Ձեզ համար առանձնացրել եմ սոցիալական գովազդի վառ օրինակներ:
Դրանցից մի քանիսը տարբեր ժամանակներում իրականացրած գովազդային արշավներ են, որոնք
մարդկանց և հասարակությանը կարևոր հաղորդագրություն են փորձել հասցնել: Սոցիալական
գովազդի առաքելությունն է՝ ազդելով մարդկանց զգայական ընկալումների վրա, կարողանալ
նրանց հետ պահել վատ սովորություններից, զգուշացնել դրանց անբեկանելի հետևանքների մասին կամ լուսաբանել հասարակական որևէ կարևոր հիմնախնդիր:
Նման գովազդները սովորաբար իրականացվում է պետական կամ որևէ հասարակական կամ էլ միջազգային
հովանավորությամբ համապատասխան կառույցների միջոցով: Իսկ երբեմն աշխարհահռչակ բրենդները
իրենց վարկանիշի ամրապնդման կամ բարձրացման համար կարող են իրենց թույլ տալ իրականացնել
սոցիալական գովազդ՝ իրենց կարևոր ասելիքը փոխանցել հասարակությանը: Ներկայացվող գովազդները
մի փոքր կմեկնաբանեմ, թերևս կարծում եմ, որ դրանք մեկնաբանության կարիք չունեն:
Գովազդային օրինակներ, որոնք զգուշացնում և նույնիսկ խնդրում
են չծխել, ցույց տալով դրա կործանարար հետևանքները:
«Ըստ վիճակագրության, եթե դու ծխող ես, քո գիրքը կարող է շատ ավելի շուտ ավարտվել , քան որ իրականում պետք է ավարտվի»: |
Մի շարք գովազդային օրինակներ ավտոմեքենա վարելիս լիակատար ուշադրություն
դարձնելու, այլ բանով չզբաղվելու, մասնավորապես հեռախոսով չխոսելու մասին: Զգուշացում
և, կրկին անգամ, զգուշացում, հետևանքները կարող են աղետալի լինել:
«Մտածեք երկու կողմերի համար էլ» «Երեխաների մասնակցությամբ դժբախտ պատահարների թիվը զգալի աճում է դպրոցական արձակուրդների ժամանակ, ինդրում ենք ուշադիր լինել»: |
«Մի՛ խոսեք, երբ վարում եք» |
«Մի՛ խոսեք, երբ վարում եք» |
Ճանապարհին տեղադրած գովազդային բաններ, որը ոչ թե ճանապարհային
ազդանշան է, այլ ուղղակի մարդկային լեզվով գրված հաղորդագրություն, որ չի կարելի արագությունը գերազանցել:
Գովազդային օրինակ, որը ահազանգում է գլոբալ հիմնախնդիրներից
մեկը՝ օդի աղտոտումը, և հորդորում է դրա կանխարգելման համար:
Սոցիալական գովազդ աշխարհը իրական ընկալելու և մարդկանց կյանքը
տեսնելու մասին:
Комментариев нет:
Отправить комментарий