04.02.2016

IKEA-ի կահույքը կլիցքավորի Ձեր սմարթֆոնը:

  Շատ շուտով  կահույքի լայնամասշտաբ տեսականի ներկայացնող IKEA շվեդական բրենդը կվաճառի «խելացի» պահարաններ և կահույք արդեն նաև Ռուսաստանում:
«Խելացի տուն» նախագծի շրջանակներում IKEA-ի ինժեներները և դիզայներները մշակում են ինտերիերի այնպիսի տարրեր, որոնք պարունակում են սմարթֆոնների լիցքավորման հնարավորություն: 


  Մի շարք երկրներում, ինչպես նաև օնլայն տարբերակով արդեն սկսել են վաճառել պահարաններ, սեղաններ, սեղանի և հատակի լամպեր , որոնք ունեն անլար լիցքավորելու հնարավորություն: Լիցքավորման դաշտը նշվում է հատուկ նշանով:




  Ցանկացած նախատեսված սարքավորում կսկսի լիցքավորվել, երբ լինի էներգիայի աղբյուրից մինչև 4 սմ հեռավորության վրա:



  Սակայն այս պահին նոր «խելացի» կահույքից օգտվել կարող են մի քանի սմարթֆոններ՝ Nokia, Samsung, Asus, HTC և այլ արտադրողների սարքավորումներ: Հնարավոր է, որ արդեն աշնանը նման ֆունկցիա կունենա նաև iPhone 7:


  Հանրահայտ սարքավորումները, որոնք էներգիա ստանալու անլար տեխնոլոգիայի չեն տիրապետում, IKEA բրենդը պլանավորում է դրանց համար թողարկել համապատասխան շապիկներ:

  Այժմ արդեն կահույքի սուպերմարկետներում վաճառվում են սեղանի լամպեր՝ ներկառուցված անլար լիցքավորումով: Դրանք արժեն մոտավորապես 80 դոլար:
   Ահա, թե ինչպես կարող է ծնվել նոր ապրանքի գաղափար՝ նոր ձևավորված պահանջմունք բավարարելու համար: Չլինեին սմարթֆոնների աճող դերը մեր կյանքում, չէին լինի նաև նորարարությունները: 
IKEA բրենդի մասին կարդացե՛ք նաև այստեղ:

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий