01.02.2016

Ժամանակի տենդենցները: Ի՞նչ պետք է անեն բրենդները առաջիկայում:


  Ժամանակն է կրկին ուշադրություն դարձնել որոշ վիճակագրական տվյալների և կողմնորոշվել Ձեր հետագա անելիքների մեջ: Այժմ տենդենցները մի փոքր այլ են՝ «խելահեղ ստեղծարար մարքեթինգային ժամանակաշրջանից» տեղափոխվում ենք «կանխատեսվող վերլուծության և ամբողջական ծրագրային պլատֆորմների»: Դա հնարավորություն կտա ստեղծել ազդեցիկ նոր բովանդակություն՝ փորձված  տվյալների հիման վրա, և այն մասշտաբային տարածել: Սակայն պետք է զգուշանալ մեծ տեղեկատվությունից (big data) եկող ինֆորմացիայից, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք, որ հաճախորդներն են մեզ համար կարևոր:

  «Եկե՛ք համատեղ նայենք մարքեթինգի ապագային, որպեսզի Ձեր ապրանքանիշերը կարողանան օգտվել ժամանակակից տենդենցների առավելություններից ու ըստ այդմ էլ կառուցեն և պահպանեն  ուժեղ բրենդներ»
Անդրեաս վոն դեր Հեյթ
Andreas von der Heydt
ավագ գործադիր,
մարքեթինգի փորձագետ,
կառավարիչ և մարզիչ




Մարդիկ գնալով ընտրություն կատարելու ավելի մեծ հնարավորություններ են ունենում ( նույնը կարելի է ասել մարքեթոլոգների մասին), քանի որ տեղեկատվությունը շատ շատ է: Զուգահեռաբար, մարդիկ ուզում են հնարավորինս քիչ ժամանակ ծախսեն ընտրություն անելու վրա, թե որն է իրենց համար ճիշտը: Փոխարենը, նրանք ուզում են անհատականացված և խելամիտ խորհրդատվություն, որը պատշաճ կլինի իրենց կարիքներին ու պահանջմունքներին՝ ճիշտ ժամանակին ու տեղում արված:
   CRM-ի բարդ գործիքների կիրառումը, ինչպիսին են Insightly, Zoho, Hubspot կամ Nimble, նույնիսկ փոքր և միջին ընկերությունները կարող են օգտվել տվյալների հարստությունից: Այդ տվյալները, ծրագրային ապահովման գործիքները և կառավարման համակարգերը հնարավորություն կտան հավաքել, միավորել, կառուցել և վերլուծել համապատասխան տվյալները և մտքեր գեներացնել, դրանք համապատասխանեցնել արդեն գոյություն ունեցող և նոր թիրախային խմբերի հետ՝ նրանց ինտեգրելով վաճառքի և մարքեթինգային ռազմավարությունների մեջ ու վերջում անել եզրակացություններ ապագա անելիքների վերաբերյալ: Իհարկե, խոշոր ընկերությունները կարող են ավելի բարդ CRM լուծումներ իրականացնել:
Երիտասարդների 72%-ը Facebook-ի օգտատերեր են, 31%-ը Pinterest-ի օգտատերեր են, իսկ 28%-ը Instagram-ի օգտատերեր են: Instagram-ի օգտատերերի  59%-ը ամենօրյա օգտվողներ են, LinkedIn-ի օգտատերերի  22%-ը ամենօրյա օգտվողներ են (աղբյուրը՝ PewResearch study):

  Անկասկած սոցիալական ցանցերը շատ ուժեղ գործիք են դեպի վեբ կայքերը հաճախելիություն ապահովելու առումով: Սոցիալական ցանցերի կիրառումը, որը վերջին 2-3 տարիներին շատ կարևոր է դարձել, պետք է ամբողջովին ընդգրկված լինի յուրաքանչյուր ընկերության մարքեթինգի և իրացման ռազմավարությունների մեջ: 2016 թվականին հատկապես B2B հատվածի համար մեծանալու է  LinkedIn-ի դերը՝ առաջ անցնելով Twitter-ին և Facebook-ին: Պատմություններ պատմելը պետք է դառնա յուրաքանչյուր մարքեթոլոգի արդիական խնդիրը: Ուզում ե՞ք Ձեր բրենդը հաջողի սոցիալական ցանցերում՝ պատմություններ պատմե՛ք:

Լավագույն ապրանքնանիշերը լավագույն կիրացվեն, եթե «լսեն» իրենց սոցիալական մեդիայի լսարանին ամբողջովին ընդգրկվեն այդ տիրույթում (մասնակցեն քննարկումներին, հարց պատասխաններին, անհատական խորհրդատվություն իրականացնեն, ակտիվ պահեն լսարանը):
  2015 թվականին, մայիս ամսին Google-ը հայտարարեց, որ Google-ի  որոնումների մեծ մասը 10 երկրներում, ներառյալ ԱՄՆ և Ճապոնիան, իրականացվում է բջջային սարքավորումների միջոցով, քան համակարգիչներով: 

    Հետևաբար խելամիտ մարքեթոլոգները ավելի մեծ ներդրումներ կանեն բջջային սարքավորումներին ուղղված մարքեթինգի մեջ, ինչպես նաև  կկողմնորոշվեն այն թիրախային լսարանի վրա, որը որոշվում է տեղադիրքը բացահայտելու տեխնոլոգիաների հիման վրա, ինչպիսն են iBeacons և RFIDs: 



Օրինակ, 313 Somerset-ը առևտրային մոլ է Սինգապուրում, որը տեղակայված է Somerset մետրոկայարանի մոտ: Այն առաջինն է, որ կիրառել է բջջային գովազդային արշավ՝ հաճախորդների տեղադիրքի կողմնորոշման հիման վրա: Համաձայն 313 Somerset-ի գովազդային արշավի, Tring313 app օգտագործողներից նրանք, ովքեր մտնում են առևտրային մոլի տարածքի մեջ՝ 50-500  մետր շառավղով, կարող են վաճառքի կուպոնների և զեղչերի մասին  առաջինը տեղեկանալ: Առևտրային մոլի մանրածախ առևտրականները փաստում են, որ շնորհիվ այդ app-ի վաճառքի ծավալները աճել են 46%-ով:
Սմարթֆոն օգտագործողների 36 %-ը օգտվում են նամակագրության համապատասխան ծրագրերից, ինչպիսին են WhatsApp, Kik  կամ Apple imessage ծրագրերը:


 Բոլոր սոցիալական հարթակները այժմ ունեն նամակների փոխանակման բաղադրիչներ, և դրանց կարևորությունը ժամանակի ընթացքում ավելի է մեծանում մարքեթինգային նպատակները իրականացնելու տեսանկյունից: Facebook-ի համար WhatsApp-ը և messenger-ը առավել կիրառելի են արևմուտքում, Չինաստանում կիրառելի է WeChat-ը, Ճապոնիայում  Line-ը, իսկ Հարավային Կորեայում KakaoTalk: Բոլոր ծրագրերն էլ ունեն իրենց ծանրակշիռ դերը շուկայում:



  Այս ծրագրերը իրենցից մեծ հնարավորություններ են ներկայացնում նրանց համար, ովքեր կարող են նման առավելությունից օգտվելով՝ այդ ծրագրերի բեռնումը եկամուտի աղբյուրի վերածել:
Չնայած խաղերն ու նամակագրության ժամանակ առկա զանազան պիտակները (stickers) այս տեսանկյունից ծառայում են եկամտի աղբյուր, բայց այն ստեղծողները օրեցօր նոր ձևեր են մշակում եկամտի ներուժի ավելացման առումով:
Օրինակ, WeChat-ը գերակշիռ դեր ունի m-commerce-ի մեջ: Այն այնպիսի հզոր արդյունքի է հասել, ինչպես որ իր օգտատերերը կարող են այս հարթակի շնորհիվ կինոյի տոմսեր պատվիրել, տաքսի ծառայություն պատվիրել, անգամ կատարել կոմունալ վճարումներ, մի բան որ արևմուտքում հազիվ շոշափում են նման հարթակների առավելությունները: ԻԴԵԱ-Կարո՞ղ են չէ մեր հայ մասնագետները մշակել նման լոկալ, մեր երկրի մասշտաբով օգտագործման համակարգ, որը ունենալ նման գործառույթներ, ի վերջո այդ մասնագետներին հաջողվել է ստեղծել «Zangi»: Այսօր մենք ապրում ենք մի ժամանակ, որ եթե զբաղված օրվա թոհուբոհի մեջ անգամ մի բան մոռանանք, ապա մեր հեռախոսը հաստատ չենք մոռանա:

  Նախորդ հոդվածներից մեկում արդեն խոսել եմ արհեստական ինտելեկտների մասին, որոնց հնարավորությունները ժամանակի ընթացքում անընդհատ աճում են:
  Տարեց տարի մենք ավելի շատ անձնական օգնականներ կունենանք, այսպես կոչված «Chatbots»-երի տեսքով: Արդեն գոյություն ունեցող «Chatbots»-ները կդառնան ավելի խելացի, ինչպես օրինակ, Amazon-ի Alexa-ն,  Apple-ի Siri-ն կամ Microsoft-ի Cortana-ն: Շուտով դրանք կկարողանան օգտատերերին անհատականացված կոմերցիոն առաջարկներ անել, իսկ Դուք չզարմանաք, քանի որ որոնման հարցով անգամ Ձեզ օգնելով՝ այս համակարգերը առաջ կանցնեն անգամ Google-ից:
   Շարունակեք կամ էլ , եթե անգամ չեք արել ուրեմն սկսեք վիդեո նկարահանումներ անել՝ պատմելով պատմություններ: Ըստ կանխատեսումների 2019 թվականի վիդեո հոլովակներից եկող ինտերնատային թրաֆիկը 80%-ով աճելու է ամբողջ սպառողների ինտերնետային թրաֆիկի համեմատ (2014 թվականին  այն կազմել է 64%):
 Մարքեթոլոգները իրենց ուշադրությունը կսկսեն առավել կենտրոնացնել վիդեո տեսահոլովակների վրա, որոնք կներակայացվեն ֆիրմային կայքերում կամ բլոգներում:   Նրանք իրենց գործունեությունը առավել կկենտրոնացնեն այնպիսի հարթակների վրա, որոնք ապահովում են ավելի իրական ինտեգրացիա հաճախորդների հետ ՝ չաթի և վիդեոհոլովակների դիտման միջոցով, ինչպես օրինակ, Periscope-ը կամ  Meerkat-ն է:

   Սպասե՛ք ավելի...

Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий