Գովազդ

13 գովազդային հոլովակներ, որտեղ հնչում են հայտնի հիթեր


 Ձեզ եմ ներկայացնում հայտնի բրենդների գովազդային հոլովակներ, որոնք հաջողված են ի շնորհիվ այն երգերի, որոնք հնչում են այդ հոլովակներում: Երգերը հայտնի հիթեր են հայտնի երգիչների և երգչուհիների կատարումներ: Իհարկե, շատերը չեն սիրում գովազդային հոլովակներ դիտել, մարդկանց մեծ մասի մոտ նույնիսկ դա զայրույթ է առաջացնում, ի տարբերություն ինձ, ով անտարբեր չի անցնում ոչ մի հոլովակի կողքով՝ այն ևս մեկ անգամ մասնագիտական աչքով դիտելու համար: Այդ իսկ պատճառով Ձեզ համար առանձնացրել եմ գովազդային հոլովակներկ, որտեղ հնչում է հայտնի երաժշտություն: Վայելե՛ք:


Volkswagen:  “Pink Moon” – Nick Drake
Երաժշտությունը շատ համահունչ է հոլովակին և համապատասխան տրամադրություն է ապահովում:





Heineken:  “The Golden Age” – The Asteroids Galaxy Tour
 Այստեղ, կարծես, հենց երգի ռիթմն է զարգացնում իրադարձությունները:



Adidas:  “Beggin’ Pilooskie Re-Edit” – Frankie Valli and the Four Seasons
Եվս մեկ ներդաշնակ երաժշտության օրինակ:



 Durex:  “Let’s Get It On” – Marvin Gaye



Apple iPad 2: “Extraordinary Machine” – Fiona Apple
 Այստեղ ինչն է յուրահատուկ, որ բրենդի անվանումը նման է երգչի անվանմանը, իսկ ինչու երգն էլ չկապել հոլովակի հետ:


Nike:  “List of Demands” – Saul Williams
 Այս հոլովակը ավելի լավ երգ չէր էլ կարող ընտրել:



Gears of War:  “Mad World” – Gary Jules
 Այս պարագայում ևս կլռեմ:



 Dunlop Tires:  “Venus in Furs” – The Velvet Underground
Սա երբեմնի ամենատարօրինակ հոլովակներից մեկն է իրեն համահունչ երգով:



Chipotle – “The Scientist” – Willie Nelson

Տրամադրություն ապահովող երգ, ներդաշնակ հոլովակին:



Sony:  “Heartbeats” – José González






Dove: Sia -"I go to sleep"
Իրական շոկոլադի վայելքը:




Wes:  Levi’s:  “Flat Beat” – Mr. Oizo



Austin:  Prince of Persia: “Breathe Me” – Sia
Հոլովակ, որը երգի համար կարելի է դիտել ուղղակի:

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:




H&M բրենդը գովազդում է Դեվիդ Բեքհեմը


Դիտե՛ք հաջողված գովազդային արշավի օրինակ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի մասնակցությամբ: Գովազդում է H&M բրենդը, երբ նորաձևություն են թելադրում աստղերը, իսկ բրենդները վաճառում են այդ նորաձևությունը մարդկանց:







Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Կարդացե՛ք նաև 

Մի բրենդի պատմություն: H&M



Սոցիալական գովազդ


 Լավագույն սոցիալական գովազդների շարքից, դիտե՛ք և փորձեք հասկանալ, թե ինչ հաղորդագրություն է այն մեզ փոխանցում:







Երբեմնի ամենաթանկ բյուջե ունեցող գովազդային հոլովակները:


Ներկայացնում եմ երբեմնի ամենաթանկ բյուջե ունեցող գովազդային հոլովակները:

1. Carlton Draught գարեջուր:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 9 միլիոն $:



2. Chrysler- ավտոմեքենա:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 12 միլիոն $:



3. Aviva Insurance- ապահովագրություն:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 13.4 միլիոն $:



4.Guinness Beer -գարեջուր:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 20 միլիոն $:





5.  Chanel - օծանելիք:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 33 միլիոն $:




Գովազդում են բրենդները


Լավագույն գովազդներ շարքից, դիտե՛ք և ինքներդ գնահատեք:

