10.02.2016

Samsung-ի «թափանցիկ բեռնատարները» արդեն ճանապարհին են:

   

   «Samsung» ընկերությունը սկսել է բեռնատար ավտոմեքենաների  «անվտանգ վազանցով» ֆուկցիայի համալիր փորձարկումը:




   Հարավկորեական տեխնոգիգանտ Samsung Electronics-ը Արգենտինայում առաջին անգամ ներկայացրել է Safety Truck  բեռնատար ավտոմեքենաները և հայտարարել է երկրի ճանապարհներում դրանց փորձարկման մասին: Նոր մեքենաները առանձնահատուկ են նրանով, որ հետնամասում տեղադրված են 4 էկրաններ, որոնց վրա իրական ժամանակահատվածով ցուցադրվում է բեռնատարի դիմացի ճանապարհը՝ երկու տեսախցիկների միջոցով, որոնք տեղադրված են առջևում: Այս տեխնոլոգիան կոչված է  նվազեցնելու վազանցի ժամանակ տեղի ունեցող վթարների հավանականությունը:



   Վիդեոշարի   ցուցադրման համար  օգտագործվում են Samsung OH46D  46 դույմային էկրանները: Վահանակներին տրված են հետևյալ լուծումները՝ 1920x1080 կետեր, պայծառությունը 3000 կդ/մ2, կոնտրաստը 5000:1, իսկ դիտման անկյունները մինչև 178 աստիճան: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր էկրանը պաշտպանված է, ինչպես խոնավությունից, այնպես էլ փոշուց և կարող է շահագործվել -30-ից մինչև +50 Ցելսիուս ջերմաստիճանային պայմաններում:


  Safety Truck բեռնատարները ներդրվել են Samsung ընկերության և մի շարք այլ ընկերությունների հետ համագործակցության միջոցով: Այդ ընկերություններն են՝ LeoBurnett, Ingematica Helvetica և Volvo Trucks:



   «Samsung-ը մշտապես որոնում է հնարավորություններ առաջատար տեխնոլոգիաների կիրառման միջոցով, որպեսզի բարելավվի մարդկանց ապրելակերպը: Տեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունը՝ SamsungLeo Burnett ընկերության հետ համատեղ մշակել է «Անվտանգ վազանց» գաղափարը: Մենք հավատում ենք, որ նորարարությունը կփոխի ճանապարհային անվտանգության պատմությունը», - իր թվիթերյան էջում գրել է Արգենտիայում Samsung Electronics-ի նախագահ Սանգ Ջիկ Լին:

  Հարկ է նշել, որ հարավկորեական արտադրողի նախագիծը նվաճել է մի շարք պարգևներ այնպիսի հեղինակավոր գովազդային փառատոններում, ինչպիսին են՝ «Կաննի առյուծներ» և «Կլիո», ինչպես նաև ներառված է եղել Time  ամսագրի «2015 թվականի 25 լավագույն նորարարություններ»-ի ցանկում:
  Safety Truck բեռնատարների փորձարկումը կիրականացվի ընթացիկ ողջ տարվա ընթացքում, որից հետո այն կհայտնվի համաշխարհային շուկայում [Fortune]:
     Նման նախագծեր կարող են իրականացնել միայն համաշխարհային բրենդները: 

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий