17.12.2015

Մի բրենդի պատմություն: IKEA


Կարգախոսը  -        Home is the most important place in the world                              Տունը աշխարհում ամենակարևոր տեղն է  Improving everyday life for the majority         Մեծամասնության ամենօրյա        կյանքի բարելավում                                                      Affordable solutions for better living     
  Ավելի լավ ապրելու արդյունավետլուծումներ                                                                                Not for the rich but for the wise        
  Ոչ հարուստների, բայց խելացիների համար



             Երբևէ  այցելե՞լ եք IKEA: 

    Եթե ոչ, ապա խորհուրդ կտամ որևէ մեծ քաղաք ճամփորդելիս փնտրել մոտական IKEA-ն և այցելեք: Այստեղ ուղղակի շրջելը արդեն հաճելի է, եթե նույնիսկ մտադիր չեք գնումներ անել: Բայց հավատացնում եմ Դուք դատարկ ձեռքերով չեք հեռանա: Իսկ դա IKEA բրենդի պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի արդյունքն է՝ մարդկանց «թույլ չտալ » դատարկ ձեռքերով հեռանալը: Նույնիսկ անգամ, եթե դա Ձեզ մոտ չստացվի, Դուք հաստատ կհամտեսեք իրենց համով ճաշացանկից մի բան:


   Բրենդը իր առաքելությունը կատարում է. մարդիկ իրենց, իսկապես երջանիկ են զգում գտնվելով այստեղ:
IKEA-ն կահույքի և տան համար նախատեսված բազմազան ապրանքատեսակների մանրածախ վաճառքով զբաղվող  խոշոր ցանց է:


   Ընկերությունը հիմնադրվել 1943 թվականին Ինգվար Կամբրադի կողմից: Սկզբում ընկերությունը զբաղվել է գրենական պիտույքների վաճառքով, դեռևս, երբ Ինգվարը 17 տարեկան էր: IKEA բրենդը կարևոր նշանակություն ունեցող անվանումների առաջին տառերի հապավումն է՝ IK- Ingvar Kamprad, E- Elmtaryd, այն ֆերմայի անվանումն է, որտեղ ապրել է Ինգվարը, A- Agunnaryd, գավառն է, որտեղ եղել է ֆերման: Այսինքն, IKEA –   Ingvar Kamprad Elmtaryd Agunnaryd:


  Սկզբնական շրջանում ընկերությունը տարատեսակ  ապրանքների վաճառքով է զբաղվել, իսկ կահույքի մտահղացումը ծնվել է 1948 թվականին, և կահույքն էլ պետք է շատ թանկ չլիներ, որպեսզի հասանելի լիներ այն մարդկանց ովքեր մեծ եկամուտներ չունեին: Այս նպատակով Ինգվարը պայմանավորվում է մի շարք մանր կահույք արտադրողների հետ: Սակայն հաջողությունը երկար սպասեցնել չի տալիս, և 1951 թվականին նա արդեն ձեռք է բերում ոչ շատ մեծ գործարան, արտադրում է իր լոգոտիպով կահույքը և թողարկում է իր արտադրատեսակների  առաջին կատալոգը:


 Բայց ճանապարհը հարթ չի անցել: Այն ժամանակ կահույքը թանկ հաճույք էր, և Ինգվարը իր արտադրությամբ խանգարում էր իր մրցակիցներին: Վերջիններս էլ պայմանավորվածություններ են ձեռք բերում փայտամշակող արտադրությունների հետ, որպեսզի դրանք դադարեն հումք մատակարարել Ինգվարին: Սակայն սա Ինգվարին հետ չի կանգնեցնում, և նա սկսում է հումքը գնել Լեհաստանից, այն էլ ավելի ցածր գներով: Այստեղից էլ ծագեց միտքը՝ ապրանքը դարձնել հեշտ առաքվող, հեշտ հավաքվող և հեշտ մոնտաժվող: Այսպիսով նրա բիզնեսը ծաղկում է, խանութների ցանցը՝ ընդլայնվում: 60-ականներին Ինգվարը որոշում է դուրս գալ միջազգային շուկա: Սկզբից IKEA-ն սկսեց նվաճել Եվրոպան, իսկ այժմ նրա խանութների ցանցը առկա է ամբողջ աշխարհում տասնյակավոր երկրներում: Ընկերության կատալոգները տպագրվում են միլիոնավոր օրինակներով, որտեղ գները բոլորի համար գրեթե նույնն են և չեն փոխվում տարվա ընթացքում: IKEA-ի շատ խանութներ բացվում են ֆրանչայզինգի սկզբունքով:


