05.12.2015

Օնլայն մարքեթինգի տենդենցները 2016 թվականին

   Շատ հետաքրքիր է հետևել  այն բանին, թե ինչպես են հսկա սոցիալական ցանցերը, գրեթե ամեն շաբաթ իրենց նոր ֆունկցիաները ներկայացնում հասարակությանը:
Որոշ հետազոտությունների համաձայն առանձնացրել ենք այնպիսի տենդենցներ, որոնք կարող են բնորոշել օնլայն մարքեթինգին  2016 թվականին:
Հրավիրում եմ մարքեթոլոգների, հետազոտողների ուշադրությունը, և եթե ունեք լրացումներ, այլ կարծիքներ, եկեք դրանք քննարկենք նյութի մեկնաբանություններում:

1.Կենդանի ալիք:

  Սա մարքեթոլոգները պետք է մշտապես իրենց տեսադաշտում ունենան: Խոսքը վերաբերում է վիդեո տեսահոլովակներին: Վիդեո հոլովակները, ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են մեծ ու կարևոր տեղ զբաղեցնել բոլոր պլատֆորմներում՝ պարունակելով արդյունավետ բովանդակություն: Պետք է հետևել նաև վիդեո նկարահանման որակին, ինչպես նաև նկարների որակին, հատկապես, եթե խոսքը վեաբերում է սոցիալական ցանցերին (facebook, Instagram): Լավ որակ ապահովելու համար, հարկավոր է օգտվել արդեն iphone 6s հնարավորություններից կամ էլ նորագույն այլ սմարթֆոններից: Իսկ կենդանի ալիքը հաջորդ քայլն է, որն առավել մոտ է դարձնում բրենդները իրենց հետևորդներին ուղիղ եթերով: Սոցիալական ցանցերը արդեն դա իրականացնում են Youtub –յան,   Facebookյան իրադարձությունների ալիքի միջոցով (YouTube Events, Facebook Live -ը), որը հասանելի է մեծ հաշիվներին, ինչպես նաև  Periscope, Meerkat,  Blab օնլայն ցանցերին: Բրենդները աշխատում են անմիջապես նվաճել  իրենց սպառողների հետաքրքրությունը ուղիղ հեռարձակումների միջոցով, ինչպես օրինակ անում է Appleը ( Apple Keynote) ամեն տարի սեպտեմբերին:
Իրենց որակի կայունության հետ միաժամանակ, բրենդները փորձում են կենդանի քննարկումների մեջ մտնել իրենց սպառողների հետ՝ իրականում ևս ցուցադրելով իրենց ֆիրմային դեմքը:

2.Թվային օգնականներ:

   Google Now, Cortana, Siri և շուտով նաև Facebook’s M –սրանք բոլորը գիտուն թվային օգնականների օրինակներ են: Կարծում ենք, սա կլինի  ամենամեծ մարտահրավերներից մեկը ուղղված հենց մարքեթինգին 2016 թվականին: Սա նշանակում է պահպանել  որոնողական մարքեթինգի արդիականությունը:
   Արդյո՞ք բրենդները հնարավորություն կունենան ազդելու Siri – ի առաջարկների վրա, օրինակ ասենք, միանգամից պատվեր ընդունելով հենց բրենդային իրենց կոշիկի խանութից:

3.Սոցիալական ցանցերի գովազդներ:


  Բերված է օրինակ  Facebook- յան հետազոտությունից: Ցուցադրված է բրենդների հաղորդագրությունների միջին հասանելիությունը Facebook- ում (երկրպագուների որ տոկոսին է հասանելի՝ փոփոխությունը ըստ ամիսների):
                                                  Բոլոր բրենդային էջեր      500-ից ավել հավանության արժանացած էջերը
                                             Հոկ.13                    Նոյ. 13                    Դեկ. 13.                 Հուն.14                Փետ. 14




    Սա շատ ակտուալ  է եղել 2015 թվականին, սակայն ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս,  Facebookի գովազդային հասանելիությունը նվազել է՝ հաջորդելով Instagram –ին: Instagram –ը կանխատեսում է գովազդից 600 մլն դոլար ապահովել ամբողջ աշխարհում, որը Facebookի եկամտի ընդամենը 5 %-ն է: Փաստ է դառնում, որ սոցիալական ցանցը այլևս սոցիալական չէ, այն դառնում է կոմերցիոն: Սրանց հաջորդում են Twitter Cards, LinkedIn ads, Pinterest Buyable Pins, Spotify, Snapchat:
2016 թվականը սպասվում է իմաստուն թիրախավորման և օգտվողների կատարյալ փոձառության տարի: Որպեսզի բրենդները պահպանեն իրենց օգտվողներին պետք է բարձրորակ բովանդակությամբ էջեր ունենան, և, միևնույն ժամանակ, դրանցից շատ հեշտ լինի օգտվելը:


