Ինչպես և բոլոր համաշխարհային բրենդները, L’Oreal-ը ևս սկսել է միակ համարձակ մտքից, որը առաջանցիկ է եղել մնացած բոլորից տվյալ ժամանակաշրջանում: L’Oreal-ը այդ ժամանակ մտածում էր ինչ արհեստական միջոցով է հնարավոր
ներկել մազերը: Այս միտքը ծագել էր երիտասարդ քիմիկոս Էժեն Շուլլերի մտքին, ով այդ
ժամանակ նման մի բան ստեղծել էր:
Սկզբնական շրջանում երիտասարդ մարդը շտապեց փորձարկել այս նորարարությունը
իր կնոջ մազերին: Այն բանից հետո, երբ արտադրանքը լիովին իրեն արդարացրեց, նա նորույթը
առաջարկեց իր ծանոթ վարսահարդարին: Անսովոր բաղադրությամբ նյութը դարձավ պահանջված,
և սկսվեց ներկերի մասսայական արտադրությունը: Իր նորարարությունը Էժենը անվանեց L’Aureale՝ ի նշան այդ ժամանակահատվածի մոդայիկ սանրվածքի, երբ
մազերը շրջանաձև ընդգծում էին դեմքը: Այդ բառի մի փոքր փոփոխությունն էլ շուտով հանգեցրեց
բրենդի անվանմանը:
Միշտ չէ, որ երազանքին հասնելու ճանապարհը հարթ է լինում: Էժենը
գիշերներով շատ էր աշխատում ներկերի արտադրության վրա, որպեսզի արդեն ցերեկով հասցներ
հանձնել վարսահարդարներին: 1909 թվականին երիտասարդ քիմիկոսի «Անվտանգ ներկերի միություն»
նախագծի մեջ որոշակի ներդրումներ կատարվեցին, որից հետո բրենդի զարգացումը ավելի ինտենսիվ
կերպով ընթացավ:
1934 թվականին L’Oreal-ը այնքան է աճում, որ ձեռք է բերում Monsavon
ընկերությունը: Թողարկվող արտադրանքի հետ զուգահեռ սկսեցին արտադրվել օճառ, շամպուն
և օծանելիք:
1937 թվականին սկսում է թողարկել իր սեփական Marie-Claire ամսագիրը
գեղեցկության մասին: Հատկանշական է, որ այս ամսագիրը մինչև այժմ մեծ ճանաչում ունի
գեղեցիկ սեռի կողմից:
30-ական թվականներին Chanel–ի հիմնադիր՝ Կոկ Շանելի թեթև ձեռքով նորաձև դարձավ արևայրուքը:
L’Oreal ընկերությունը ակնթարթորեն արձագանքեց դրան՝ թողարկելով սկզբում արևապաշտպան
կաթ, իսկ հետո բացեց մի ամբողջ գործարան, որը արտադրում էր արևայրուքից պաշտպանվելու
միջոցներ:
1939 թվականին L’Oreal ապրանքանիշը պաշտոնապես գրանցվեց: Ընկերության կենտրոնական
գրասենյակը Փարիզում էր՝ Ռուայալ 14 փողոցում: Դրանից մի որոշ ժամանակ հետո Էժենը որոշում
է, որ ժամանակն է եկել դուրս գալ միջազգային շուկա: Այսպիսով բացվեց առաջին մասնաճյուղը
ԱՄՆ-ում:
1957 թվականին մահանում է բրենդի հիմնադիրը՝ Էժեն Շուլլերը,
և ընկերությունը անցնում է նրա աղջկան՝ Լիլիան Բետտանկուրին, ով էլ այդ ժամանակ շատ
լավ հասկանում էր, որ ուղղությամբ է հարկավոր գնալ: Բրենդի նոր տերը սկսեց ընդլայնել
ունեցվածքը ի շնորհիվ նոր դիմահարդարման ապրանքանիշերը
նվաճելով: 1964 թվականին նա գնեց ֆրանսիական Lancome ընկերություն, այնուհետև Garnier-ը,
իսկ ևս մի քանի տարի հետո՝ Biotherm-ը:
80-ական թվականներին L’Oreal-ին անցան
Helena Rubinstein-ի, Vichy-ի և La Roche-Posay-ի բաժնետոմսերը: 1996 թվականին 786
միլիոն դոլարով գնվեց Maybelline-ը, իսկ 2006 թվականին 652 միլիոն դոլարով՝ The Body Shop-ը:
Ինչպես և Coca-Cola-ն, L’Oreal-ը ևս չէր «կախվում» միակ բրենդի
զարգացումից և փորձում էր զարգանալ տարբեր ուղղություններով: Նրա գլխավոր նպատակն էր
պահպանել անկրկնելիությունը և իր բոլոր ապրանքանիշերի մշակութային կոլորիտը: Օրինակ,
ձեռք բերված Maybelline ընկերությունը շարունակում էր դիրքավորվել բացառապես որպես
ամերիկական բրենդ: Դրա համար էլ նկարահանվեց Maybelline Miami Chill անունով գովազդային
հոլովակը, որի իրադարձությունները տեղի էին ունենում Մանհեթենում: Նման ռազմավարությունը
անմիջապես տվեց իր արդյունքները՝ վաճառքի ծավալները կրկնապատկվեցին, և բրենդի ճանաչելիությունը
տարածվեց անգամ ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Հետաքրքիր է, որ L’Oreal-ը տարբեր ապրանքանիշերի ներքո թողարկում
է միանման ապրանքներ, դրանով իսկ հանդերձ ստեղծելով ներքին մրցակցություն: Ինչպես,
որ ընկերության ներկայիս ղեկավար՝ Լինդսեյ
Օուեն-Ջոնսն է նշում, միայն առողջ մրցակցային պայմաններում է հնարավոր զարգանալ: Հատկապես,
որ մի բրենդի ճանաչողության նվազման դեպքում աճում են մյուս բրենդի վաճառքի ծավալները:
Իհարկե, բոլոր վերոնշյալ բրենդներից առավել մասշտաբային է հենց L’Oreal-ը: Իր հիմնական ապրանքանիշի ներքո ընկերությունը թողարկում
է ապրանքներ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: «Որովհետև ես դրան արժանի
եմ» կարգախոսը անփոփոխ է արդեն համարյա կես դար: Հեռուստատեսությամբ ցուցադրվող առաջին
գովազդային հոլովակի հեղինակը McCann
Erickson գործակալությունն է: Եվ մինչ այժմ ընկերությունը իր ապրանքների գովազդի համար
ծախսում է ռեկորդային գումարներ՝ վաճառքից շահույթի 30%-ը:
L’Oréal-ը այն ընկերությունների թվին է դասվում, որը բրենդի առաջմղումը
իրականացնում է հայտնի մարդկանց միջոցով: Այս հայտնի կարգախոսը հեռուստացույցից հնչեցրել
են շատերը՝ Կլաուդիա Շիֆերը, Կատրին Դենյովը, Էնդի Մակդաուելը, Լետիցիա Կաստան, Միլա
Յովովիչը, Նատալի Իմբրուլյան, Շառլիզ Թերոնը, Ջենիֆեր Անիսթոնը, Վերջինի Լեդուաենը,
Քեյթ Մոսը, Բեյոնսեն, Բարբարա Պաուլին, Ջենիֆեր Լոպես և Նատալյա Վադյանովան: L’Oréal-ի տղամադրկանց ապրանքաշարը ներկայացրել են «Ֆորմուլա-1»-ի մարզիկ
Միխայել Շումախերը և ֆուտբոլիստ Դավիթ Ժինոլան:
«Ես ուրախ եմ աշխատել մի բրենդի հետ, որ մշտապես առաջարկում
է գերազանց ապրանքների լայն տեսականի, որոնք ամենուրեք հասանելի են կանանց»:
Ջենիֆեր
Լոպես
|
Աստիճանաբար ընտանեկան բիզնեսից L’Oréal-ւը վերածվեց կոսմետիկայի համաշխարհային կոնցեռնի: Այն իր մեջ ընդգրկում է 500 տարբեր բրենդներ, 25 կոսմետոլոգիական ընկերություններ, 5 գիտահետազոտական կենտրոնններ,աշխարհում 22 տարբեր երկրներում տեղակայված 47 գործարաններ, որոնք ունեն 67 000-ից ավել աշխատողներ: L’Oréal կոնցեռնին պատկանող ապրանքանիշներն են ĽOréal Professionnel, Kerastase, Redken, Matrix, ĽOréal Paris, Garnier, Maybelline, SoftSheen-Carson, Lancôme, Giorgio Armani, Yves Saint Laurent, Ralph Lauren, Biotherm, Helena Rubinstein, Shu Uemura, Kiehl’s, Diesel, Cacharel, Vichy, La Roche-Posay, Innéov, SkinCeuticals и The Body Shop:
Իսկ Դուք գիտեի՞քJ
Լիլիան Բետտանկուրը իր տարիքի պատճառով այօր բիզնեսով չի զբաղվում,
բայց դա նրան չի խանգարում վայելել իր աշխատանքի արդյունքները: Նա 86 տարեկան հասակում
իր պատվավոր տեղն է զբաղեցնում է Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Նրա անձնական կարողությունը գնահատվել է 18.8 միլիարդ դոլար: Դրանով կարելի է հպարտանալJ
Ներկայացնում եմ նաև տարբեր վարկանիշային աղյուսակներ, որտեղ
L’Oreal -ը տարբեր հորիզոնականներ է զբաղեցրել:
Տեղ, Վարկանիշ, Տարի
2015
38 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ
Top-100), 2015
43 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2015
2014
21 Ապագային
բրենդները (The
FutureBrand Index), 2014
32 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (The
World's Most Valuable Brands), 2014
36 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (BrandZ
Top-100), 2014
43 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2014
2013
20 Ամենաարժեքավոր
բրենդները (Top Global
Meaningful Brands Index), 2013
20 «Ամենականաչ»
բրենդները (Best Global
Green Brands), 2013
28 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (The
World's Most Valuable Brands), 2013
39 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2013
42 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (BrandZ
Top-100), 2013
61 Աշխարհի
ամենաթանկ ընկերությունները (Financial Times Global), 2013
2012
13 «Ամենականաչ»
բրենդները (Best Global
Green Brands), 2012
42 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2012
57 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (BrandZ
Top-100), 2012
65 Բրենդներ,
որոնք կարող են փոխել աշխարհը (Planet Brands), 2012
2011
18 Ռուսների
ամենասիրված բրենդները,
2011
40 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2011
2010
16 Ռուսների
ամենասիրված բրենդները,
2010
45 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2010
50 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (BrandZ
Top-100), 2010
2009
44 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2009
45 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (BrandZ
Top-100), 2009
2008
38 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (BrandZ
Top-100), 2008
51 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2008
2007
46 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (BrandZ
Top-100), 2007
51 Աշխարհի
լավագույն բրենդները (Best
Global Brands), 2007
Հ.Գ
Նկարներում ներկայացված են L’Oréal-ի նորույթները, վերջին սեզոնային հիթերը:
L’Oréal-ի գովազդային հոլովակները դիտելը ուղղակի գեղագիտական հաճույքէ: Ներկայացնում եմ նոր հոլովակներից մեկը:
Комментариев нет:
Отправить комментарий