Հարգելի՛ ընթերցող, ուսումնասիրելով տարբեր աշխարհամասերում և երկրներում աշխարհահռչակ բրենդների
մարքեթինգային ռազմավարությունները, գովազդային արշավները, կազմակերպած միջոցառումները
և նրանց հաշվետվությունները, ես Ձեզ համար առանձնացրել եմ մի շարք մարքեթինգային գաղափարներ,
որոնք կարող եք ինքներդ որդեգրել Ձեր կազմակերպության կամ էլ բիզնեսի առաջիկա ծրագրերում:
Սրանք կլինեն Ձեզ համար ուղղակի վառ օրինակներ, որոնք կարող եք տեղայնացնել կամ անհատականացնել Ձեր բիզնեսի համար: Իսկ եթե
առանձին խորհրդատվության կարիք ունենաք կարող եք գրել Azat
Marketing- ի ֆեյսբուքյան էջին:
Օգտագործեք էմոցիաներ սպառողական վարքագիծը փոխելու համար: (LIFEBUOY, Հնդկաստան):
Ձեր թիրախային լսարանին ավելի մոտիկ դառնալու համար նրանց նպատակները կապեք Ձեր
բրենդի հետ: ( PEPSI Չինաստան)