Գովազդում է Doritos չիպսերը:

Փորձե՛ք կռահել Hyundai ավտոմեքենաների առաքելությունը:

 Գովազդում է Shick-ը:


KIA ավտոմեքենաների գովազդը

Pierce Brosnan մասնակցությամբ:



Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ: au


  Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ վայելեք իմ տեսած ամենառոմանտիկ գովազդային տեսահոլովակներից մեկը:

 Գովազդում է ճապոնական au ինտերնետային ծառայություններ մակտակարարող ընկերությունը: Ու կրկին լեզվի իմացությունը պարտադիր չէ:


   Կիսվեք այս հոլովակով Ձեր սիրելիի հետ,  թո՛ղ սա լինի Ձեր սիրո դրսևորման ևս մեկ առիթ  :
    Շնորհավոր Սուրբ Ծնունդ:



 Շարունակելով ամանորյա բարձր տրամադրությունը՝ առաջարկում եմ դիտել ևս մեկ ամանորյա գովազդային հոլովակ, որը կստիպի Ձեզ հավատալ նոր տարվա հրաշքներին ու Ձեր սպասելիքների իրականացմանը: Թո՛ղ կատարվեն բոլորի բարի ցանկությունները...



 Սիրելի՛  ընթերցող, Ձեզ նախատոնական բարձր տրամադրություն եմ մաղթում:  Sainsbury's անգլիական խոշոր սուպերմարկետների ցանց հանդիսացող բրենդը իր Սուրբ Ծննդյան ուղերձը հղում է չափազանց գեղեցիկ խորհուրդ ունեցող գովազդային հոլովակով: Դիտե՛ք այն, և թո՛ղ Ձեր ամանորյա ցանկությունները իրականանան:


     Ցուցաբերեք ստեղծարար մոտեցումներ Ձեր ամանօրյա բարեմաղթանքները հղելիս, պահպանեք Ձեր բրենդի ոճը և ապահովեք տոնական տրամադրություն: Մի մոռացեք կարդալ AZat Marketing:

Գլամուրը նվեր է... Michael Kors



  Գովազդ՝ տրանսպորտային միջոցների վրա

 Իսկ Ձեր մտքով կանցնե՞ր: Մարդատար տրանսպորտային միջոցների վրա գովազդային հաղորդագրությունների ստեղծարար մոտեցումները անտարբեր չեն թողնի սովորական մարդկանց:

   «Domestos» ապրանքանիշը իր մաքրող միջոցների օգտակարությունը ցույց է տվել ուղևորատար ավտոբուսի վրա՝ բավականին արտահայտիչ կերպով առանձնացնելով ավտոբուսի սպիտակ («մաքուր») և մոխրագույն («կեղտոտ») հատվածները:


Երկիրը- Իրան


   Եկեք ու մի հավատացեք, որը այս հսկա ուղևորատարը Duracell մարտկոցներով չի աշխատումJ

Գովազդային գործակալությունը- Ogilvy & Mother

Երկիրը- Նոր Դելի, Հնդ



   Specsavers ընկերությունը, որը արտադրում է օպտիկական ակնոցներ ու կոնտակտային լինզաներ և համապատասխան ծառայություններ է մատուցում, արտահայտիչ պատկերի միջոցով ցանկանում է ցույց տալ իր արտադրատեսակների կարևորությունը, և որ դրանց բացակայությունը ինչ հետևանքներ կարող է թողնել:


Գովազդային գործակալությունը- Smart

Երկիրը- Ավստրալիա




   Community First ընկերության հաղորդագրությունը ՝ «Մեր ֆիքսված հիպոթեքային վարկը զարմանալիորեն շատ ճկուն է»: Ճկունության շատ արտահայտիչ պատկերավորում:


Գովազդային գործակալությունը- Ideas Corp

Երկիրը- Ավստրալիա



   Այս ապրանքանիշը վաճառում է քաշը նվազեցնող և վերահսկող  ծրագրեր:Եթե հետաքրքրի, կարող եք կարդալ այստեղ՝ Weight Watchers J

Գովազդային գործակալությունը- Lowe

Երկիրը- Նիդեռլանդ





Շարունակելի


Սոցիալական գովազդ


Ձեզ համար առանձնացրել եմ սոցիալական գովազդի վառ օրինակներ: Դրանցից մի քանիսը տարբեր ժամանակներում իրականացրած գովազդային արշավներ են, որոնք մարդկանց և հասարակությանը կարևոր հաղորդագրություն են փորձել հասցնել: Սոցիալական գովազդի առաքելությունն է՝ ազդելով մարդկանց զգայական ընկալումների վրա, կարողանալ նրանց հետ պահել վատ սովորություններից, զգուշացնել դրանց անբեկանելի հետևանքների մասին կամ լուսաբանել հասարակական որևէ կարևոր հիմնախնդիր: Նման գովազդները սովորաբար իրականացվում է պետական կամ որևէ հասարակական կամ էլ միջազգային հովանավորությամբ համապատասխան կառույցների միջոցով: Իսկ երբեմն աշխարհահռչակ բրենդները իրենց վարկանիշի ամրապնդման կամ բարձրացման համար կարող են իրենց թույլ տալ իրականացնել սոցիալական գովազդ՝ իրենց կարևոր ասելիքը փոխանցել հասարակությանը: Ներկայացվող գովազդները մի փոքր կմեկնաբանեմ, թերևս կարծում եմ, որ դրանք մեկնաբանության կարիք չունեն:

Գովազդային օրինակներ, որոնք զգուշացնում և նույնիսկ խնդրում են չծխել, ցույց տալով դրա կործանարար հետևանքները:



«Ըստ վիճակագրության, եթե դու ծխող ես, քո գիրքը կարող է շատ ավելի շուտ ավարտվել , քան որ իրականում պետք է ավարտվի»:


Մի շարք գովազդային օրինակներ ավտոմեքենա վարելիս լիակատար ուշադրություն դարձնելու, այլ բանով չզբաղվելու, մասնավորապես հեռախոսով չխոսելու մասին: Զգուշացում և, կրկին անգամ, զգուշացում, հետևանքները կարող են աղետալի լինել:
 
«Մտածեք երկու կողմերի համար էլ»
«Երեխաների մասնակցությամբ դժբախտ պատահարների թիվը զգալի աճում է դպրոցական արձակուրդների ժամանակ, ինդրում ենք ուշադիր լինել»:

«Մի՛ խոսեք, երբ վարում եք»

«Մի՛ խոսեք, երբ վարում եք»


Ճանապարհին տեղադրած գովազդային բաններ, որը ոչ թե ճանապարհային ազդանշան է, այլ ուղղակի մարդկային լեզվով գրված հաղորդագրություն, որ չի կարելի  արագությունը գերազանցել:


Գովազդային օրինակ, որը ահազանգում է գլոբալ հիմնախնդիրներից մեկը՝ օդի աղտոտումը, և հորդորում է դրա կանխարգելման համար:




Սոցիալական գովազդ աշխարհը իրական ընկալելու և մարդկանց կյանքը տեսնելու մասին:



Արտաքին գովազդ 3


Արտաքին գովազդի հերթական տպավորիչ հավաքածուն:
Berger Sky ընկերության տպավորիչ բիլբորդը արտահայտում է ընկերության արտադրած ներկանյութերի բարձր որակը:
Գովազդային գործակալությունը JWT
Տեղադիրքը Մումբաի, Հնդկաստան



Donatos պիցայի այս տարբերակը բավականին տպավորիչ է, նայելիս կարծես զգում ես համեղ բուրմունքը:
Գովազդային գործակալությունը Engauge
Տեղադիրքը ԱՄՆ


Ներկայացնում է Koleston Naturals ֆիրման իր մազերի խնամքի համար նախատեսված արտադրանքի ազդեցիկությունը :
Գովազդային գործակալությունը Leo Burnett
Տեղադիրքը Բեյրութ, Լիբանան


Բիլբորդի լավագույն օրինակ, գովազդում է Bic  ֆիրման իր սուր ածելին:



Եվ վերջում, կրկին գայթակղիչ գովազդ, իսկ թե ինչ են գովազդում, գուշակեք ինքներդ :)


Շարունակելի...


Արտաքին գովազդ 2


    Ու կրկին արտաքին գովազդի վառ օրինակներ, որոնք անտարբեր չեն թողնի անցորդներին:

   Հնդկական մասնավոր IndiGo ավիաընկերությունը իր տեղական չվերթները գովազդելու հետաքրքիր և շահագրգիռ պատճառ է գտել: Հուսով եմ կարիք չկա տեքստը թարգմանելուJ

   
      KitKat-ը ամեն տեղ և ամենուր մի բան է ուզում հասկացնել, և կարծես թե նա դրա համար ամեն պայման ստեղծում է:   



        Սոցիալական այս գովազդը ճիշտ և տեղին է տեղադրված՝ այսինքն, եթե գինի եք խմում պետք չէ մեքենա վարել: Ես իրենց փոխարեն Drink , Don’t drive aveli ավելի մեծ տառեռով կգրեի, որովհետև գովազդի իրական նպատակն է վարորդներին զգուշացնել ալկոհոլի չօգտագործման հանգամանքը վարելիս:




         Անգլիական Mini Cooper փոքրածավալ ավտոմեքենաների գովազդը շատ հաջողված է: Այն փոքրածավալ ավտոմեքենա լինելուց բացի ցուցադրում է, որ կարող է շատ տարողունակ լինել:


         Nice to meet you-  Iced to meet you-Գովազդում է McDonald’s-ը իր սառը սուրճը:


     Ճապոնական շաքարավազի ապրանքանիշը խոստանում է իր սպառողին քաղցր ժպիտ իր սպիտակ շաքարավազե գդալով:       



    Եվ վերջում կրկին հնարամիտ ճապոնացիները իրենց առաջատար տեխնոլոգիաներով: SoftBank  բջջային օպերատոր ներկայացնող ճապոնական ընկերության և Aldebaran Robotics  ֆրանսիական  ընկերության համատեղ մշակմամբ ստեղծված SoftBankRobot Pepper- ը, որը աշխարհում առաջին անհատական ռոբոտն է, որը արտահայտում է էմոցիաներ: Այն, որպես անձնական օգնական կարող է ներկայացնել, գովազդել ընկերության արտադրանքը կամ ծառայությունները:




  Դիտեք նաև տեսահոլովակը:





Արտաքին գովազդ 1


   Ձեզ եմ ներկայացնում արտաքին գովազդի շատ ստեղծարար ու հնարամիտ օրինակներ:


 Նմանատիպ գովազդներ կհանդիպեք Ճապոնիայի ավտոբուսների վրա , որոնք գովազդում են Yodobashi  տեխնիկայի խանութների ցանցը: Այն շատ հայտնի է, 7 նման կերպով զբոսարջիկներին խորհուրդ են տալիս անպայման այցելել խանութը, երբ որ նրանք կհայտնվեն Ճապոնիայի որևէ  խոշոր քաղաքում: Խանութները  հագեցած են առաջավոր տեխնիկայով և բազմահարկ են:



   Nitendo իրական  խաղերը: Այս գովազդը տեսնում են հազարավոր մարդիկ ովքեր երթևեկում են  ամեն էր գնացքներով:


  Ներկերի տպավորիչ արտաքին գովազդ, որտեղ ակներև է ներկի գույնի պայծառությունը:


     Իսկ ինչպես  է Ձեզ համար այս հուշումը՝ անձրևից պատսպարվելու համար արագ մտնել մոտակա Macdonalds –ը:




      Իսկ ահա պաղպաղակի այս ֆիրման իր գովազդի միջոցով  ուղղակի ցանկանում է իր սպառողների մոտ էմոցիա արթնացնել ՝  «ստիպելով» նրանց ժպտալ:

Սպասեք ավելին...

2 комментария:

  1. ստանալ 2% անվճար վարկային առաջարկ `գործարարության համար եւ վճարել ձեր հաշիվները, contact skinderbeth@gmail.com

    ОтветитьУдалить
  2. Ես առաջարկում եմ 2% հուսալի վարկ, ձեր ծախսերը վճարելու համար contact skinderbeth@gmail.com

    ОтветитьУдалить