Показаны сообщения с ярлыком բրենդի պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բրենդի պատմություն. Показать все сообщения
02.05.2016
28.04.2016
Made in Armenia: Maran Winery
«Եվ յօթներորդ ամսում տապանը Արարատ սարի վերայ նստեց Եվ Նոյը սկսեց հողագործ
դառնալ, և մի այգօ տնկեց»: Հետո պատրաստաեց գինի, այնքան լավը, որ չդիմացավ գայթակղությանը,
«խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին,
որքան աշխարհն է: Իսկ հազարամյակներ անց բուսաբանական և պատմական գտածոները փաստեցին,
որ խաղողը հայկական լեռնաշխարհներում հայտնի է եղել Նոյից միլիոնավոր տարիներ առաջ:
Դրանք Նախիջևանի աղեհանքի քարե շերտերում և Վայոց ձորում՝ Եղեգիս գետի վերին հոսանքների
լճա-կավային նստվածքներում հայտնաբերված խաղողի՝ 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն
էին, Տավուշի և Սյունիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:
25.04.2016
Made in Armenia: AWI (Armenian Watch International)
Armenian Watch International (AWI)
ընկերությունը
հիմնադրվել է 2001 թվականի հուլիս ամսին: Ընկերությունը ունի ավելի քան 500 տղամարդկանց,
կանանց և երեխաների համար ստեղծված ժամացույցների մոդելներ, որոնց թիվը տարեց տարի
ավելանում և թարմացվում է: AWI բրենդի մեխանիկական և կվարցային ժամացույցները ունեն
ժամանակակից դիզայն ու մշտապես նորաոճ են:
29.01.2016
Մի բրենդի պատմություն: Shiseido
Shiseido-ն կոսմետիկայի ճապոնական բրենդ
է, որը ստեղծվել է 1872 թվականին ՝ Կայսերական ռազմածովային ուժերի դեղագետ Արինոբու
Ֆուկուհարայի կողմից:
Այն ի սկզբանե եղել է, որպես փոքր դեղատնային ցանց: Այդ ժամանակ
ճապոնացի կանայք մաշկի հարթեցման և անհրաժեշտ երանգի հաղորդման համար օգտագործում էին
սպիտակ կապար, որը հանգեցնում էր թունավորումների:
25.01.2016
Մի բրենդի պատմություն: Motorola
«Motorola լեգենդար բրենդը այլևս չի հայտնվի բջջային
հեռախոսների պատյաններին»: Այդ մասին հայտարարել է ստորաբաժանման տնօրեն Ռիկ
Օսթերլոն CES 2016 ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Լաս-Վեգասում:
Ճանաչված անվան փոխարեն կօգտագործվի Moto անունը ավելի թանկ մոդելների
համար, իսկ առավել բյուջետային ապրանքաշարերի համար կօգտագործվի Vibe անունը: Նոր
ապրանքանիշը կժառանգի նաև Motorola-ի լոգոն ՝«М» տառը:2012 թվականից հանրաճանաչ ընկերությունը
որպես առանձին բիզնես դադարացրեց գործունեությունը: Այն սկզբից պատկանում էր Google–ին, իսկ 2014 թվականից Lenovo-ին:
Մի փոքր ակնարկ բրենդի պատմությունից:
Motorola-ի կարգախոսն
է՝ բանականություն ամենուրեք, բարև moto: Intelligence Everywherehello moto:
Շատերի մոտ ընկերությունը ասոցացվում է բջջային հեռախոսների
հետ, սակայն նրա ապրանքատեսականին շատ ավելի հարուստ և գունեղ է:
15.01.2016
Մի բրենդի պատմություն: Ո՞րն է Red Bull-ի գաղտնիքը
Red Bull GmbH հավանաբար ամենահայտնի էներգետիկ տոնուսավորող
խմիչքն է :
Բաղադրատոմսը, որով այն պատրաստվում է, վաղուց հայտնի է եղել
Ասիայում: Ֆիրմայի հաջողության գաղտնիքը այն է, որ ընկերությունը այս ասիական խմիչքը
համապատասխանեցրել է եվրոպական իրականությանը՝ ոչ շատ փոխելով իր բաղադրության մասերը
և չխնայելով քիմիան: Բայց նույնիսկ ընկերության հիմնադիրները չէին սպասում, թե ինչ
դիրքեր կարող է գրավել խմիչքը համաշխարհային շուկայում: Սկզբից նվաճվեց Եվրոպան, հետո
Ամերիկան, իսկ այնուհետև խմիչքը վերադարձավ իր պատմական հայրենիքը՝ Թայվան և ամբողջ
Ասիա:
Ի դեպ Red Bull-ի անվանումը ևս վերցված է թայվանական լեզվից,
այնտեղ խմիչքը անվանվում էր Krating Daeng, որը թարգմանաբար նշանակում է «կարմիր ցուլ»,
Red Bull:
Խմիչքի հիմնական բաղադրիչներն են թաուրինն ու կոֆեինը: Ինչպես
նաև բաղադրության մեջ այնպիսի սարսափելի անվանումներ կան, ինպիսին են՝ գլյուկուռոնոլակտոն
(արտադրական գլյուկոզա), որը շատ սննդամթերքների մեջ ևս առկա է, նիկոտինամիդ, ինոզիտոլ,
ռիբոֆլամին և ժամանակակից օրգանական քիմիայի շատ հրաշքներ:
29.12.2015
Մի բրենդի պատմություն: H&M
H&M-ը հանդիսանում
է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված տարբեր տեսակի ոչ թանկ հագուստների
մանրածախ առևտրում մասնագիտացված շվեդական ընկերություն: Ընկերությունը վաճառում է
նաև գեղարարական միջոցներ, կոշիկներ և այլ պարագաներ: Այս հսկա տեսականու ստեղծման
և մշակման համար աշխատում են հարյուրավոր դիզայներներ: H&M-ը աշխարհի խոշորագույն
մանրածախ ցանցերից է և ամենախոշորը Եվրոպայում:
20.12.2015
Մի բրենդի պատմություն: L’Oreal
Ինչպես և բոլոր համաշխարհային բրենդները, L’Oreal-ը ևս սկսել է միակ համարձակ մտքից, որը առաջանցիկ է եղել մնացած բոլորից տվյալ ժամանակաշրջանում: L’Oreal-ը այդ ժամանակ մտածում էր ինչ արհեստական միջոցով է հնարավոր
ներկել մազերը: Այս միտքը ծագել էր երիտասարդ քիմիկոս Էժեն Շուլլերի մտքին, ով այդ
ժամանակ նման մի բան ստեղծել էր:












