Показаны сообщения с ярлыком մարքեթինգային հնարքներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մարքեթինգային հնարքներ. Показать все сообщения

17.08.2016

Yodobashi- եթե ուզում եք զգալ տեխնիկայի ուժը


   Իմ ընթերցողներից, հավանաբար, շատերին է բախտ վիճակվել ճամփորդել աշխարհի խոշորագույն երկրներով և դրանց մեգապոլիսներով: Շատ-շատերը, երբ ընտրում են որևէ մի երկիր ճամփորդելու և բացահայտելու համար, սովորաբար այցելում են այդ երկրների գողտրիկ անկյունները, պատմամշակութային հուշարձաններն ու կառույցները, թանգարանները կամ էլ պարզապես թափառում են գեղեցիկ և նորաոճ շինություններով հարուստ փողոցներով ու հրապարակներով: Եվ ձեզանից շատ քչերն են այցելում այնպիսի վայրեր, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտել մարդկության նորագույն նվաճումներն ու դրանք մոտիկից տեսնել, մինչև անգամ օգտվել: Սա ես ասում եմ ոչ այն պատճառով, որ Ձեզ նման վայրերը կարող են չհետաքրքրել կամ Դուք չուզենաք տեսնել, այլ զուտ այն պատճառով, որ ճամփորդելիս հաճախ Ձեր ժամանակը շատ կարճ է լինում և այն բավարարում է միայն վերոնշյալ վայրերը այցելելու համար: Բացի այդ, շատ-շատերը պետք է լավ տեղեկացված լինեն ու ունենան առանձնահատուկ հետաքրքրություն այցելելու այնպիսի  վայրեր, որոնցից մեկի մասին այժմ պետք է պատմեմ:


Իմ նախորդ հոդվածներից մեկում, ես արդեն նշել եմ այս վայրի մասին:
«Yodobashi»-ն նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների Ճապոնիայի խոշորագույն հիպերմարկետների ցանց է: Ցանցի խոշորագույն հիպերմարկետը գտնվում է մայրաքաղաք Տոկիոյում: Մյուսը իր մեծությամբ շատ չզիջող մասնաճյուղը՝ «Yodobashi Umeda»-ն գտնվում է Օսակա քաղաքում: Բազմահարկ հիպերմարկետ, որտեղ, եթե անգամ մոլորվեք, հաստատ չեք ձանձրանա:



18.01.2016

Ինչպես ճիշտ փաթեթավորել ապրանքը

   Դուք ունեք նոր ապրանքի գաղափար կամ արդեն զբաղված եք որոշակի ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Սակայն Դուք կանգնել եք շատ կարևոր խնդրի առջև: Ինչպես ճիշտ փաթեթավորել ապրանքը, որպեսզի այն հարմար լինի վաճառելիս, գնելիս, արտահայտի ապրանքի բովանդակությունը, օգտակարությունը, այն դարձնի գրավիչ, հրապուրիչ, տարբերվի նմանատիպ այլ ապրանքներից, աչքի ընկնի խանութում  առկա ապրանքների բազմազանության մեջ: Սրանք այն հարցերն են, որոնք պատասխաններ են պահանջում: Սակայն միանգամից բոլոր պահանջներին բավարարելը շատ դժվար է: Դուք պետք է կողմնորոշվեք, թե ո՞րն է Ձեր ապրանքի համար առաջնայինը՝ ունենալ գրավիչ տարբերվող փաթեթավորում, որովհետև խանութի դարակներում մրցակից անալոգները չափազանց շատ են, թե՞ ունենալ հարմարավետ փաթեթավորում, որպեսզի Ձեր գնորդներին իրական հաճույք պատճառի Ձեր ապրանքից օգտվելը:

12.01.2016

Ո՞րն է Ճապոնիայի հաջողության գաղտնիքը, բացահայտի՛ր ինքդ: (մաս 1)

   Նախորդ հոդվածում, ես Ձեզ ներկայացրեցի, թե ինչպես ինքներդ Ձեզ կարողանաք ճիշտ ներկայացնել հասարակությանը և թե ինչ մարքեթինգային հնարքներ (այս բառը այդքան էլ չեմ սիրում, բայց ուրիշ հարմար բառ չգտա) կարող եք կիրառել այդ գործում հաջողություն ունենալու համար: Իսկ հիմա ուզում եմ գրել, թե նույնպիսի ինչ հնարքներ է կիրառում աշխարհի զարգացած երկրներից մեկը՝  Ճապոնիան իր զբոսաշրջիկին և ամբողջ աշխարհին գրավելու, զարմացնելու, գայթակղելու համար: Սա թող լինի ի գիտություն նրան, ով իրեն տեսնում է զբոսաշրջային ինդուստրիայում կամ էլ նրան, ով սիրում է (երազում է) ճամփորդել:

   Ճապոնիան յուրահատուկ երկիր է` իր յուրահատուկ բնակչությամբ, իսկ մայրաքաղաք Տոկիոն՝ իր տեխնոլոգիական կենտրոնը: 


 Եթե Դուք տեսնեք այս երկրի անհավանական էլեկտրոնիկայի հիպերմարկետները, էլ հասարակ խանութները Ձեր աչքին չեն երևա, նույնիսկ ճապոնական զուգարանակոնքերը շատ կզարմացնեն Ձեզ: Իսկ, օրինակ, մագնիսական էլեկտրոմիացուցիչները, որով այնպես պարծենում են Apple-ի ներկայացուցիչները, ովքեր կիրառել են այն MacBook-ի մեջ, Ճապոնիայում  կիրառության մեջ են 60-ականներից սկսած: Այս ամենի մասին դեռ շատ կմանրամասնեմ: Այնպես, որ սիրելի ընթերցող կարող ես մի բաժակ սուրճ պատրաստել կամ էլ թեյ, հարմար տեղավորվել և ընթերցել՝ բացահայտելով այնպիսի բաներ, որոնք կարող են քո կյանքը անգամ փոխել: Ինչու եմ ասում փոխել, քանի որ ծանոթանալով նոր տեխնոլոգիաներին ու անգամ նոր ապրանքի գաղափարներին՝ Դուք կարող եք հետամուտ լինել նոր բիզնես գաղափարների և պայմանավորել Ձեր հաջողությունը կյանքում: