Հարգելի՛ ընթերցող ներկայացնում եմ «Մարքեթինգայիննոր գաղափարներ Ձեր բիզնեսի համար 2016 թվականին» հոդվածի շարունակությունը:
Ներգավվեք սպառողներին այս լուրջ աշխարհի մեջ հումորի միջոցով: (KULULAAIRLINES ՀԱՀ)
Ներկայացրեք Ձեր ապրանքը հնարավորինս պարզ և հասանելի սպառողի համար: ( KEEPOD Իսրայել)
Օգտագործեք Ձեր թափոնները՝ տալով դրանց
ավելի նորարարական կիրառություն և դարձնելով դրանք նախընտրելի: ( RATHAKA ՀԱՀ)
Ավանդական ապրանքները վերադիզայնավորեք ավելի ժամանակակից ոճով: ( MELLOWCABS ՀԱՀ)
Ցույց տվեք անհատական սպառողին, որ իր կարիքները համամարդկային են, գլոբալ են: ( SHIKUN& BINUI Իսրայել)
Երբ ընտրությունը շատ է լինում մարդիկ
մնում են այն բանի հետ, որին միշտ ճանաչել են, բաց մի թողեք Ձեր մշտական սպառողներին: (L’OREAL Ֆրանսիա)
Ապահովեք բրենդի կենդանի ալիք Ձեր նոր և գոյություն ունեցող սպառողներին ակտիվացնելու
համար: ( MEDIAMARKT Գերմանիա)
Կառուցեք բրենդի հասարակություն, որտեղ մարդիկ կիսում են միմյանց նախընտրությունները,
ձգտումները և կրքերը: ( RAPHACYCLE CLUBS Մեծ Բրիտանիա)
Ունեցեք նպատակ, վարեք մարտավարություն, եղեք յուրահատուկ, եղեք տարբեր: ( BREWDOGBEER Մեծ Բրիտանիա)
Առաջարկեք մտքեր, լուծումներ, խմբավորեք հնարավորությունները՝ ավելի լավը երևելու
համար: ( EGOBOOSTBY SUPERMOOD Ֆինլանդիա)
Ցույց տվեք, թե որքան իրական են մարդիկ , նրանց պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կողմերը: ( HONDA Մեծ Բրիտանիա)
Ստեղծեք սպառողների միջև մրցակցություն՝ նրանցից նոր մտահղացումներ և գաղափարներ կորզելու
համար: ( IKEA Շվեդիա)
Վերցրեք Ձեր իսկ հաջողված հայեցակարգը և այն ավելի լավը դարձրեք, առաջ գնացեք: ( ONEFINE STAY Մեծ Բրիտանիա)
Ստեղծեք ակումբներ Ձեր սպառողների համար, ովքեր օգտվում են Ձեր ապրանքներից: ( RASPBERRY
PI MAKER CLUBS Մեծ Բրիտանիա)
Մի վաճառեք Ձեր ապրանքը, վաճառեք Ձեր բրենդը՝ այն կապելով մեծ
գաղափարի հետ: ( REDBULL BREAK DANCE Իտալիա)
Գտեք Ձեր բրենդի լավագույն կողմը առավել ընդգծելու ճանապարհ: (MCDONALD’S ԱՄՆ)
Փոխեք Ձեր բրենդի ուղղվածությունը, այն սառը, տեխնոլոգիական լինելուց դարձրեք հօգատար,
մարդկանց մասին մտածող բրենդ: ( SAMSUNG Արգենտինա)
Եվ կրկին ու կրկին: Ստեղծեք զգայական կապ Ձեր լսարանի հետ կապվելու համար: ( NIVEA Բրազիլիա)
Առավել ձանձրալի երևույթները դարձրեք հետաքրքիր, առողջ սնունդին վերագրեք մի փոքր
հումոր: ( GEICO ԱՄՆ)
Комментариев нет:
Отправить комментарий