4. Ակնթարթային պատմություններ:

   Սոցիալական ցանցերը այլ հրատարակչական պլատֆորմներից կնվաճեն իրավունքը լինելու մեր որոնումների հասցեատեր կայքերը: Սա խաղի նման մի բան է ստացվում, որպեսզի սոցիալական ցանցերը պահպանեն իրենց օգտվողներին հենց իրենց ցանցերում: Այժմ այլ լրատվամիջոցային հարթակներ կունենան այս խնդիրը դեպի իրենց կայք օգտվողների հոսքերը չնվազելու առումով:
Դրա մասին են վկայում մեծ իրադարձությունների (պատերազմ, աղետ, միջոցառումներ և այլն) հազարավոր քննարկումները, հաղորդագրությունների տարածումները, թվիթները, որոնք էլ առաջացնում են սենսացիան:

5.Անձնական կյանքի ներխուժում:

   Հարկավոր է մտածել, թե որքան հսկայական ծավալի տեղեկատվության հոսք է գնում մարքեթոլոգներին ի շնորհիվ այն սարքերի, որոնց թույլ ենք տալիս վերահսկել մեր կյանքը: Օր-օրի մարդիկ սկսում են ավելի շատ օգտվել նման այսպես կոչված «ծառայություններից» ՝ վերահսկել սննդակարգը, քաշը, ճամփորդությունը, վազքը, սպորտը և այլն, որը թույլ է տալիս անհատականացնել սպառողների պահանջմունքները: Բայց արդյոք սա անձնական կյանքի ներխուժում չէ: Այս հարցը կապված է այն բանի հետ, թե որքան ենք մենք, հասարակ մարդիկ թույլ տալիս դա:

6.  Թվային կյանք տանից դուրս:

   Խոշոր բրենդներին, որոնք կարող են նման գովազդային ծախսեր թույլ տալ թվային տեխնոլոգիաների միջոցով արդեն իսկ դրսում կամ որոշակի սրահներում կարող են անհատականացնել սպառողների պահանջները:
   Օրինակ հայտնի կոսմետիկ և պարֆյումերային բրենդ հանդիսացող  Clinique –ը: Տեսե՛ք թե նա, ինչպես է օգտագործում նորագույն տեխնոլոգիաները ի շահ իր սպառողների պահանջմունքների անհատականացման և լավագույնս բավարարաման:


7. Սպառողի սպասարկում:

  Սրա տակ պետք է հասկանալ արագ պատասխաններն ու արձագանքը սպառողների օնլայն հարցադրումներին: 2016 թվականին սա է լինելու արդիականը և ոչ թե գրավիչ աշխատակիցներըJ

8. Ձեր կայքի օպտիմիզացիան բջջային հեռախոսների համար:

   Խոսքը ոչ միայն այն մասին է, որը Ձեր կայքը հասանելի լինի բջջային հեռախոսներից օգտվելիս, այլ նաև այնքան հարմարավետ, որ հեռախոսներով հնարավոր լինի Ձեր կայքից հեշտ օգտվելը:

9. Սպառողներին ուղղված հաղորդագրությունների բովանդակությունը:

  Այն ևս պետք է վերանայել, օպտիմալացնել համաձայն նորագույն տեխնոլոգիաների: Օրինակ Apple Watchից օգտագործողների  մոտ հաղորդագրությունից երևում է ընդամենը 16 նիշ:

10. Աշխարահգրական դիրք:

 Կմեծանա մարքեթոլոգների խնդիրների արդյունավետ լուծումները հիմնված աշխարհագրական դիրքերը պարզելու հիման վրա: Եվ սա կապված է ոչ միայն Foursquare (apps) կամ Facebook-ի տեղադիրքի նշագրումների հետ այլ նաև նոր տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են՝ iBeacons , թվային ժամացույցները, որոնք ընլդայնել են վերոնշյալի հնարավորությունները մարքեթոլոգների  համար:
Օրինակ, ինչպես որ iphone  -ն է նշում մեր տեղադրած նկարները կամ հաղորդագրությունները, որտեղ են արվել: Նաև Google – ի վերջերս ներդրված նոր ռազմավարությունը տեղային որոնում իրականացնելու համարՈրդեգրեք այս սկզբունքը հարգելի մարքեթոլոգներ, եթե դուք հետևում եք  տեղադիրքով կողմնորոշված ռազմավարության կամ կազմակերպում եք որոշակի միջոցառում որոշակի վայրում:
Այսքանը իմ կողմից, ըստ տարբեր աղբյուրների հետազոտությունների և վիճակագրության, եթե ունեք կոնկրետ կանխատեսումներ, կիսվեք, խնդրում եմ այստեղ, ինձ հետ:

Комментариев нет:

Отправить комментарий