Показаны сообщения с ярлыком բիզնեսի գաղափարներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բիզնեսի գաղափարներ. Показать все сообщения

21.05.2016

Բիզնես ցիտատներ: Մտորում են հաջողակները

   Ձեզ ինչ որ բան չի հերիքում բիզնես սկսելու համար, Դուք մոլորվել եք Ձեր բիզնեսի մեջ կամ էլ պարզապես ինչ որ բան բաց եք թողել Ձեր գործերի մեջ, ուրեմն կարդացե՛ք այս մտեքրը, դրանք Ձեզ անկասկած կմխիթարեն:

«Վաճառելըը ամենաբարձր վարձատրվող դժվարագույն աշխատանքն է և ամենաէժան վարձատրվող հեշտ աշխատանքը:» Թոմ Հոփկինս
«Բյուջեն մեզ թելադրում է այն ինչ չենք կարող մեզ թույլատրել, բայց այն մեզ հետ չի պահում գնում կատարելուց:» Ուիլյամ Ֆիդեր
«Ժամանակակից բիզնես աշխարհում բավարար չէ լինել միայն ստեղծարար, յուրահատուկ մտածող քանի դեռ դու նաև չես վաճառել այն ինչ ստեղծել ես:» Դավիդ Օգիլվի
«Բիզնես աշխարհում սովորաբար վատ լուրերը մեկ ուրիշի համար լավ լուրեր են լինում:» Ջեյմս Սըրոուեք
«Ապագան կանխատեսելու լավագույն ձևը, այն կերտելն է:» Փիթեր Դրաքեր

«Եթե մարդիկ հավանում են քեզ, նրանք քեզ կլսեն, սակայն եթե նրանք քեզ վստահում են, նրանք կհամագործակցեն քեզ հետ:» Զիգ Զիգլար
« Սկսելու լավագույն ձևն է դադարել խոսել և սկսել անել ինչ որ բան:»  Ուոլտ Դիսնեյ

«Հաջողությանը նպատակ մի հետապնդի, պարզապես արա՛ այն ինչ սիրում ես և ինչին հավատում ես, և այն ինքն իրեն կգա քեզ մոտ:» Դավիդ Ֆրոսթ

«Որտեղ որ Դուք տեսնում եք հաջողակ բիզնես, ուրեմն ինչ որ մեկը մի անգամ քաջ որոշում է իրականացրել:
» Փիթեր Դրաքեր

«Բիզնեսի նպատակն է ստեղծել սպառող, ով կստեղծի սպառողներ:» Շիվ Սին
«Միլիարդատեր դառնալու համար, Ձեզ անհրաժեշտ է բախտ, գիտելիք, աշխատելու մեծ ուժ  և ամենակարևոր բանը՝ միլիարդատիրոջ խառնվածք (մենթալիտետ):»  Փոլ Գեթի


15.03.2016

5 նոր ապրանքների գաղափարներ: Ինչու է ծնվում նոր ապրանքը:

  Ինչու՞ են ստեղծվում նոր ապրանքներ: Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ: 

  Սրան  կարելի է շատ տիպիկ պատասխան տալ: Ստեղծվում են, որպեսզի բավարարեն նոր պահանջմունքներ:

  Նոր ապրանքները կարող են լինել բացարձակ նորույթներ (մինչ այժմ դրա նմանը չունեցող կամ լրիվ նոր տեսակի պահանջմունք բավարարող ապրանքներ), կարող են լինել արդեն գոյություն ունեցող ապրանքների առավել կատարելագործված տարբերակներ (օրինակ, տվյալ պահանջմունքները առավել արդյունավետ բավարարող), կարող են լինել գոյություն ունեցող ապրանքների այլընտրանքներ՝ գնային կատեգորիաներով ավելի էժան, կամ օգտագործման տեսանկյունից ավելի պրակտիկ, մեկանգամյա, բազմաթիվ օգտագործման համար նախատեսված և այլն: Առհասարակ, նոր ապրանքների  ծնունդը կարող է ինչպես շուկան պահանջել և պայմանավորել, այնպես էլ կարող է մարդու ստեղծագործ մտքին գալ նոր ապրանքի գաղափարը, այն ստեղծել և դրանից հետո հրամցնել շուկային: Իմ կարծիքով, երբեմն դժվար է տարանջատել, թե նոր ապրանքի ստեղծման վերը նշված պատճառներից որ մեկը պայմանավորեց մյուսին: Մի կողմից կարող է ստեղծվել իդեան և հրամցնել շուկային բնազդաբար՝ չնկատելով, որ այդ պահանջմունքը սպառողների մոտ արդեն վաղուց ձևավորվել է, և մյուս կողմից, երբ շուկան  Ձեզ թելադրի նոր ապրանքի գաղափարը, Դուք կարող է զգաք, որ Ձեր մեջ արդեն վաղուց գոյություն ունի նման ապրանք ստեղծելու միտքը: Ամեն ինչ, կարծես, փոխկապակցված է:

  Ուզում եմ Ձեզ ներկայացնել նոր ապրանքի  տարբեր գաղափարներ: Դուք փորձեք հասկանալ, որ ապրանքի դեպքում է բավարարվում լրիվ նոր մարդկային պահանջմունք և որ ապրանքի դեպքում է բավարարվում արդեն գոյություն ունեցող պահանջմունքները՝ առավել արդյունավետ տարբերակով:
  Ներկայացվող ապրանքները շատերի համար թերևս նորություն չեն, սակայն նոր ապրանքի ստեղծման դրդապատճառները ցուցադրելու համար, դրանք լավագույն օրինակներից են:


1. Հավանաբար շատերն են վտանգում իրենց այս գործողությունը կատարելիս կամ էլ  երբեմն նույնիսկ դժվարանում են դա անել: Այս փոքր հարմարանքը ստեղծվել է հենց դա հեշտացնելու համար:



15.12.2015

Մարքեթինգային նոր գաղափարներ Ձեր բիզնեսի համար 2016 թվականին (շարունակությունը)

   Հարգելի՛  ընթերցող ներկայացնում եմ «Մարքեթինգայիննոր գաղափարներ Ձեր բիզնեսի համար 2016 թվականին» հոդվածի շարունակությունը:

   Ներգավվեք սպառողներին այս լուրջ աշխարհի մեջ հումորի միջոցով: (KULULAAIRLINES ՀԱՀ)

   Ներկայացրեք Ձեր ապրանքը հնարավորինս պարզ և հասանելի սպառողի համար: (KEEPOD Իսրայել)

   Օգտագործեք Ձեր թափոնները՝ տալով դրանց ավելի նորարարական կիրառություն և դարձնելով դրանք նախընտրելի: (RATHAKA ՀԱՀ)

   Ավանդական ապրանքները վերադիզայնավորեք ավելի ժամանակակից ոճով: (MELLOWCABS ՀԱՀ)

   Ցույց տվեք անհատական սպառողին, որ իր կարիքները համամարդկային են, գլոբալ են: (SHIKUN& BINUI Իսրայել)

   Երբ ընտրությունը շատ է  լինում մարդիկ մնում են այն բանի հետ, որին միշտ ճանաչել են, բաց մի թողեք Ձեր մշտական սպառողներին: (L’OREAL Ֆրանսիա)