Նախորդ հոդվածում,
ես Ձեզ ներկայացրեցի, թե ինչպես ինքներդ Ձեզ կարողանաք ճիշտ ներկայացնել հասարակությանը
և թե ինչ մարքեթինգային հնարքներ (այս բառը այդքան էլ չեմ սիրում, բայց ուրիշ հարմար բառ չգտա) կարող եք կիրառել այդ գործում հաջողություն ունենալու
համար: Իսկ հիմա ուզում եմ գրել, թե նույնպիսի ինչ հնարքներ է կիրառում աշխարհի զարգացած
երկրներից մեկը՝ Ճապոնիան իր զբոսաշրջիկին
և ամբողջ աշխարհին գրավելու, զարմացնելու, գայթակղելու համար: Սա թող լինի ի գիտություն
նրան, ով իրեն տեսնում է զբոսաշրջային ինդուստրիայում կամ էլ նրան, ով սիրում է (երազում է) ճամփորդել:
Ճապոնիան յուրահատուկ
երկիր է` իր յուրահատուկ բնակչությամբ, իսկ մայրաքաղաք Տոկիոն՝ իր տեխնոլոգիական կենտրոնը:
Եթե Դուք տեսնեք այս երկրի անհավանական էլեկտրոնիկայի հիպերմարկետները, էլ հասարակ
խանութները Ձեր աչքին չեն երևա, նույնիսկ ճապոնական զուգարանակոնքերը շատ կզարմացնեն
Ձեզ: Իսկ, օրինակ, մագնիսական էլեկտրոմիացուցիչները, որով այնպես պարծենում են Apple-ի
ներկայացուցիչները, ովքեր կիրառել են այն MacBook-ի մեջ, Ճապոնիայում կիրառության մեջ են 60-ականներից սկսած: Այս ամենի
մասին դեռ շատ կմանրամասնեմ: Այնպես, որ սիրելի ընթերցող կարող ես մի բաժակ սուրճ պատրաստել
կամ էլ թեյ, հարմար տեղավորվել և ընթերցել՝ բացահայտելով այնպիսի բաներ, որոնք կարող
են քո կյանքը անգամ փոխել: Ինչու եմ ասում փոխել, քանի որ ծանոթանալով նոր տեխնոլոգիաներին
ու անգամ նոր ապրանքի գաղափարներին՝ Դուք կարող եք հետամուտ լինել նոր բիզնես գաղափարների
և պայմանավորել Ձեր հաջողությունը կյանքում:
