Armenian Watch International (AWI)
ընկերությունը
հիմնադրվել է 2001 թվականի հուլիս ամսին: Ընկերությունը ունի ավելի քան 500 տղամարդկանց,
կանանց և երեխաների համար ստեղծված ժամացույցների մոդելներ, որոնց թիվը տարեց տարի
ավելանում և թարմացվում է: AWI բրենդի մեխանիկական և կվարցային ժամացույցները ունեն
ժամանակակից դիզայն ու մշտապես նորաոճ են:
Ընկերությունը ունի դիզայներական հետազոտական
կենտրոն, որտեղ նախնական դիզայնի մշակման հիմքում դրված է որակյալ և հարմարավետ լինելու
գաղափարը: Առաջին անգամ ես այս բրենդի հետ ծանոթացա 2004 թվականին, երբ ընկերներիցս
մեկի համար նվեր էի փնտրում: Երբ ես մտա ֆիրմային խանութը, ես իսկապես զարմացա: Ժամացույցների
լայն տեսականի, բավականին հարմար գներով, իսկ բարեհամբույր խորհրդատու- վաճառողը ինձ
օգնեց ժամացույցի ընտրության հարցում:
Իհարկե, այստեղ խոսքը «էժան ապրանքի» մասին չէ, այլ խոսում ենք խելամիտ
գներով որակյալ և բրենդային ապրանքի մասին: Իսկ լոգոտիպով ժամացույցի կրելը արտասահմանում
առավել մեծ հպարտություն է, քանի որ այն խորհրդանշում է, որ «Պատրաստված է Հայաստանում»:
Ի դեպ, քանի որ ժամացույցը շատ անհատական իր է և մեր ձեռքի գրեթե ամենօրյա անբաժանելի
մասը, հետևաբար պետք է շատ զգույշ ընտրել: Հաշվի առնելով, թե ով է այն կրելու, ժամացույց
ընտրելուց պետք է ajn համապատասխանեցնել կրողի ոճին, բնավորությանը, խառնվածքին, նախասիրություններին,
գործնական բնույթին, տարիքին և այլն: Ես սա չեմ ասում, որ Դուք դժվարանաք ընտրություն
անելիս, այլ պարզապես ասում եմ, որ կողմնորոշվելու հարցում Ձեզ հաստատ կօգնեն ֆիրմայի
վաճառող-խորհրդատուները: Նրանք այդ գործի վարպետներն են:
21-րդ դարի սկիզբը հիշարժան էր Հայաստանի արդյունաբերության համար՝ արտադրության
նոր ճյուղի առումով: Հայաստանը սկսեց արտադրել իր սեփական ժամացույցները՝ AWI (Armenian Watch International):
Բնական է, որ Դուք կհարցնեք, թե ինչու պետք է կրել AWI ժամացույց և ոչ թե այլ օտար բրենդ:
Իհարկե, այս հարցին կարելի է տարբեր կերպ պատասխանել, սակայն ես չեմ շտապի պատասխանել, կարդացե՛ք, թե ինչպես այն ստեղծվեց, և Դուք ինքներդ
կպատասխանեք Ձեր հարցին:
2001 թվականին հայ-ամերկացի գործարար Հրաչ Կապրիելյանը ժամացույց արտադրող հայտնի Franck Muller ընկերության աջակցությամբ հիմնադրեց
AWI-ն: Երեք այլ հայտնի ընկերություններ՝ Freelook, Q&Q և Shivas Watches
Inc. համապատասխան պայմանագրերով պայմանավորվեցին Franck Muller-ի հետ զարգացնել AWI-ի
արտադրությունը: Այս գործընկերության շնորհիվ 2001-2003 թվականների ընթացքում առաջին
անգամ AWI-ն ներկայացվեց հասարակությանը:
Այդ ժամանակ AWI-ն չուներ առանձին դիզայներական
բաժին, այդ պատճառով էլ հայտնի ընկերությունները իրականացնում էին դիզայնի մշակման
աշխատանքները: Քանի որ ընկերության գործարանը տեղակայված էր Երևանում, բոլոր բաղադրիչները
ուղարկվում էին Հայաստան, որտեղ էլ մեր հայ ժամագործները հավաքում էին ժամացույցները:
