Ամերիկյան The Brevet Group ընկերությունը իրականացնում է վաճառքի մասնագետների
վերապատրաստում, ամերիկյան և այլ շուկաների
ուսումնասիրություն, հետազոտություններ վաճառքի ոլորտում:
Օգտվելով վերոնշյալ աղբյուրներից առանձնացրել եմ Ձեզ համար հետաքրքիր վիճակագրություն կապված վաճառքի գործընթացի, նրա մասնակիցների հետ:
Նույնիսկ եթե Դուք արդեն փորձառու մասնագետ եք կամ էլ նորեկ եք այս ոլորտում, շատ թվեր Ձեզ կզարմացնեն: Այսպիսով.
Միջինում 8 հեռախոսազանգ կատարելու փորձ է պահանջվում արդյունքի հասնելու համար:
Հեռախոսազանգ կատարելու լավագույն ժամանակահատվածը կեսօրն է՝ ժամը 4:00- 5:00 հատվածում:
Վաճառքի 35-50 %-ը բաժին է ընկնում այն վաճառողին, ով առաջինն է արձագանքում:
Հանդիպումներից հետո վաճառքների 80%-ը պահանջում է 5 հաջորդիվ հեռախոսազանգ, իսկ
վաճառքի գործակալների 44%-ը հանձնվում է հաջորդիվ արված առաջին իսկ անհաջող զանգից հետո:
Հինգշաբթին լավագույն օրն է արդյունք ունենալու
համար, իսկ չորեքշաբթին երկրորդ լավագույն օրը:
ԱՄՆ-ում աշխատատեղերի մոտավորապես 13%-ը (8-ից
1-ը) ամբողջ դրույքով վաճառողի կամ վաճառքի գործակալի աշխատատեղեր են:
Տարեկան մոտավորապես 1 միլիարդ դոլար ծախսվում է վաճառքի կազմակերպման և իրականացման
ջանքերի վրա:
Սովորական ֆիրմաներում վաճառքի գործակալների մեծ մասը առաջին իսկ անհաջող
փորձից հետո հանձնվում է: 0- 500 աշխատող ունեցող ընկերություններում միջինում 7 աշխատող է ներգրավված լինում սպառողների
գնման որոշման կայացման հիմնական գործընթացում:
Վաճառքի գործակալների 78%-ը օգտվում է սոցիալական ցանցերից մյուս գործակալներից
առաջ անցնելու համար:
Վաճառքի գործակալներից նրանք, ովքեր ակտիվորեն փնտրում են և օգտվում են վաճառքի
նոր ուղիներից ու ձևերից 4-5 անգամ ավելի են վաստակում քան մյուսները:
Հաճախորդների 91%- ը ասում է, որ որոշ ուղղորդումներ կտար վաճառողներին և միայն
վաճառողների 11%-ն է հարցնում այդ խորհուրդները:
Սպառողների միայն 13%-ն է հավատում,
որ վաճառքի գործակալը հասկանում է իր կարիքները:
Մարդկանց 55%-ը, ովքեր իրենց
ապրուստը վաստակում են վաճառքի միջոցով, ճիշտ ջանքեր չեն գործադրում հաջողակ լինելու
համար:
Շարունակական վերապատրաստավորման կուրսերը մեկ աշխատողի հաշվով կարող է մեծացնել
վաճառքի ծավալները 50%-ով:
Միջին ընկերությունը տարեկան 10-15 հազար դոլար է ծախսում անհատ գործակալ վարձելու
համար և ընդամենը 2000 դոլար նրա վերապատրաստավորման համար:
Նոր գործակալին գործին հարմարվելու և առավել արդյունավետ գործելու համար անհրաժեշտ
է 10 կամ ավել ամիսներ:
Մշտական հաճորդները 6-7 անգամ քիչ ծախսատար են քան նորերը:
Միջին ֆիրմաները տարեկան իրենց սպառողների 10-30%-ը կոցնում են:
Ներկայացումներից հետո մասնակիցների միայն 63 %-ն է հիշում պատմական հատվածը և ընդամենը 5%-ն է մտապահում վիճակագրությունըJ
Комментариев нет:
Отправить комментарий