15.03.2016

5 նոր ապրանքների գաղափարներ: Ինչու է ծնվում նոր ապրանքը:

  Ինչու՞ են ստեղծվում նոր ապրանքներ: Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ: 

  Սրան  կարելի է շատ տիպիկ պատասխան տալ: Ստեղծվում են, որպեսզի բավարարեն նոր պահանջմունքներ:

  Նոր ապրանքները կարող են լինել բացարձակ նորույթներ (մինչ այժմ դրա նմանը չունեցող կամ լրիվ նոր տեսակի պահանջմունք բավարարող ապրանքներ), կարող են լինել արդեն գոյություն ունեցող ապրանքների առավել կատարելագործված տարբերակներ (օրինակ, տվյալ պահանջմունքները առավել արդյունավետ բավարարող), կարող են լինել գոյություն ունեցող ապրանքների այլընտրանքներ՝ գնային կատեգորիաներով ավելի էժան, կամ օգտագործման տեսանկյունից ավելի պրակտիկ, մեկանգամյա, բազմաթիվ օգտագործման համար նախատեսված և այլն: Առհասարակ, նոր ապրանքների  ծնունդը կարող է ինչպես շուկան պահանջել և պայմանավորել, այնպես էլ կարող է մարդու ստեղծագործ մտքին գալ նոր ապրանքի գաղափարը, այն ստեղծել և դրանից հետո հրամցնել շուկային: Իմ կարծիքով, երբեմն դժվար է տարանջատել, թե նոր ապրանքի ստեղծման վերը նշված պատճառներից որ մեկը պայմանավորեց մյուսին: Մի կողմից կարող է ստեղծվել իդեան և հրամցնել շուկային բնազդաբար՝ չնկատելով, որ այդ պահանջմունքը սպառողների մոտ արդեն վաղուց ձևավորվել է, և մյուս կողմից, երբ շուկան  Ձեզ թելադրի նոր ապրանքի գաղափարը, Դուք կարող է զգաք, որ Ձեր մեջ արդեն վաղուց գոյություն ունի նման ապրանք ստեղծելու միտքը: Ամեն ինչ, կարծես, փոխկապակցված է:

  Ուզում եմ Ձեզ ներկայացնել նոր ապրանքի  տարբեր գաղափարներ: Դուք փորձեք հասկանալ, որ ապրանքի դեպքում է բավարարվում լրիվ նոր մարդկային պահանջմունք և որ ապրանքի դեպքում է բավարարվում արդեն գոյություն ունեցող պահանջմունքները՝ առավել արդյունավետ տարբերակով:
  Ներկայացվող ապրանքները շատերի համար թերևս նորություն չեն, սակայն նոր ապրանքի ստեղծման դրդապատճառները ցուցադրելու համար, դրանք լավագույն օրինակներից են:


1. Հավանաբար շատերն են վտանգում իրենց այս գործողությունը կատարելիս կամ էլ  երբեմն նույնիսկ դժվարանում են դա անել: Այս փոքր հարմարանքը ստեղծվել է հենց դա հեշտացնելու համար:





2. Համակարգչով և մկով աշխատելու գործընթացը դարձրե՛ք առավել հարմարավետ՝ լուսավորելով Ձեր շարժումները:




3. Դուք հավանաբար ցանկացել եք, որ Ձեր սենյակի ջահը ունենա նման հնարավորություն: Ահա Ձեզ նման նոր ապրանքի տարբերակ:





4.  Հատկապես տնային տնտեսուհիները ունեն իրենց կենցաղային հոգսերը արագ իրականցնելու ցանկություն:





5. Աթոռ, որը բացի հարմարավետ լինելուց լուծում է նաև առողջական խնդիրներ: Նման դիզայն մտածելու համար, պետք է տեսնել մարդկանց այդ ՝ թերևս չբարձրաձայնված պահանջմունքը: Եվ շուկայի հաջողությունը այդ դեպքում երաշխավորված է:











Սպասե՛ք ավելիին:

Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий