06.12.2015

Twitter- ում Ձեր բիզնեսը արդյունավետ դարձնելու 6 ուղիներ

     Փոքր բիզնեսի համար սոցիալական ցանցերը ամենաարդյունավետ ուղիներից են, ինչպես իրենց հաճախորդների հետ հարաբերվելու համար, այնպես էլ նոր պոտենցիալ հաճախորդներ գտնելու համար: Այս անգամ կբացատրենք, թե որքանով արդյունավետ կարող է Twitter-ը լինել այս հարցում:
   Դժբախտաբար, նույնիսկ շատ փորձառու թվիթերիստներ, էլ չենք խոսում նորեկների մասին, շատ հաճախ սխալվում են Twitter-ի արդյունավետ գործածության հարցում , չհասկանալով , արդյո՞ք իրենց թվիթները ներկայացնում են իրենց բիզնեսը կամ բրենդը իրենց իսկ անձը ներկայացնելու փոխարեն: Բարեբախտաբար մենք ունենք որոշ խորհուրդներ Ձեր ապագա թվիթի 140 սիմվոլը առավել արդյունավետ դարձնելու համար:
   Ձեր թվիթերյան էջը կարող է մեծ տպավորություն թողնել հաճախորդների վրա, որոնք այն տեսնում են, և, երբ Դուք պատրաստվում եք օգտագործել Twitter-ը Ձեր բիզնեսը առաջ մղելու համար, Դուք ենթադրում եք , որ շատ մարդիկ այն կտեսնեն: Ձեր  էջը (profile) պետք է լինի շատ տպավորիչ, այդ պատճառով դուք կարող եք ընտրել Ձեր սեփական պրոֆիլային նկարը, գլխավոր նկարը և հետին պլանի նկարը: Ձեր պրոֆիլային նկարը հայտնվում է բոլոր Ձեր թվիթների հետ միաժամանակ, այդ պատճառով շատ ընկերություններ ընտրում են իրենց լոգոն,այնուամենայնիվ որոշ անհատ գործարարներ կարող են ընտրել իրենց անուն-ազգանունը: Դուք կարող եք Ձեր գլխավոր նկարը և հետին պլանի նկարը ընտրել այնպիսի գույների մեջ, որոնք ներդաշնակ կլինեն Ձեր լոգոյի հետ կամ էլ կարող եք առավել ստեղծագործ մոտեցում ցուցաբերել: Գլխավոր նկարը լավագույն տեղն է Ձեր աշխատանքը կամ էլ արտադրանքը (ապրանքը) ներկայացնելու համար:
   Օրինակ Sony ընկերությունը, օգտվելով հնարավորությունից ներկայացրել է իր արտադրանքներից մեկը իր կիրառման ոլորտում:


   Դուք նաև պետք է ուշադրություն դարձնեք Ձեր Twitter-ի բովանդակության վրա: Քանի որ Դուք մեծ տեղ չունեք երկար շարադրելու Ձեր բիզնեսի մասին տեղեկատվություն (առաքելությունը, առավելությունները և այլն), Դուք պետք է ամնմիջապես կենտրոնանաք, թե ինչպես կարող եք օգնել մարդկանց: Եթե Դուք դա անեք որոշակիորեն անհատականացնելով նրանց՝ այն կօգնի Ձեզ լավ տպավորություն թողնել:
   Փնտրեք մարդկանց, ովքեր կհետևեն Ձեզ: Ձեր թվիթերյան փորձը որոշվում է մարդկան և այլ ընկերությունների թվով, որոնք Ձեզ հետևում են: Երբ Դուք սեղմում եք ինչ որ մեկի անձնական էջի «Հետևել» կոճակը, Դուք հնարավորություն եք ստանում տեսնելու նրա թվիթները. Հետևաբար Դուք պետք է կողմնորոշվեք այն հաճախորդների վրա, ում կհետաքրքրի Ձեր արտադրանքը կամ ապրանքը: Այդ առումով խորհուրդ ենք տալիս Ձեր մրցակից ընկերությունների կամ գործարարների կամ, առհասարակ, մրցակիցների հետևորդներին հետևեք, և Դուք հնարավորություն կստանաք նրանց համար դառնալու այլընտրանք:
   Դուք կարող եք օգտագործել Twitter-ի փնտրման ֆունկցիան, փնտրելով Ձեր բիզնեսին առնչվող բանալի բառերը: Երբ Դուք զտեք փնտրման արդյունքները, թողնելով միայն Ձեր տարածաշրջանից «եկող» թվիթները, Դուք նմանապես կգտնեք այն մարդկանց, որոնց կարող են հետաքրքրել Ձեր ընկերությունը կամ ապրանքը: Հետևեք նրանց կամ պատասխանեք նրանց թվիթներին, եթե կարծում եք, որ կարող եք օգնել նրանց ինչ որ հարցում:
   Եվ երբ ինչ որ մեկը սկսում է Ձեզ հետևել, անկասկած Դուք էլ պետք է դառնաք նրա հետևորդը: Դա ցույց կտա, որ Դուք էլ եք հետաքրքրված նրանով,և դա ավելի հավանական կդարձնի այն, որ նրանք ավելի հաճախ «կպտտվեն» Ձեր շուրջը:
   Երբ Դուք նոր սկսեք կիրառել Twitter-ը, այն սկզբից կարող է հիասթափեցնել Ձեզ, և կթվա թե ոչ ոք ուշադրություն չի դարձնում Ձեզ: Բայց եղե՛ք համբերատար: Եվ հաշվի առեք մի բան, որ պետք է ակտիվ լինել մշտապես ներկայանալով փոստերով և թվիթներով: Դուք կկորցնեք հետաքրքրությունը, եթե ակտիվություն չցուցաբերեք օրերի կամ էլ շաբաթների ընթացքում:
   Դուք գոնե մեկ կամ երկու թվիթ պետք է անեք օրվա ընթացքում: Այն պահպանում է հետաքրքրությունը Ձեր հանդեպ: Թվիթ արեք տարբեր բաների վերաբերյալ: Խորհուրդներ տվեք մարդկանց: Կարող եք անգամ հումորային դրվագներով կիսվել: Տվե՛ք հարցեր Ձեր լսարանին, կատարեք քննարկումներ: Կիրառեք հայտնի հաշտեգերը նոր մարդկանց հետ կապ հաստատելու համար: Տարածեք հղումներ, որոնք առնչվում են Ձեր գործի հետ կամ , որոնք պարզապես հետաքրիր են: Եվ ինչ էլ, որ անեք , արեք այնպես, որ ընգծվի Ձեր անհատականությունը:
   Twitterում առավել հաջողված ընկերությունները (անհատները) նրանք են, ովքեր գտնում են մարդկանց ուրախացնելու և դրական ազդեցություն թողնելու ձևերը՝ պահպանելով թվիթների որոշակի ոճ: Հիշե՛ք, որքան անհատական և հատուկ հանդես գաք այնքան Ձեր հետևորդները իրենց յուրահատուկ կզգան Ձեր բրենդի հետ առնչվելով:
    Կապեք Ձեր Twitter-ի էջը Ձեր մաքեթինգային մյուս գործքիների հետ: Հղում կատարեք Ձեր գովազդներում Ձեր թվիթերյան էջը, տեղադրեք հղումը Ձեր վեբ կայքում: Եթե ունեք բլոգ (եթե չունեք , ապա ստեղծեք) տեղադրեք հղումներ Ձեր թվիթների: Շատ մարդիկ ամաչում են իրենց այս տարբերակով առաջ մղելու համար, բայց, երբ ինչ որ մեկը, կարդում է Ձեր բլոգը, ապա նա բավական հետաքրքրված  է Ձեր գործով և հավանաբար կարող է հետևորդ հանդիսանալ Ձեզ Twitter-ում և հակառակը:
   Եվս մեկ ընհանուր ձև հետևորդների թիվը շատացնելու համար: Կարող եք որոշակի պարգևներ սահմանաել նրանց ովքեր կրկնակի թվիթ կանեն Ձեր իսկ թվիթները և այդ դեպքում նոր լսարանը կտեղեկանա Ձեր մասին:
   Twitter-ը շատ արագ գործիք է, և ինչ որ մեկը, եթե դիմում է Ձեզ մի հարցով, նա ակնկալում է արագ արձագանք:
   Հաշվի առնելով մեր խորհուրդները Դուք առավել հաջողակ կլինեք Twitter-ում և եթե ունեք որոշակի խորհուրդներ Ձեր անձնական էջը առաջ մղելու հետ կապված դիմեք ինձ...


Комментариев нет:

Отправить комментарий