Показаны сообщения с ярлыком նոր ապրանք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком նոր ապրանք. Показать все сообщения

15.03.2016

5 նոր ապրանքների գաղափարներ: Ինչու է ծնվում նոր ապրանքը:

  Ինչու՞ են ստեղծվում նոր ապրանքներ: Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ: 

  Սրան  կարելի է շատ տիպիկ պատասխան տալ: Ստեղծվում են, որպեսզի բավարարեն նոր պահանջմունքներ:

  Նոր ապրանքները կարող են լինել բացարձակ նորույթներ (մինչ այժմ դրա նմանը չունեցող կամ լրիվ նոր տեսակի պահանջմունք բավարարող ապրանքներ), կարող են լինել արդեն գոյություն ունեցող ապրանքների առավել կատարելագործված տարբերակներ (օրինակ, տվյալ պահանջմունքները առավել արդյունավետ բավարարող), կարող են լինել գոյություն ունեցող ապրանքների այլընտրանքներ՝ գնային կատեգորիաներով ավելի էժան, կամ օգտագործման տեսանկյունից ավելի պրակտիկ, մեկանգամյա, բազմաթիվ օգտագործման համար նախատեսված և այլն: Առհասարակ, նոր ապրանքների  ծնունդը կարող է ինչպես շուկան պահանջել և պայմանավորել, այնպես էլ կարող է մարդու ստեղծագործ մտքին գալ նոր ապրանքի գաղափարը, այն ստեղծել և դրանից հետո հրամցնել շուկային: Իմ կարծիքով, երբեմն դժվար է տարանջատել, թե նոր ապրանքի ստեղծման վերը նշված պատճառներից որ մեկը պայմանավորեց մյուսին: Մի կողմից կարող է ստեղծվել իդեան և հրամցնել շուկային բնազդաբար՝ չնկատելով, որ այդ պահանջմունքը սպառողների մոտ արդեն վաղուց ձևավորվել է, և մյուս կողմից, երբ շուկան  Ձեզ թելադրի նոր ապրանքի գաղափարը, Դուք կարող է զգաք, որ Ձեր մեջ արդեն վաղուց գոյություն ունի նման ապրանք ստեղծելու միտքը: Ամեն ինչ, կարծես, փոխկապակցված է:

  Ուզում եմ Ձեզ ներկայացնել նոր ապրանքի  տարբեր գաղափարներ: Դուք փորձեք հասկանալ, որ ապրանքի դեպքում է բավարարվում լրիվ նոր մարդկային պահանջմունք և որ ապրանքի դեպքում է բավարարվում արդեն գոյություն ունեցող պահանջմունքները՝ առավել արդյունավետ տարբերակով:
  Ներկայացվող ապրանքները շատերի համար թերևս նորություն չեն, սակայն նոր ապրանքի ստեղծման դրդապատճառները ցուցադրելու համար, դրանք լավագույն օրինակներից են:


1. Հավանաբար շատերն են վտանգում իրենց այս գործողությունը կատարելիս կամ էլ  երբեմն նույնիսկ դժվարանում են դա անել: Այս փոքր հարմարանքը ստեղծվել է հենց դա հեշտացնելու համար:



04.02.2016

IKEA-ի կահույքը կլիցքավորի Ձեր սմարթֆոնը:

  Շատ շուտով  կահույքի լայնամասշտաբ տեսականի ներկայացնող IKEA շվեդական բրենդը կվաճառի «խելացի» պահարաններ և կահույք արդեն նաև Ռուսաստանում:
«Խելացի տուն» նախագծի շրջանակներում IKEA-ի ինժեներները և դիզայներները մշակում են ինտերիերի այնպիսի տարրեր, որոնք պարունակում են սմարթֆոնների լիցքավորման հնարավորություն: 


  Մի շարք երկրներում, ինչպես նաև օնլայն տարբերակով արդեն սկսել են վաճառել պահարաններ, սեղաններ, սեղանի և հատակի լամպեր , որոնք ունեն անլար լիցքավորելու հնարավորություն: Լիցքավորման դաշտը նշվում է հատուկ նշանով:




  Ցանկացած նախատեսված սարքավորում կսկսի լիցքավորվել, երբ լինի էներգիայի աղբյուրից մինչև 4 սմ հեռավորության վրա:



  Սակայն այս պահին նոր «խելացի» կահույքից օգտվել կարող են մի քանի սմարթֆոններ՝ Nokia, Samsung, Asus, HTC և այլ արտադրողների սարքավորումներ: Հնարավոր է, որ արդեն աշնանը նման ֆունկցիա կունենա նաև iPhone 7:


  Հանրահայտ սարքավորումները, որոնք էներգիա ստանալու անլար տեխնոլոգիայի չեն տիրապետում, IKEA բրենդը պլանավորում է դրանց համար թողարկել համապատասխան շապիկներ:

  Այժմ արդեն կահույքի սուպերմարկետներում վաճառվում են սեղանի լամպեր՝ ներկառուցված անլար լիցքավորումով: Դրանք արժեն մոտավորապես 80 դոլար:
   Ահա, թե ինչպես կարող է ծնվել նոր ապրանքի գաղափար՝ նոր ձևավորված պահանջմունք բավարարելու համար: Չլինեին սմարթֆոնների աճող դերը մեր կյանքում, չէին լինի նաև նորարարությունները: 
IKEA բրենդի մասին կարդացե՛ք նաև այստեղ:

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ: