18.01.2016

Ինչպես ճիշտ փաթեթավորել ապրանքը

   Դուք ունեք նոր ապրանքի գաղափար կամ արդեն զբաղված եք որոշակի ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Սակայն Դուք կանգնել եք շատ կարևոր խնդրի առջև: Ինչպես ճիշտ փաթեթավորել ապրանքը, որպեսզի այն հարմար լինի վաճառելիս, գնելիս, արտահայտի ապրանքի բովանդակությունը, օգտակարությունը, այն դարձնի գրավիչ, հրապուրիչ, տարբերվի նմանատիպ այլ ապրանքներից, աչքի ընկնի խանութում  առկա ապրանքների բազմազանության մեջ: Սրանք այն հարցերն են, որոնք պատասխաններ են պահանջում: Սակայն միանգամից բոլոր պահանջներին բավարարելը շատ դժվար է: Դուք պետք է կողմնորոշվեք, թե ո՞րն է Ձեր ապրանքի համար առաջնայինը՝ ունենալ գրավիչ տարբերվող փաթեթավորում, որովհետև խանութի դարակներում մրցակից անալոգները չափազանց շատ են, թե՞ ունենալ հարմարավետ փաթեթավորում, որպեսզի Ձեր գնորդներին իրական հաճույք պատճառի Ձեր ապրանքից օգտվելը:
Իհարկե, Դուք որքան ջանաք Ձեր առջև դրված փաթեթավորման պահանջները լիովին բավարարել, այնքան կշահի Ձեր ապրանքի վաճառքը: Ես Ձեզ որոշել եմ ներկայացնել մի շարք ապրանքների փաթեթավորման լավագույն օրինակներ, որոնք Ձեզ կօգնեն կողմնորոշվել Ձեր ապրանքի հարցում և ճիշտ փաթեթավորում իրականացնել:
    Փաթեթավորում ենք սուրճ:





 Ուշադրություն դարձրեք սուրճի փաթեթավորմանը: Առաջին հայացքից թվում է, թե այն ոչնչով չի տարբերվում սուրճի այլ փաթեթավորումներից: Սակայն փաթեթի վրա տեղադրված պլաստմասսե փոքրիկ հարմարանքը, որը ունի անցքեր, թույլ է տալիս գնորդներին զգալ տվյալ սուրճի տեսակի բույրը՝ նախքան այն գնելը:




 Փաթեթավորում ենք չամիչ: 




   Այս պարագայում բացարձակ կապ չունի այն չամիչ է, թե դդումի կորիզ: Սովորական, աչքի չընկնող փաթեթավորում: Սակայն փաթեթի վրա առկա փոքրիկ հաղորդագրությունը անմիջապես տեղյակ է պահում, թե որքան օգտակար հատկություններ կան այդ 100 գրամ ապրանքի մեջ (օրինակ երկաթի և կալիումի առկայությունը՝ համեմատելով այն կանաչեղենի, խնձորի հետ): Նույնիսկ, եթե Դուք չեք տիրապետում օտար լեզվի, Ձեզ համար միանգամից պարզ է դառնում խոսքը ինչի մասին է:  Դուք նկատեցիք, որ հաղորդագրությունը փաթեթի հետևի մասում չէ, այլ դիմացը, որպեսզի միանգամից նկատելի լինի: Իսկ գիտեք ինչու այս ապրանքը չունի հատուկ գունային տարբերով, գեղեցիկ, արտահայտիչ գամաներով փաթեթավորում: Քանի որ, եթե սա լիներ որևէ «բնական», որը լի կլիներ կոնսերվանտներով, այդ ժամանակ արտադրողները նրան հատուկ գեղեցիկ գրավիչ փաթեթավորում կտային՝ դրանով փորձելով գայթակղել գնորդին: Իսկ չամիչ փնտրողը և գնողը գիտի, թե այն ինչ է: Այս պարագայում մի փոքր հուշումը՝ դիմացի հաղորդագրությունը, ավելի է ոգևորում գնորդին գնում կատարել:

  Հաջորդ օրինակը հարմարավետ փաթեթավորման օրինակ է:


 Զիպ փականները շատ կիրառելի են փոքրածավալ կամ թեթև զանգվածով սորուն ապրանքների համար: Սա հարմարավետ է նաև 1 կիլոգրամ և ավել սորուն ապրանքների համար,  օրինակ տարբեր տեսակի ալյուր, ձավարեղեն, ընդեղեն փաթեթավորելու համար: Ալյուրի համար զիպ փականների կիրառում ես չեմ հանդիպել մեր հայկական շուկայում, բայց ասեմ, որ այն բավական հարմար է կիրառման տեսանկյունից:




   Սրան ավելացնենք նաև մի երկու հարմար կիրառելի բաղադրատոմս, գնումը խրախուսելու համար:




Հաջորդ օրինակները ավելի շատ աչքի են ընկնում, վառ գունային գամմաներով, որոնք ավելի շատ խանութում մյուս ապրանքներից տարբերվելու խնդիր են լուծում:

 















   Եվս մեկ օրինակ, երբ հաշվի է առնվում ժամանակի թրենդները: «Աստղային պատերազմներ» -ի սիրահարները հաստատ անտարբեր չեն անցնի: Նշեմ, որ նոր փաթեթավորումը անմիջապես համընկավ ֆիլմի նոր սեզոնի հետ:







  Օգտագործե՛ք այս փոքր դետալները, երբ խոսք է գնում փաթեթավորման մասին: Փորձե՛ք միևնույն ժամանակ այնպես անել, որպեսզի փաթեթավորումը ևս արտացոլի Ձեր ապրանքի առավելությունները:
 Նման օրինակներ Ձեզ դեռ էլի են սպասվում, այնպես որ՝  հետևե՛ք մեր էջին: Կարդացեք AZat Marketing:
 Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:



Комментариев нет:

Отправить комментарий