Գորգագործությունը հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից է և գալիս է նախաքրիստոնեական շրջանից:
Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ։
Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թթ)։
Գորգը՝ բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով։ Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։
Կարծում եմ, պետք է մեր ամբողջ ազգի պատմությունն անգիր իմանալ, որպեսզի վերստեղծես այն, ինչի հմտությունն ու շնորհքը մեզ են ժառանգել մեր նախնիները: Հերթական հայկական բրենդը, որ ուզում եմ ներկայացնել «ԱՐՄԵՆ- ԿԱՐՊԵՏ»-ն ՝է:
Ներկայումս հայկական գորգագործության լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է հանդիսանում Երևանում գործող «Արմ Կարպետ» ԲԲ Ընկերությունը, որը ոչ միայն փորձում է պահպանել ու վերարտադրել հայկական պատմական գորգերը` իրենց անվանումներով ու բնորոշ զարդանախշերով, այլև հետ չմնալ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող դինամիկ զարգացումներից` գորգարտադրության մեջ կիրառելով այդ բնագավառի նորագույն մեթոդներն ու կառավարման ձևերը:
Պատմական ակնարկ
«Արմ Կարպետ» ԲԲ Ընկերությունը ստեղծվել է 2002 թվականին` Խորհրդային Միության ժամանակահատվածում (1924 թվականին) հիմնադրված <<Հայգորգ>> ընկերության հիման վրա: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվում էր միայն ձեռագործ գորգերի արտադրությամբ, իսկ սկսած 2007 թվականից` նաև մեքենայական գորգերի արտադրությամբ:
Ընդ որում պետք է նշել, որ հայաստանյան շուկայում ընկերությունը միակն է, որը զբաղվում է մեքենայական գորգերի արտադրությամբ և թե գնային, թե որակական առումներով բավականին հաջողությամբ մրցակցում է ներկայումս աշխարհում գորգագործության ոլորտում մեծ ճանաչում ունեցող երկրների արտադրանքի հետ: «Արմ Կարպետ» ԲԲ Ընկերության արտադրած գորգերը բավականին որակյալ են, էկոլոգիապես մաքուր, ունեն բարձր խտություն, բազմագույն և բազմազան են, հեշտ լվացվում են և երկար տարիներ պահպանում են իրենց յուրահատուկ տեսքն ու գույները: Արտադրության մեջ օգտագործվում է բարձրորակ հումք` բամբակյա, բրդյա և սինթետիկ թելեր: Արտադրված գորգերը կարող են օգտագործվել ինչպես բնակարանների, գրասենյակների, այնպես էլ հյուրանոցային համալիրների և այլ շենքների ու շինությունների ներքին կահավորման համար:
Սեփական արտադրության թելերի օգտագործումը գորգագործության մեջ նպաստում է արտադրանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև ինքնարժեքի նվազեցմանը` դարձնելով արտադրանքն առավել մրցունակ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում:
Նշենք նաև, որ ընկերությունը ունի արտահանման բավականին մեծ ներուժ և ներկայումս հաջողությամբ գործում է ֆրանսիական և ռուսական շուկաներում: Բացի այդ, աշխատանքներ են տարվում արտահանման ուղիները և ծավալները էականորեն ավելացնելու ուղղությամբ:
Այս հայկական բրենդը ունի գորգերի լայն տեսականի նաև ոճային առումով: Եթե ցանկանում եք Ձեր բալիկի սենյակի կահավորումը անբողջական դարձնել կարող եք ընտրել մանկական գունային զարդանախշերով գորգեր, իսկ եթե որոշել եք Ձեր տան մի անկյունը կահավորել տիպիկ հայկական կոլորիտով, ուրեմն ընտրություն կարող եք անել անվադական կարպետների տեսականուց:
Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ ոչինչ այնքան տան կահաավորանքը չի լրացնում, որքան գորգերն ու կարպետները: Դուք զգացել ե՞ք, երբ մտնում եք ինչ որ մի տուն կամ սրահ, և այնտեղ չկան խալիներ, գորգեր կամ թեկուզ ուղեգորգեր, որքան դատարկ ու սառն են թվում այդ վայրերը: Նույնիսկ պատվավոր մարդկանց ու հյուրերի ոտքերի տակ է ընդունված գորգ փռել: Հավանաբար դրանք ունեն հատուկ դրական էներգիա, որոնք փոխանցվում է մարդկանց, երբ նրանք քայլում են դրանց վրայով: Իսկ, երբ այդ զգացողություններին զուգահեռ զգում ես, որ մի ամբողջ ժողովրդի մշակույթ ու ավանդույթ կա այդ նախշերի մեջ, քեզ թվում է, թե ամբողջ աշխարհն է փռած ոտքերիդ տակ:
Այս կարևոր միտքն էլ հավանաբար ինձ հետ կիսելով, բազմաթիվ անվանի հիմնարկություններ՝ հյուրանոցներ, ռեստորաններ ու մեծ հպարտությամբ նշեմ նաև, որ մեր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկն ու Մատենադարանը, իրենց սրահները կահավորել են մեր հայակական գորգերով:
Հետաքրքիր է իմանալ
Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։
Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիներն ու հայերը Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր՝ որպես տուրք։
Վերջում ուղղակի տեղեկատվության համար կցանկանամ ավելացնել ընկերության վեբ կայքը՝ www.armcarpet.com, որտեղ էլ կգտնեք Ձեզ հետարքրքող այլ ինֆորմացիա:
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий