Показаны сообщения с ярлыком բրենդի հաղորդագրություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բրենդի հաղորդագրություն. Показать все сообщения
02.05.2016
28.04.2016
Made in Armenia: Maran Winery
«Եվ յօթներորդ ամսում տապանը Արարատ սարի վերայ նստեց Եվ Նոյը սկսեց հողագործ
դառնալ, և մի այգօ տնկեց»: Հետո պատրաստաեց գինի, այնքան լավը, որ չդիմացավ գայթակղությանը,
«խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին,
որքան աշխարհն է: Իսկ հազարամյակներ անց բուսաբանական և պատմական գտածոները փաստեցին,
որ խաղողը հայկական լեռնաշխարհներում հայտնի է եղել Նոյից միլիոնավոր տարիներ առաջ:
Դրանք Նախիջևանի աղեհանքի քարե շերտերում և Վայոց ձորում՝ Եղեգիս գետի վերին հոսանքների
լճա-կավային նստվածքներում հայտնաբերված խաղողի՝ 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն
էին, Տավուշի և Սյունիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:
23.04.2016
Made in Armenia: Grand Candy
Հավանաբար հաճախ շատերը լսում եմ մարքեթոլոգներից հետևյալ միտքը,
որ ցանկացած բրենդ պետք է, որ մարդկանց
մոտ որոշակի զգացողություններ, ընկալումներ առաջացնի, այսինքն, երբ խոսում եք որևէ
բրենդի մասին, նշանակում է խոսում եք տվյալ բրենդի ապրանքների կամ ծառայությունների
օգտակարության, որակական հատկանիշների և, ի վերջո, այն խնդիրների ու պահանջմունքների
մասին, որոնք բավարարում է տվյալ բրենդը: Հաճախ մարդիկ սպառում են որոշակի ապրանքատեսակներ՝ ուղղակիորեն նախապատվություն տալով դրանց և նույնիսկ չեն փորձում
իրենց համար բացահայտել, թե ինչու օգտվեցին հենց այդ ապրանքանիշից և թե ինչ նշանակություն
ունի այդ բրենդը իրենց համար:
Հիմա փորձեք մի քանի բառով նկարագրել, թե ինչ եք զգում և ընկալում,
երբ ասում եք Grand Candy:
Թող իմ այս հարցադրումը չընկալվի, որպես մասնագիտական հետազոտության
կամ ավելի լուրջ վերլուծության առիթ, քանի որ ես խոսելու եմ ուրախ բաներից:
Այո՛, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել: Grand Candy-ն տոն
է, քաղցր տրամադրություն, մանկան ժպիտ, մանկության համ ու հոտ, անփոխարինելի պոնչիկ,
երեխային տված խոստում, որը շատ հեշտությամբ կարող ես իրականացնել, բարի փղիկ, ժամանցի
առիթ և իհարկե վանիլի ու շոկոլադի աննկարագրելի բույր:
08.01.2016
Մի բրենդի պատմություն: Toyota
Անցյալ դարի 30-ականների սկզբին Ճապոնիայում ավտոմեքենաների
արտադրության հետ կապված մեծ իրադարձություն էր տեղի ունենում: 1930 թվականին կազմակերպվեց
Daihatsu տրանսպորտային միջոցների արտադրությունը, իսկ 1933 թվականին ձևավորվեց
Jidosha-Seido Ltd ընկերությունը՝ ապագայում Nissan ընկերությունը: Այդ թվին էլ ավտոմեքենաների
արտադրության մեջ իր ուժերն է որոշում փորձել Toyoda Automatic Loom Works-ը, որը այդ
ժամանակ զբաղվում է տեքստիլ արտադրանքի համար նախատեսված հաստոցների արտադրությամբ
(ավստրիական արտադրող Platt
Brothers -ի կողմից տրված լիցենզիային համապատասխան), իսկ այժմ ամբողջ աշխարհին հայտնի է այն պարզապես Toyota:
29.12.2015
Մի բրենդի պատմություն: H&M
H&M-ը հանդիսանում
է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված տարբեր տեսակի ոչ թանկ հագուստների
մանրածախ առևտրում մասնագիտացված շվեդական ընկերություն: Ընկերությունը վաճառում է
նաև գեղարարական միջոցներ, կոշիկներ և այլ պարագաներ: Այս հսկա տեսականու ստեղծման
և մշակման համար աշխատում են հարյուրավոր դիզայներներ: H&M-ը աշխարհի խոշորագույն
մանրածախ ցանցերից է և ամենախոշորը Եվրոպայում:
13.12.2015
Մարքեթինգային նոր գաղափարներ Ձեր բիզնեսի համար 2016 թվականին
Հարգելի՛ ընթերցող, ուսումնասիրելով տարբեր աշխարհամասերում և երկրներում աշխարհահռչակ բրենդների
մարքեթինգային ռազմավարությունները, գովազդային արշավները, կազմակերպած միջոցառումները
և նրանց հաշվետվությունները, ես Ձեզ համար առանձնացրել եմ մի շարք մարքեթինգային գաղափարներ,
որոնք կարող եք ինքներդ որդեգրել Ձեր կազմակերպության կամ էլ բիզնեսի առաջիկա ծրագրերում:
Սրանք կլինեն Ձեզ համար ուղղակի վառ օրինակներ, որոնք կարող եք տեղայնացնել կամ անհատականացնել Ձեր բիզնեսի համար: Իսկ եթե
առանձին խորհրդատվության կարիք ունենաք կարող եք գրել Azat
Marketing- ի ֆեյսբուքյան էջին:
Օգտագործեք էմոցիաներ սպառողական վարքագիծը փոխելու համար: (LIFEBUOY, Հնդկաստան):
Ձեր թիրախային լսարանին ավելի մոտիկ դառնալու համար նրանց նպատակները կապեք Ձեր
բրենդի հետ: ( PEPSI Չինաստան)