2001 թվականին AWI ժամացույցները առաջին անգամ մտան շուկա: Հիմնադիրները ապշած
էին հայ ժամագործների կատարած աշխատանքների արդյունքներով: Առաջին ժամացույցի արժեքը
չէր գերազանցում 12 000 դրամը: Դրանք պարզ էին դիզայնով, քրոմապատ էին և ունեին կարճաժամկետ
երաշխիք: Առաջին մոդելները Դուք այժմ էլ հեշտությամբ կգտնեք խանութ սրահներում:
Հետագայում Franck Muller-ը
այնքան հիացած էր AWI-ի հաջողություններով, որ 2003 թվականին իր մոդելներից մեկը նվիրեց
AWI-ին: Այդ մոդելը դուրս եկավ Franck Muller-ի արտադրությունից և AWI-ին ձեռք բերեց
այն արտադրելու հեղինակային իրավունքը, որպեսզի միայն AWI-ին արտադրի այն: Այս նոր
ժամացույցները ավելի թանկարժեք էին, քանի որ պատրաստված էին չժանգոտվող պողպատից, զարդարված էին թանկարժեք քարերով և առավել հուսալի էին: Այսպիսով, Դուք ունեք բարձրորակ մեխանիզմներ, պողպատե շրջանակներ և ֆրանսիական
դիզայն:
Ինչպես արդեն նշեցի, ընկերությունը այժմ ունի իր դիզայներական հետազոտության կենտրոնը,
որը տեղակայված է Ֆրանսիայում՝ նորաձևության հայրենիքում: Իսկ եթե Դուք այցելեք ֆիրմային
խանութ սրահները (օրինակ Աբովյան 14/4 հասցեում) կամ
էլ ինտերնետ կայքը՝ http://www.awi.am , Դուք կնկատեք , որ բոլոր ժամերն էլ ինքնատիպ են
ու ունեն յուրահատուկ դիզայն: Ընկերությունը ունի նաև իր ոճն ու ձեռագիրը: AWI-ին հաջողվել է ստեղծել սեփական ձեռագիրը, ինչի
շնորհիվ էլ այն տարբերվում է շուկայում և ունի իր հաջողությունը:
Մյուս կարևոր բաղադրիչը շղթաներն են, որոնք ներկրվում են Հոնկոնգից: Մարդիկ ժամացույց
ընտրելիս սովոր չեն ուշադրություն դարձնել այս բաղադրիչին, սակայն այն լրացնում է ժամացույցի
ամբողջական ոճը:
Ժամացույցների մյուս կարևոր բաղադրիչները պատվիրվում են շվեցարական ETA և ճապոնական
Citizen Miyota ընկերություններից: Չնայած հավաքման տեխնոլոգիաներին, AWI ժամացույցների
մեծ մասը նաև ձեռագործ աշխատանքներ են՝ հատկապես թանկարժեք քարերով զարդարված մոդելները: Հպարտությամբ կարելի է նշել, որ բացի այն, որ AWI-ն
հայրենական ֆիրմա է, ունի մի քանի խանութ սրահներ և ընդամենը 30 աշխատող Հայաստանում,
այն նաև վաճառում է իրա արտադրանքը արտասահմանյան շատ երկրներում՝ Բելգիայում, Ռուսաստանում,
Վրաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:
Հետաքրքիր է իմանալ:
2015 թվականին հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընկերությունը թողարկեց 1915 թվականին իրականացված հայոց ցեղասպանության խորհրդանշանով մոդելները, որոնք մեծ ուշադրության արժանացան ոչ միայն հայրենակիցների այլև օտարերկրյա մեր կարեկիցների կողմից:
Հ.Գ Երբ օտարազգի ընկերդ հավանում է ձեռքիդ ժամացույցը, և դու նշում ես բրենդը,
նա ասում է, որ շատ գեղեցիկ է, դու սկսում
ես ծանոթացնել մյուս գեղեցիկ մոդելների հետ՝ ցուցադրելով և ոգևորվելով ստորագրությունից՝
«Made in Armenia»:
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий