13.12.2015

Մարքեթինգային նոր գաղափարներ Ձեր բիզնեսի համար 2016 թվականին

Հարգելի՛ ընթերցող, ուսումնասիրելով տարբեր աշխարհամասերում և երկրներում աշխարհահռչակ բրենդների մարքեթինգային ռազմավարությունները, գովազդային արշավները, կազմակերպած միջոցառումները և նրանց հաշվետվությունները, ես Ձեզ համար առանձնացրել եմ մի շարք մարքեթինգային գաղափարներ, որոնք կարող եք ինքներդ որդեգրել Ձեր կազմակերպության կամ էլ բիզնեսի առաջիկա ծրագրերում: Սրանք կլինեն Ձեզ համար ուղղակի վառ օրինակներ, որոնք կարող եք տեղայնացնել  կամ անհատականացնել Ձեր բիզնեսի համար: Իսկ եթե առանձին խորհրդատվության կարիք ունենաք կարող եք գրել Azat Marketing- ի ֆեյսբուքյան էջին:

Օգտագործեք էմոցիաներ սպառողական վարքագիծը փոխելու համար: (LIFEBUOY, Հնդկաստան):


Ձեր թիրախային լսարանին ավելի մոտիկ դառնալու համար նրանց նպատակները կապեք Ձեր բրենդի հետ: (PEPSI  Չինաստան)

Գրավեք սպառողներին, նրանց որևէ լավ բան անելու հնարավորություն տալով: (STARHUB   Սինգապուր)

Իրականացրեք շուկայական դիրքավորում ըստ բրենդի նշանակության: (HEINEKEN   Թայվան)

Ավելի ստեղծարար մոտեցում ցուցաբերեք Ձեր սպառողների  խնդիրները արտահայտելու, ի ցույց դնելու  հարցում: (ALZHEIMER’S  Նոր Զելանդիա)

Երբեմն հրաժարվեք միջնորդներից, վաճառեք անմիջական (ուղղակի) և ավելի արդյունավետ: (AUSSIEFARMERS DIRECT Ավստրալիա)


Կիրառեք նոր տեխնոլոգիաներ ամենօրյա խնդիրները լուծելիս, որպեսզի կյանքը ավելի հեշտացնեք: (BAIDUCHOPSTICKS  Չինաստան)


Կապվեք ավելի մեծ բրենդների հետ, որպեսզի նրանք Ձեզ օգնեն Ձեր բիզնեսի ավելի արագ և հեռանկարային աճին: (DISNEYENGLISH SCHOOLS Չինաստան)


Երբեմն ավանդական լուծումները ավելի ոգևորիչ են լինում: (LUCKYIRON FISH Վիետնամ)


Ձեր սպառողների համար Ձեր ապրանքը օգտագործելու նոր պատճառներ գտեք: (MOABEER Նոր Զելանդիա)


Օգտվելով տվյալների բազաներից անհատականացրեք Ձեր սպառողներին և հատուկ 
կապեր ստեղծեք նրանց հետ: Նրանք իրենց հերթին կօգնեն առաջ մղել Ձեր բիզնեսը: (XIAOMIMIBAND Չինաստան)


Գտեք այն ընդհանուր մասը, որը ընկած է Ձեր բրենդի հաղորդագրության հիմքում և Ձեր լսարանի հետաքքրրությունների շրջանակում: (KEMPINSKI  Դուբայ)

Թող Ձեր բրենդը դառնա դեսպան՝ հասրակության որևէ ոլորտում կարևոր առաքելություն կատարելով: (VLISCO  Գանա)


Օգտագործեք վճարովի լրատվության ուժը սպառողների սովորույթներն ու վարքագիծը փոխելու համար: (STOP THE SHOP  Լիբանան)


Մտածեք նոր փաթեթավորում ստեղծելու ուղղությամբ: (AXE  Եգիպտոս)

Ստեղծեք նպատակ Ձեր բրենդի համար: (PROCTOR& GAMBLE  ՀԱՀ)

Օգտագործեք մշակութային ժառանգությունը Ձեր նեղ տարածաշրջանային շուկան շահելու համար (օրինակ, եթե մարզային այլ քաղաք կամ շուկա եք ուզում ներթափանցել): (GUINESS  Աֆրիկա)


Առաջարկեք ամբողջական լուծումներ հատկապես այն սեգմենտին, որը դրա կարիքը ունի: (FARMFROM A BOX  Եթովպիա)



Комментариев нет:

Отправить комментарий