  1982 թվականից սկսած ընկերությունը պատկանում է INGKA Holding B.V. Նիդեռլանդական ընկերությանը, որը գլխավորում է Stichting Ingka Foundation բարեգործական ընկերությունը: Գլխամասային գրասենյակը գտնվում է Հոլանդիայի գավառական մի հատվածում՝  Հարավային Հոլանդիայում, փոքր քաղաք Դելֆտեյում (Delft):
   Հետաքրքիր փաստ է նաև այն , որ Ինգվար Կամբրադը ոչ միայն մտել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը, այլև աչքի է եղել իր գծուծ բնավորությամբ: Նա միշտ օգտվել է զեղչերից, էժան խանութներից, նախընտրել է ոտքով քայլել կամ հեծանիվով գնալ, հազվադեպ է օգտվել տաքսիներից ու թեյավճարներ չի թողել:
    Այսօր ես նպատակ չունեմ վերլուծելու նրանց մարքեթինգային ռազմավարությունը: Այս նյութի նպատակն է  պատմել այն հնարամիտ հնարքների մասին, որոնց շնորհիվ բրենդին հաջողվում է իրականացնել իր առաքելությունը:

    Այստեղ միշտ անակնալներ են սպասվում:


   Սեզոնային զեղչեր և նորույթներ, թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա, բոլոր խանութներում էլ պատահում են նման բաներԲայց IKEA –ի մոտ այն առավել գրավիչ է դառնում, որովհետև Դուք հնարավորություն եք ունենում ոչ միայն տեսնել, այլև շոշափել, փորձարկել, օգտագործել, զգալ, ժամանակ անցկացնել, նկարվել, վայելել, մի խոսքով ապրել դրա մեջ:


    Դիզայներական պրոֆեսիոնալ լուծումներ: Սրա տակ պետք է հասկանալ ոչ միայն գեղեցիկ դիզայնը այլ կատարյալ հարմարավետությունը, պարզությունը, բայց միևնույն ժամանակ գեղեցկությունը: Դրա համար IKEA –ն ձեզ ապահովում է բոլոր բաղադրիչներով: Կարծես նա ունի ամեն ինչ: Եթե Դուք գնեք որևէ բան, Դուք նաև կգտնեք նրա լրացնող և այդ ապրանքի օգտակարությունը մեծացնող 1000 բան, և որ կարևորը բոլորը մեկ տեղում: Իսկ ամենակարևորը այն է, որը Դուք ստիպված չեք լինում շատ փնտրել, դիզայներները Ձեր փոխարեն կատարում են այդ աշխատանքը:



     Այստեղ հարմար է գնումներ կատարել: Կարող եք նշումներ կատարել, չափել Ձեր ուզած կահույքը, անգամ հանգստանալ, եթե հոգնել եք:



      IKEA –ին միշտ հաջողվում է տրամադրություն ապահովել:





    Այստեղ նույնիսկ համակարգիչները կարող են խոսելJ



   Փաթեթավորեք Ձեր գնումները առավել ապահով և հարմար:


    Ես էլ չեմ ուզում խոսել սպասարկման բարձր որակի և առաքման ծառայությունների մասին, որովհետև դրանք պարտադիր պայմաններ են ցանկացած հաջողված բրենդի համար:
     Այսքանից հետո IKEA –ին մնում է միայն շնորհակալություն հայտնել այցելելու համար:


   Ներկայացնում եմ նաև տարբեր վարկանիշային աղյուսակներ, որտեղ IKEA-ն տարբեր հորիզոնականներ է զբաղեցրել:

Տեղը    Վարկանիշը , Տարին

2015
27        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2015
64        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2015
45          Աշխարհի ամենաարժեքավոր բրենդը (Forbes), 2015
2014
26        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2014
40        Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2014
50        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2014
53        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandFinance Global), 2014
2013
6          Ամենաարժեքավոր բրենդները (Top Global Meaningful Brands Index), 2013
9          Ամենահասարակ բրենդները (Global Brand Simplicity Index), 2013
26        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2013
33        «Ամենականաչ» բրենդները (Best Global Green Brands), 2013
41        Աշխարհի ամենաթանկ բրենդները (The World's Most Valuable Brands), 2013
74        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2013
2012
28        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2012
38        «Ամենականաչ» բրենդները (Best Global Green Brands), 2012
89        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2012
2011
31        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2011
2010
28        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2010
2009
28        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2009
95        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2009
2008
35        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2008
86        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2008
2007
38        Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2007

81        Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2007

Հ.Գ Նկարահանումները կատարել եմ IKEA- ի  Ճապոնիայի խանութներից մեկում: Ի դեպ, նշեմ, որ Ճապոնիան այն միակ երկիրն է, որտեղ IKEA- ի բոլոր  խանութները ունեն միևնույն չափսի մակերես:

Комментариев нет:

Отправить комментарий