհիվ կայուն է ապրանքների շարժը դեպի խանութներ, և միաժամանակ ի շնորհիվ ճիշտ ներկայացման ու դասավորվածության անընդհատ մեծանում են վաճառքի ծավալները: 



  Մերչնդայզինգը հաջողված է նաև այն դեպքում, երբ ցանկացած նորույթ, նոր ապրանք հաջողված մուտք է ունենում Ձեր խանութ և ընդունվում է սպառողի կողմից: Չեմ ուզում խորանալ այն հարցերի առումով, որոնք կապված են, ապրանքների առկայության, ժամկետայնության, փնթի ներկայացման հետ: Կարծում եմ, դրանք պետք է լինեն այն տարրական հարցերը, որոնք մշտապես պետք է լուծված լինեն:



  
Դրա համար կարող եմ նաև մի շարք խորհուրդներ տալ և օրինակներ բերել:

1.      Ամեն անգամ, երբ Ձեր հաճախորդը մտնում է խանութ, նա պետք է իրեն հարմարավետ զգա խանութում գնումներ կատարելիս: Դա պետք է լինի առաջին և կարևոր սկզբունքներից մեկը: Այդ առումով ճիշտ է նաև խանութում ապրանքների տեղաբաշխվածության կայունությունը, այսինքն անընդհատ չփոփոխել դարակաշարերի տեղերը կամ բաժինները: Սակայն սա չի նշանակում, որ փոփոխություններ ընդհանրապես չի կարելի անել: Հավատացե՛ք սպառողը ևս սպասում է ինչ  որ փոփոխությունների, որպեսզի ամենօրյա գնումները չվերածվեն ձանձրալի գործընթացի: Հետևաբար, փոփոխությունները պետք է անել պարբերաբար և շատ զգույշ:

2.      Մշտապես ապահովել ուրախ, աշխույժ, մաքուր, մթնոլորտ: Ահա, թե ինչն է առաջինը գրավում սպառողին, երբ հարց է առաջանում, թե որ խանութից օգտվել:


3.      Մշտական միջոցառումների անցակցումը ևս կարևոր պայման է: Սպառողը ամեն անգամ մտնելով Ձեր խանութ՝ սպասում է ինչ որ անակնկալի, իսկ Դուք չպետք է հիասթափեցնեք նրան այդ հարցում: Կատարե՛ք զեղչային միջոցառումներ, ներկայացրեք նոր ապրանքներ, ակցիաներ, համտեսումներ և էլի ինչ որ բան, որ կարող է անցնել Ձեր ստեղծարար մտքով:

4.      Եղե՛ք պահանջկոտ Ձեր մատակարարների հարցում՝ կապված ապրանքի որակի, ժամկետայնության և ճիշտ ժամանակին մատակարարումներ ապահովելու հարցում: Հիշե՛ք, եթե չլինեք Դուք, նրանք չեն կարող վաճառել իրենց ապրանքը: Դուք եք հանդիսանում սպառողի հետ անմիջական կոնտակտը գնման որոշում կայացնելիս, հետևաբար Դուք լիակատար իրավունք ունեք պահանջներ ներկայացնելու:


5.      Մի՛ վախեցեք նորամուծություններ իրականացնելուց: Մինչև չփորձե՛ք, չեք իմանա դա ընդունվեց սպառողի կողմից, թե ոչ: Այդ հարցում չսխալվելու երաշխիք կարող է հանդիսանալ նաև փորձն ու ուսումնասիրությունները՝ խոշոր ու անվանի խանութների օրինակով: Որքան շատ դիտեք նման օրինակներ, այնքան կմարզեք Ձեր միտքը:


 Առջևում Ձեզ սպասում է բազմաթիվ օրինակներ, արտասահմանյան տարբեր խանութներից, սուպերմարկետներից և առևտրային սրահներից: Եղե՛ք հետևողական և գեներացրե՛ք Ձեր սեփական գաղափարները:

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий