Ձեզ եմ
ներկայացնում 10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել, եթե ցանկանում եք,
որ Ձեր բիզնեսի արդյունավետությունը չընկնի: Եվ այսպես.
1.
Լինել ամեն ինչ
բոլորի համար:
Դուք չեք կարող լուծել
ամենքի խնդիրները: Դուք ունեք թիրախային լսարան և հաճախորդի իդեալ: Սեգմենտավորեք Ձեր
ցուցակը: Նպատակաուղղվեք «ամենաքաղցր» կտորի վրա:
2.
Փորձել Ձեր նպատակը
իրականացնել միայնակ:
Ակտիվացրեք Ձեր ցանցը, հետևորդներին, Ձեր ազդեցիկ հետևորդներին կամ գործընկերներին,
որոնք կօգնեն ներկայացնել Ձեր բրենդը: Թույլ տվեք նրանց ներառվել Ձեզ օգնելու գործընթացի
մեջ՝ ստեղծելով և առաջ մղելով ոգևորող պատմություններ, խոշոր և ազդեցիկ բովանդակությամբ
կամ օգտակար այլ ռեսուրսներով:
3.
Անտեսել SEO-ն:
Եթե Դուք անտեսում եք SEO-ն, Դուք երբեք ցանցում չեք հայտնվի և
Ձեր բիզնեսը չի ունենա առցանց հնարավորություններ, որոնք հարկավոր են որոնողական համակարգերին,
որոնք էլ պետք է Ձեզ ճիշտ հաճախորդներ ուղարկեն:
4.
Հետևել ամեն նոր
տենդենցին (թրենդին):
Հավանաբար
Դուք սկսում եք հետևել ամեն նոր տենդենցի՝ որդեգրելով նոր ռազմավարություն, չիրագործելով
և ավարտին չհասցնելով նախորդը: Այս հանգամանքը կվնասի Ձեր մարքեթինգին և Ձեր թիմի կատարած
աշխատանքը:
5.
Ձեր բրենդը անընդհատ
առաջ մղել սոցիալական ցանցերում:
Ոչինչ այնքան ձանձրալի չէ, ես Ձեզ հավատացնում եմ, որքան Ձեզ ճաշի
հյուրընկալված հյուրերը, որոնք խոսում են միայն իրենք իրենց մասին: Մի՛ եղեք նմանատիպը:
Փոխարենը եղեք օգտակար, եղեք անկեղծ, այնպիսի բանով կիսվեք, որը օգտակար կդիտվի Ձեր օգտվողների համար:
6.
Գովազդային թերթիկների
տարածելը էլեկտրոնային փոստով:
Սխալ գործիքների տարածումը կնվազեցնի Ձեր գործի արդյունավետությունը:
Ձեր գործի որակը և Ձեր արձագանքման ժամանակը կտուժի: Փոխարենը օգտագործեք կառավարման
ավելի ճիշտ գործիք:
7.
Աշխատել և բխել
տարբեր աղբյուրներից :
Արդյո՞ք Ձեր տեղեկատվությունը, Ձեր կայքը կամ ել PR թիմը աշխատում են մի աղբյուրից:
8.
Չգնահատել և չչափել
Ձեր ջանքերը:
Մշտապես գնահատեք և համեմատեք Ձեր ծրագրի իրագործման արդյունքները
Ձեր գործունեության նախորդ փուլերի հետ:
9.
Ձեր մշտական հաճախորդներին մոռանալը:
Դուք անհանգստացած եք Ձեր արդյունքների աճի կամ նոր հեռանկարների
բացման համար Ձեր վաճառքի շղթայում, բայց մոռանում եք նրանց, ովքեր այսօր Ձեզ վճարում
են իրականում: Մի՛ անտեսեք Ձեր փաստացի հաճախորդներին և փորձեք նրանց մշտապես երջանիկ
պահել, նաև մի չարաշահեք նրանց բարյացկամությունը:
10. Դուք մոռանում եք նրանց
հաջորդիվ դրդելու գործողությունների:
Արդյո՞ք Ձեր մասին տեղեկացվողները, ովքեր այցելում են Ձեր վեբ կայքը
կամ սոցիալական Էջը, ի վերջո այցելոմ են Ձեր խանութը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն:
Комментариев нет:
Отправить комментарий