14.02.2016

Մերչնդայզինգի 4 լուծումներ, որոնցից կարելի է օրինակ վերցնել:

  Մերչնդայզինգ իրականացնելիս պետք է հաշվի առնել մի շարք սկզբունքներ, որոնց մասին ես արդեն խոսել եմ նախորդ հոդվածում: Այժմ կներկայացնեմ մերչնդայզինգի մի քանի լուծումներ, որոնք որպես օրինակ կարող եք հաշվի առնել Ձեր ապրանքները խանութում ներկայացնելիս:

  Այսպիսով, մերչնդայզինգի հետաքրքիր լուծում կարող է հանդիսանալ ամսվա տոների հետ կապված առանձնահատուկ ապրանքների դասավորվածությունը՝  նշելով առիթը: 

Օրինակ, Ճապոնիայում սուրբ Վալենտինի օրվա առիթով սիրահար զույգերը միմյանց շոկոլադ են նվիրում: Իհարկե շոկոլադ ամեն խանութում էլ վաճառվում է, բայց եթե Դուք դրանք հատուկ առանձնացնեք այդ առիթի համար, Դուք կիրականացնեք վաճառքի խթանում: Նման կերպ կարող եք վարվել ցանկացած առիթի համար և ցանկացած առիթին հատուկ ապրանքաշարերին տալ առանձնահատուկ դասավորություն և ցուցադրություն:








  Մյուս կարևոր դետալը, որը կարելի է նշել, փոքրիկ անակնկալ նվերի մատուցումն է, որը լրացուցիչ անգամ կգովազդի Ձեր ապրանքը: Պատրաստեք նման պրոմոնյութեր նախօրոք նմանատիպ առիթների դեպքում՝ ուղղակիորեն նվեր մատուցելով Ձեր հաճախորդներին:


 Ուշադրություն դարձրեք շոկոլադների ձախ մասում տեղադրված պրոմոնյութերին, դրանք շոկոլադի ֆիրմայի գովազդով թղթապանակներ են, որոնք կարող են վերցնել հաճախորդները: 


  Մյուս կարևոր առանձնահատկությունը որոշակի գունային գամայի ապահովությունն է, որը  կարող է աչքի ընկնել և գրավել սպառողներին:


  Այստեղ տարբեր ֆիրմաների քաղցրեղեն և հրուշակեղեն է, սակայն այս պարագայում արդեն խանութի մերչնդայզերն է որոշել և դրանք մեկ ընդհանուր գույնի՝ կանաչի տակ  խմբավորել է, կարծում եմ շատ հաջողված լուծում է:

  Եվս մեկ կարևոր լուծում է, երբ որոշակի ապրանքատեսակ ներկայացվում է իրեն լրացնող ապրանքների հետ միասին: Շատ հաճախ խանութի կառուցվածքից ելնելով ապրանքների նման ցուցադրություն չի  իրականացվում, որը պայմանավորված է նման ապրանքների տեղաբաշխվածությունը տարբեր բաժիններում, սակայն այս խանութը իրեն չի դնում նման խիստ սահմանների մեջ, չէ՞ որ խանութի վերջնական նպատակն է վաճառքի ապահովումը, այն էլ, որքան հնարավոր է շատ, ուրեմն այս պարագայում չի խանգարում տարբեր բաժիններին պատկանող ապրանքատեսակների ցուցադրությունը միևնույն տեղում:



Սպասեք ավելիին:

 Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

1 комментарий:

  1. кредитна компанія, яка надає мені кредит у розмірі 5 000 000,00 доларів Коли інші кредитні інвестори нехтують моєю пропозицією, але містер Бенджамін Лі надає мені кредит на успіх. Вони безпосередньо беруть участь у фінансуванні позики та проекті в частині інвестицій. вони надають фінансові рішення компаніям та особам, які шукають доступу до фондів ринків капіталу, вони можуть допомогти вам фінансувати ваш проект або розширити свій бізнес .. Контакт по електронній пошті :::: Також 247officedept@gmail.com або пишіть на номері Whatsapp на + 1- ( 989-394-3740)

    ОтветитьУдалить