«Motorola լեգենդար բրենդը այլևս չի հայտնվի բջջային
հեռախոսների պատյաններին»: Այդ մասին հայտարարել է ստորաբաժանման տնօրեն Ռիկ
Օսթերլոն CES 2016 ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Լաս-Վեգասում:
Ճանաչված անվան փոխարեն կօգտագործվի Moto անունը ավելի թանկ մոդելների
համար, իսկ առավել բյուջետային ապրանքաշարերի համար կօգտագործվի Vibe անունը: Նոր
ապրանքանիշը կժառանգի նաև Motorola-ի լոգոն ՝«М» տառը:2012 թվականից հանրաճանաչ ընկերությունը
որպես առանձին բիզնես դադարացրեց գործունեությունը: Այն սկզբից պատկանում էր Google–ին, իսկ 2014 թվականից Lenovo-ին:
Մի փոքր ակնարկ բրենդի պատմությունից:
Motorola-ի կարգախոսն
է՝ բանականություն ամենուրեք, բարև moto: Intelligence Everywherehello moto:
Շատերի մոտ ընկերությունը ասոցացվում է բջջային հեռախոսների
հետ, սակայն նրա ապրանքատեսականին շատ ավելի հարուստ և գունեղ է:
Ամեն ինչ սկսվեց 1928 թվականին, երբ բիզնեսմեն Փոլ Գալվինը (Pol Galvin) իր եղբոր՝ Ջոզեֆ Գալվինի (Josef Galvin) հետ հիմնեց Galvin Manufacturing Corporation ընկերությունը: Պատմության մեջ մտավ 750 դոլար գումարը, որը ուներ նա այդ ժամանակ, որի մի մասը միանգամից ծախսվեց անհրաժեշտ տարբեր գնումների վրա: Այդ ժամանակ Փոլը արդեն հարուստ փորձ ուներ բիզնեսի մեջ: Ըստ իր խոսքերի, «ինքն արդեն քանի անգամ ընկել էր և շնորհիվ դրա գիտի ինչպես բարձրանալ»:
Ամեն ինչ սկսվեց 1928 թվականին, երբ բիզնեսմեն Փոլ Գալվինը (Pol Galvin) իր եղբոր՝ Ջոզեֆ Գալվինի (Josef Galvin) հետ հիմնեց Galvin Manufacturing Corporation ընկերությունը: Պատմության մեջ մտավ 750 դոլար գումարը, որը ուներ նա այդ ժամանակ, որի մի մասը միանգամից ծախսվեց անհրաժեշտ տարբեր գնումների վրա: Այդ ժամանակ Փոլը արդեն հարուստ փորձ ուներ բիզնեսի մեջ: Ըստ իր խոսքերի, «ինքն արդեն քանի անգամ ընկել էր և շնորհիվ դրա գիտի ինչպես բարձրանալ»:
Առաջին շրջանում ընկերությունը զբաղվում էր ցանցային անտենաներով,
որոնք ձեռքով էին հավաքվում ընդամենը 5 աշխատողների միջոցով:
1930 թվականին թողարկվող
տեսականին ընդլայնվեց: Ստեղծվեց ավտոընդունիչ «Motorola»-ն:
Այդ տարիներին «-ola» վերջավորությունը շատ տարածված էր էլեկտրոնիկա
արտադրողների շրջանում, որը պայմանավորված էր հնչողությամբ (այն մինչ այժմ էլ կիրառելի
է՝ ռադիոլա, մագնիտոլա): Այսպիսով ընկերությունը միացրեց վերջավորությունը «motor»
բառի հետ՝ հուշելով, որ այն կապված է ավտոմեքենաների բաղադրիչների հետ: Առաջին մոդելը
դրվեց Studebaker մեքենայի վրա, որը պատկանում էր ընկերությանը:
Այնուհետև տեսականին սկսեց ընդլայնվել: Ստեղծվեցին հատուկ մոդելներ
ոստիկանության օգտագործման համար: Ստեղծվեցին ռադիոընդունիչներ, ռադիոհեռախոսներ: Երկրորդ
համաշխարհային պատերազմը ավելի ավելացրեց եկամուտները: Շարունակվում էին հետազոտություններն
ու նոր մշակումները: 1943 թվականին հայտնվեց առաջին Walkie-talkie՝ գրպանի ռացիան՝
գործածության ոչ մեծ ռադիուսով:
Այս ամբողջ տեխնիկայի հանրաճանաչությունը հանգեցրեց այն բանին,
որ Galvin Manufacturing Corporation ընկերությունը փոխեց անունը՝ դարձնելով Motorola Inc: «М» տառի լոգոն հայտնվեց ավելի ուշ՝ 1955 թվականին:
Այս լոգոյով ընկերությունը ուզում էր խորհրդանշեր իր ձգտումները դեպի վերև, դեպի առաջատար
դիրք: Լոգոն հայտնի էր նաև որպես «emsignia» («չղջիկի թևեր»):
1956 թվականին հայտնվում են առաջին փեյջերները: Պատմության մեջ
հայտնի հեռուստացույցների համար նախատեսված ուղղանկյուն կինեսկոպները ևս Motorola-ի արտադրանքն
են (1963 թվական): Apollo տիեզերական նավերի տեխնիկան պատկանում էր այս ընկերությանը,
այնպես, որ Լուսնից դեպի Երկիր առաջին ռադիոընդունման պատիվը պատկանում էր ընկերությանը
(1969 թվական):
Սակայն ընլկերության համար գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ
1973 թվականին, երբ հայտնվեց աշխարհում հայտնի առաջին աշխատող բջջային հեռախոսը՝ Motorola
DynaTAC (DYNamic Adaptive Total Area Coverage):
Այս սարքավորումը կոչված էր
իրական հեղափոխություն իրականացնել: Կոմերցիոն իրացումից հետո անցել է 10 տարի, քանի
որ առաջին DynaTAC-ը հայտնվեց շուկայում 1984 թվականին: Չնայած շատ բարձր
գնի, բջջային կապի օգտվողների թիվը արդեն մի քանի տարուց հասավ միլիոնների:
Motorola –ի շատ արտադրանքներ
կարելի է համարել «աշխարհում առաջինը»: Ընկերությունը կանգնած է եղել այնպիսի հանրաճանաչ
ստանդարտների արմատների մոտ, ինչպիսին են GPS և GPRS: 1991 թվականին ընկերությունը
հիմնեց Iridium Inc.-ը, որը արբանյակային կապի ընկերություն
էր և գրեթե ամբողջությամբ նվաճում էր Երկրի ողջ մակերևույթը: Motorola-ն նաև զբաղվել
է միկրոպրոցեսորների մշակմամբ և Apple-ի համակարգիչները կառուցված են եղել հենց այդ
պրոցեսորների յուրացմամբ: Ընկերությանը մեծ ճանաչում բերեց StarTAC (1996 թվական)
և MOTORAZR V3 (2004 թվական) բջջային հեռախոսները:
Ճիշտ է, վերջին տարիներին ընկերության գործերը այնքան էլ հաջող չէին բջջային հեռախոսների
շուկայում: Ֆիրման շուկայում զբաղեցրած իր երկրորդ տեղը զիջեց Samsung Mobile-ին и LG Electronics -ին:
Դրանում մեղադրում էին
Էդ Զենդերին (Ed Zander), ով ֆիրմային նախկին CEO մասնագետն է: Սակայն 2010
թվականը հույս արթնացրեց, քանի որ թողարկվեցին Google Android օպերացիոն համակարգով
սմարթֆոններ, չնայած հենց այդ թվականին իր առաջատարի տեղը ընկերությունը զիջեց Apple-ին:
Առաջին անգամ պատմության մեջ այն դուրս եկավ բջջային հեռախոսներ արտադրողների հնգյակից:
2011 թվականին ընկերությունը բաժանվեց 2 մասի՝ Motorola
Solutions (պետական և առևտրային
կառույցների կապի ոլորտում լուծումներ իրականացնող) և Motorola Mobility (սմարթֆոններ, հեռախոսներ, պլանշետներ, իսկ 2012 թվականին այն ձեռք բերեց Google-ը, այնուհետև 2014 թվականին ֆիրման անցավ Lenovo-ին):
Հետաքրքիր է իմանալ.
Motorola բջջային հեռախոսի մշակումը իրականացվում էր Bell
Laboratories-ի հետ մրցակցային պայմաններում: Այն ժամանակվա դոլարի կուրսով ծախսվել է 100 միլիոն դոլար և մոտավորապես 10 տարի:
Ի վերջո Motorola-ին հաջողվեց հաղթել, և 1973 թվականի ապրիլի 3-ին հեռախոսների մշակմամբ
զբաղվող առաջատար մասնագետ Մարտին Կուպերը իրականացրեց պատմության մեջ առաջին զանգը
բջջային հեռախոսից: Նա զանգեց Bell Laboratories գրասենյակ, որպեսզի ծաղրի նրանց:
Տեղ, վարկանիշ, տարի
2013
63 Ամենահասարակ բրենդները (Global Brand Simplicity Index), 2013
2009
78 ԱՄՆ-ի
ամենամեծ ընկերությունները (Fortune U.S. 100), 2009
2008
87 Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2008
92 Աշխարհի ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2008
2007
60 Աշխարհի
ամենաթանկ բրենդները (BrandZ Top-100), 2007
77 Աշխարհի լավագույն բրենդները (Best Global Brands), 2007
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий