Показаны сообщения с ярлыком անհատական մոտեցում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком անհատական մոտեցում. Показать все сообщения

12.05.2016

Made in Armenia: MANUL

   Աշխարհահռչակ հայտնի դիզայներներից մեկը ասել է, որ ՝ «Նորաձևությունը մի բան է, որ գալիս է հենց Ձեր ներսից»: Ես համաձայն եմ այնքանով, որ որքան էլ հետևենք նորաձևության նոր տենդենցներին, միևնույն է Դուք եք ստեղծելու Ձեր նորաձևությունը, քանի որ Դուք անհատականություն եք, Դուք ունեք բնավորություն, տարբերվող խառնվածք, հետևաբար նաև անհատական ոճ: Որքան որ տարբեր են աշխարհում մարդիկ, այնքան ևս պետք է տարբերվի նրանց ոճը: Սակայն սրան զուգահեռ պետք է ասեմ, որ միօրինակությունն ու միապաղաղությունը շատ հաճախ է նկատվում, երբ փողոց ենք դուրս գալիս: Մի՞թե լինել նորաձև, նշանակում է լինել իրար նման:  Հավանաբար նաև շուկայի պահանջարկից ելնելով շատերը հագնվում են միօրինակ: Սակայն  այստեղ մարդկանց կարող է օգնության հասնել մի բան՝ կրել աքսեսուարներ, որոնք կառանձնացնեն նրանց ինքնատիպությունը: Երբ Ձեր օրվա անբաժանելի մաս կազմող պայուսակը, դրամապանակը, գոտին բարձրորակ կաշվից են, գեղեցիկ դիզայնով, որակյալ կարերով, հավատացե՛ք, որքան էլ հասարակ լինի Ձեր հագուստը, Ձեր տեսքը միշտ վայելուչ և էլեգանտ է լինելու:



 Այս ամենի խորը գիտակցումով էլ ստեղծվել է «ՄԱՆՈՒԼ» հայկական բրենդը, որը զբաղվում է կաշվե պայուսակների ու աքսեսուարների արտադրությամբ և վաճառքով: Բրենդը Ձեզ անժամկետ երաշխիքներ է միշտ տալիս, երբ գնում եք տեսականուց որևէ նմուշ, իսկ գիտե՞ք ինչու: Քանի որ արտադրողները և կարողները հայ արհեստավորներ են, ովքեր  վստահ են իրենց աշխատանքի, հումքի և նյութերի բարձր որակի առումով: Մի բան, որ չենք կարող նշել օտար արտադրողի համար: Չէ՞ որ ոչ էժանագին տեսք ունենալու համար բավարար չէ միայն ունենալ նորաձև  կամ էլ ուղղակի գեղեցիկ դիզայնով աքսեսուար: Այցելե՛ք «ՄԱՆՈՒԼ» բրենդային խանութը, զննե՛ք տեսականին, ուշադրություն դարձրե՛ք ապրանքների որակին և Դուք կզգաք, որ յուրաքանչյուր ապրանքատեսականուն ցուցաբերված է յուրահատուկ ստեղծագործ  և արհեստավարժ մոտեցում: