Երբևէ
Ձեզ հարցրել եք, թե որքա՞ն արժեն այն հսկայական գովազդային վահանակները, որոնք տեղակայված
են խոշոր քաղաքների բանուկ խաչմերուկներում: Եթե նույնիսկ դա Ձեզ հետաքրքրել է, ուրեմն
շատ հավանական է, որ Դուք կարծել եք, որ դրանք բավականին թանկ են՝ թանկարժեք գովազդ,
որ կարող են իրենց թույլ տալ միայն համաշխարհային բրենդները: Սակայն առավել որոշակի
պատկերացում նման գովազդային վահանակների (բիլբորդերի) գների մասին հավանաբար չունեք: Ես
Ձեզ կասեմ մոտավորապես ինչ գների մասին է խոսքը, մի քանի քաղաքների օրինակով, իսկ Դուք
փորձեք հաշվել նման գովազդային արշավների վրա ծախսվող ամբողջ բյուջեն:
Եվ այսպես,
սկսենք աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկից՝ Տոկիոյից:
Շիբույա
թաղամասը համարվում է Տոկիոյի 23 հատուկ թաղամասերից
մեկը, մոտավորապես 208 370 բնակչությամբ, բնակչության խտությունը 13 790 մարդ/կմ,
թաղամասը ընդգրկում է 15.11 կմ2 տարածք: Թաղամասի ամենաբանուկ հատվածներից մեկն է
JR Հատիկո երկաթուղու Շիբույա կայարանը և նրան հարող խաչմերուկը: Այս կայարանը օրական
ունենում է 2 188 000 ուղևորներ՝ շուրջօրյա ռեժիմով: Նրանց թվին են, ինչպես բիզնեսմեններ,
ուսանողներ, այնպես էլ հասարակ մարդիկ:
Ըստ Magna Global մեդիաբայինգի տնօրեն Ցույոշի
Կանեդայի խոսքերի, այս խաչմերուկը լավագույն տեղն է ահռելի բիլլբորդերում գովազդի տեղադրման
համար: Այս խաչմերուկում ամեն անգամ լույսը փոխվելիս փողոցը հատում է 2500 տաղամարդ
և կին, հետևաբար ամբողջ օրվա կտրվածքով այն կկազմի մոտ 1 000 000 մարդ:: Այստեղ հսկայական
նեոնային լույսերով բիլբորդերի արժեքը հասնում է 23 000 000 ճապոնական յեն, որը համարժեք
է 195 000 ԱՄՆ դոլարին`՝ ընդամենը 2 շաբաթ գովազդվելու համար:
Նկարում
ցուցադրած շարժական գովազդային վահանակները կախված ցուցադրության հաճախականությունից
և տևողությունից տարբեր են: Վահանակի չափսերը 6.48մ X 8.64մ, այսինքն՝ 55.99 մ2: Կախված 15 վայրկյան տևողության ընթացքում 4 կամ
8 անգամ հոլովակի ցուցադրությունը 1- 3 օրվա համար կազմում է 270 000 – 500 000 ճապոնական
յեն, որը համարժեք է մոտավորապես՝ 2500 -4800 ԱՄՆ դոլարին: 7 օրվա ցուցադրության արժեքը
կկազմի համապատասխանաբար 630 000- 1 160 000 յեն կամ 6000 – 10 000 դոլար, իսկ 30 օր
ցուցադրության համար՝ 1 840 000- 3 500 000 յեն կամ 16 000 – 33 000 ԱՄՆ Դոլար: Դե Դուք մոտավորապես հաշվեք երկարատև գովազդվելու արժեքները:
Հաջորդ
ճապոնական մեծ քաղաքներից է Օսական: Շինսաիբաշի թաղամասում, հյուսիսային ճակատը նայող
շարժական գովազդային վահանակի ամսական վաձույթը արժե 12 300 000 կամ 10 000 ԱՄՆ դոլար, որը ունի 30.3մ X 10.7մ չափսեր: Դրան նաև պետք է 8 % հարկ գումարել:
Հաջորդ
քաղաքը, որը ուզում եմ օրինակ բերել, Կոբեն է: Նմանատիպ շարժական վահանակներ վաձակալելու համար շատ հաճախ հայտնի
բրենդները կնքում են երկարատև պայմանագրեր, կարծես թե «սեփականաշնորհելով» տարածքը,
որպեսզի մարդկանց աչքն էլ սովորի՝ նույն տեղում նույն բրենդի գովազդը տեսնելով: Այդ
պատճառով սովորաբար գովազդատուները առաջարկում են երկարատև պայմանագրեր; Օրինակ ամենաբանուկ
խաչմերուկներից մեկում՝ Մոտոմաչի խաչմերուկում 6.44մ X 3.82մ, 24.6 մ2 շարժական գովազդային վահանակի արժեքը 3 տարվա
կտրվածքով վարձակալելու համար, արժե՝ 9 000 000 յեն կամ մոտավորապես 75 000 ԱՄՆ դոլար (հարկերը կրկին ներառված
չեն):
Հաջորդ խոշորագույն և թանկ «գովազդային տարածք»
կարելի է համարել Լոնդոնի Պիկադալի հրապարակը ( Picadilly Circus ): Մի քանի հետաքրքիր փաստ արձանագրենք:
- Այստեղ ամենաերկար (կարծում եմ նաև շատ այլ տեղերում) գովազդատուն համարվում է Coca -Cola-ն ՝ այն գովազդվել է 1955 թվականից սկսած:
- Ճապոնական տեխնոգիգանտ TDK բրենդը այստեղ հայտնվել է 1990 թվականից սկսած, զբաղեցնում է 101.3 մ2:
- Առավել մեծ տարածքներ այստեղ զբաղեցնում են Samsung-ը, McDonald’s-ը, TDK(The Curve)-ը, Coca-Cola-ն, Hyunadai-ն:
- Վերջին 100 տարիների ընթացքում մոտավորապես 50 բրենդ արդեն ցուցադրվել են այս հրապարակում:
- Պիկադալի հրապարակի այցելուների 50%-ից ավելին արտասահմանցիներ են (հնգյակի մեջ են մտնում ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան ):
- Շաբաթական լսարանը այստեղ կազմում է 2 միլիոն մարդ:
- Վերջերս այստեղ հայտնված Hyundai բրենդը (2011 թվականից սկսած) վճարում է 2 000 000 ֆունտ ստեռլինգ իր տեղի համար:
Մյուս
խոշորագույն քաղաքը Նյու Յորքն է: Նյու Յորքի համար պարզապես նշեմ, որ Ձեզանից կպահանջվի տարեկան
1 000 000- 4 000 000 միլիոն դոլար, եթե Դուք
ցանկանաք գնել նեոնային լուսավորության կամ
թվային գովազդային վահանակներից որևէ մեկը, որոնք լուսավորում են Թայմս Հրապարակը
(Times Square): Այստեղ կրկին խոշոր բրենդներն են՝ Toshiba-ն, TDK-ն, Dunkin
Brands-ը և այլն:
Աշխարհի
ամենամեծ բիլբորդը տեղակայված է Սաուդյան Արաբիայում՝ Քինգ Խալիթ (King Khalid) օդանավակայանի
մոտ ՝ 250 մ2 մակերեսով, և ընդգրկում է ամբողջ երթևեկության տեսադաշտը:
Առջևում սպասեք նաև բիլբորդներին ներկայացվող պահանջների
և դրանցում առկա բացթողումների մասին հոդվածին:
Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий