Ավարտվեց «Վաճառի՛ր ինձ ճամփորդություն» մրցույթը:
Ուշադրություն մրցույթ է:
Մեր տաղանդավոր մասնակիցների տարբերակները արժանացան հավանությունների:
Մարինե Առաքելյանի դեպի Արցախ ճափորդության առաջարկը արժանացավ 52 հավանության:
Ռուբ Բադալյանի դեպի Սևան ճամփորդության առաջարկը արժանացավ 307 հավանության:
Անժելա Հարությունյանի դեպի Լոռի Ճամփորդության առաջարկը արժանացավ 328 հավանության:
Այսպիսով, մրցույթի հաղթող է ճանաչվում Անժելա Հարությունյանը:
Շնորհավորում ենք: Շուտով կահյատարարենք նաև Ձեր շահումը:
Մնացած մասնակիցներին ևս հայտնում ենք շնորհակալություն իրենց մասնակցության համար: Դուք իրականում շատ հաջողված տարբերակներ էիք մշակել, կարողացել էիք գեղեցիկ ստեղծագործել , համոզված ենք, որ Ձեր տաղանդավոր միտքը Ձեր մասնագիտական կյանքում կերաշխավորի Ձեր հաջողությունները:
Չենք կարող չնշել նաև մեկ այլ հանգամանք, որ չնայած լայքերն են ապահովել մասնակիցների հաղթանակը, բայց առավել մեծ գնահատական կատարված աշխատանքին եղավ այն, որ բավականին շատ մարդիկ ուղղակիորեն գրում էին մեր էջին, թե դեպի Լոռի կազմակերպվող ճամփորդությունը, երբ է տեղի ունենալու: Մարդիկ այնպես էին տպավորվել, որ նույնիսկ չեն նկատել, որ դա մրցութային տարբերակ է: Վիդեո հոլովակը ունեցավ 2800 դիտում: Այդ առումով չենք կարող ևս մեկ անգամ չնշել , որ մրցույթներում միշտ էլ հաղթում է ուժեղագույնը:
Ուշադրություն մրցույթ է:
AZat
Marketing-ը և Any Wish Tour-ը համատեղ հայտարարում են «Վաճառի՛ր ինձ ճամփորդություն» մրցույթը:
Մրցույթի պայմանները:
Հարգելի՛ լսարան, ներկայացնում
ենք հետևյալ ծառայությունը՝ «Ճամփորդություն Հայաստանում (կամ Արցախում)»: Ձեր խնդիրն
է այն վիրտուալ «վաճառել» մարդկանց: Ճամփորդական փաթեթը ներառում է՝
·
Տրանսպորտածախս
·
Գիշերակաց հյուրանոցում
·
Նախաճաշ
·
Էքսկուրսիաներ
գիդի ուղեկցությամբ:
Դուք պետք է ընտրեք Հայաստանի կամ Արցախի որևէ գեղատեսիլ անկյուն,
հանգստավայր և գրավիչ, հետաքրքիր, հրապուրիչ, գայթակղիչ առաջարկ մշակեք, որպեսզի ուղևորության
այս ստանդարտ փաթեթը հավանության արժանանա և վաճառվի: Դուք կարող եք ձևակերպել առաջարկը,
նկարներ կցել, գրաֆիկական զանազան լուծումներ տալ, մշակել ռազմավարություն, հորինել
պատմություն, բրենդ, կարգախոս, մոտեցում, մինչև
անգամ կարող եք հոլովակ նկարել (վիդեո): Այս ամենը դուք եք որոշում, ինչպես անել: Տվե՛ք
ձեր ստեղծագործ մտքին ազատություն, դուրս եկեք ստանդարտ մտածելակերպից և այնպիսի առաջարկով
հանդես եկեք, որ տեսնողը իրոք ցանկանա ճամփորդել: Դուք ազատ եք լիովին, ինչպես կուզեք
առաջարկ կազմեք, կոնկրետ ֆորմատ մենք չենք սահմանում:
Մրցույթի մասնակիցները:
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը, ովքեր չեն վախենում մրցակցությունից:
Կարող են իրենց ուժերը փորձել, ինչպես բիզնեսի և մարքեթինգի աշխարհում դեռևս փորձ չունեցողները,
այնպես էլ կայացած մասնագետները: Բացահայտեք ձեր մեջ թաքնված շուկայի տաղանդավոր մասնագետին:
Մրցույթի անցկացման
կարգը:
Հետաքրքրե՞ց, ուրեմն ներկայացրեք մրցույթի հայտ (պարզապես գրում
եք AZat Marketing-ի էջին, որ ուզում եք մասնակցել), մրցույթի հայտ կարող եք ներկայացնել
5 օրվա ընթացքում, այնուհետև ձեզ տրամադրվում է 1 շաբաթ ժամանակ, որպեսզի Դուք մշակեք
ձեր տարբերակը: 1շաբաթից հետո ուղարկում եք ձեր տարբերակները ձեր տվյալներով, դրանք
տեղադրվում են AZat Marketing-ի ֆեյսբուքյան էջին, և հայտարարվում է Ձեր առաջարկած
ճամփորդական փաթեթի «գնման գործընթացը», այսինքն լայքեր հավաքելու գործընթացը: Մենք
և դուք տարածում ենք Ձեր տարբերակները, և երկու շաբաթ անց հայտարարվում է քվեարկության
վերջը: Ամենաշատ լայքեր հավաքած տարբերակը համարվում է հաղթած:
Ինչ կտա ձեզ մրցույթը:
Դուք այս ոլորտում բացահայտում եք ձեր ուժերը, սա առիթ է լինում,
որ առանց նյութական ներդրումների դուք փորձարկեք ձեր տաղանդը և կարողանաք հասկանալ
, թե որքան եք դուք հաջողակ բիզնեսի մեջ: Արդյո՞ք կարող եք մրցակցել և գոյատևել շուկայի
մրցակցային պայմաններում, քանի որ դուք բոլորդ էլ վաճառելու եք նույն ծառայությունը,
բայց տարբեր կերպ: Մրցույթը ձեզ կտա հեղինակություն, ինքնաբացահայտում, մրցակցային
օբյեկտիվ միջավայրում ուժերը փորձելու հնարավորություն, թեկուզ անիրական բիզնեսի մեջ
սեփական անձը տեսնելու հնարավորություն:
Մրցույթի շահումը :
Հաղթող մասնակիցը կանցնի 1 ամսյա գործնական պրակտիկա Any Wish Tour-ում՝բացահայտելու տուրիզմի գաղտնիքները,
ինչպես նաև անակնկալ նվեր Any Wish Tour-ի կողմից՝ էքսկուրսիոն տուր ՀՀ-ում: Իսկ եթե զբաղվածության
պատճառով հրաժարվեք պրակտիկայից, կօգտվեք միայն ՀՀ-ում էքսկուրսիոն տուրի հնարավորությունից:
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը:
Բացահայտե՛ք ձեզ և ճամփորդե՛ք Any Wish Tour-ի միջոցով:
Կարդացե՛ք AZatMarketing:
Մաղթում ենք ձեզ
հաջողություն:
(Հեղինակների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով AZat Marketing-ի ֆեյսբուքյան էջը, իսկ այնուհետև մասնակիցների անհատկան էջերը:)
Մրցույթի մասնակիցները և իրենց առաջարկած տարբերակները:
(Հեղինակների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով AZat Marketing-ի ֆեյսբուքյան էջը, իսկ այնուհետև մասնակիցների անհատկան էջերը:)
Մրցույթի մասնակիցները և իրենց առաջարկած տարբերակները:
Հեղինակ՝ Անժելա Հարությունյան:
«Վաճառի՛ր ինձ ճամփորդություն » մրացույթ:Առաջարկում ենք 3-օրյա արշավ դեպի հեքիաթային ու չքնաղ Լոռի մատչելի գներով և գրավ...
Опубликовано AZat Marketing 28 февраля 2016 г.
Հեղինակ՝ Ռուբիկ Բադալյան:
Այցելություն դեպի Սևան քաղաքի պատմամշակության թանգարան, որը հարուստ է կենդանական աշխարհի, ինչպես նաև քարերի ընդգրկուն տե...
Опубликовано AZat Marketing 28 февраля 2016 г.
Հեղինակ՝ Մարինա Առաքելյան:
Visit Tour-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում 3 օր Ձեր հանգիստը անցկացնել Արցախում: Ծրագիրը ներառում է`• հանգիստ հյո...
Опубликовано AZat Marketing 28 февраля 2016 г.
Комментариев нет:
Отправить комментарий