Показаны сообщения с ярлыком գովազդ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գովազդ. Показать все сообщения

24.03.2016

«Աշխարհի խոշորագույն քաղաքների բիլբորդեր: Որքա՞ն արժե նման հաճույքը»

  Երբևէ Ձեզ հարցրել եք, թե որքա՞ն արժեն այն հսկայական գովազդային վահանակները, որոնք տեղակայված են խոշոր քաղաքների բանուկ խաչմերուկներում: Եթե նույնիսկ դա Ձեզ հետաքրքրել է, ուրեմն շատ հավանական է, որ Դուք կարծել եք, որ դրանք բավականին թանկ են՝ թանկարժեք գովազդ, որ կարող են իրենց թույլ տալ միայն համաշխարհային բրենդները: Սակայն առավել որոշակի պատկերացում նման գովազդային վահանակների (բիլբորդերի) գների մասին հավանաբար չունեք:  Ես Ձեզ կասեմ մոտավորապես ինչ գների մասին է խոսքը, մի քանի քաղաքների օրինակով, իսկ Դուք փորձեք հաշվել նման գովազդային արշավների վրա ծախսվող ամբողջ բյուջեն:
Եվ այսպես, սկսենք աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկից՝ Տոկիոյից:


14.02.2016

Մերչնդայզինգի 4 լուծումներ, որոնցից կարելի է օրինակ վերցնել:

  Մերչնդայզինգ իրականացնելիս պետք է հաշվի առնել մի շարք սկզբունքներ, որոնց մասին ես արդեն խոսել եմ նախորդ հոդվածում: Այժմ կներկայացնեմ մերչնդայզինգի մի քանի լուծումներ, որոնք որպես օրինակ կարող եք հաշվի առնել Ձեր ապրանքները խանութում ներկայացնելիս:

  Այսպիսով, մերչնդայզինգի հետաքրքիր լուծում կարող է հանդիսանալ ամսվա տոների հետ կապված առանձնահատուկ ապրանքների դասավորվածությունը՝  նշելով առիթը: 

08.02.2016

Սոցիալական գովազդ

  Լավագույն սոցիալական գովազդների շարքից, դիտե՛ք և փորձեք հասկանալ, թե ինչ հաղորդագրություն է այն մեզ փոխանցում:

07.02.2016

5 խորհուրդ նախքան մերչնդայզինգ իրականացնելը

  Եթե պարզապես սահմանենք, թե ինչ է նշանակում մերչնդայզինգը, ապա կասենք, որ այն ապրանքների կամ ծառայությունների վաճառքի գործընթաց է՝ դրանք առավել հրապուրիչ ցուցադրելու կամ գովազդելու միջոցով: Սակայն այն ավելի խորը բնորոշելիս կասենք, որ մերչնդայզինգը վաճառքի խթանում իրականացնելու համալիր ֆունկցիա է՝ իր մեջ ներառելով շուկայի հետազոտությունը, նոր ապրանքների մշակումը, արտադրության և մարքեթինգի կոորդինացումը, արդյունավետ գովազդն ու վաճառքը:


 Պետք չէ մերչնդայզերի ֆունկցիաները սահմանափակել միայն խանութներում, սուպերմարկետներում կամ առևտրային սրահներում ապրանքների գեղեցիկ դասավորվածության կամ դիզայնի առումով կամ էլ ապրանքաշարերի տեղաբաշխվածության խնդիրները լուծելով:

02.02.2016

Երբեմնի ամենաթանկ բյուջե ունեցող գովազդային հոլովակները:

Ներկայացնում եմ երբեմնի ամենաթանկ բյուջե ունեցող գովազդային հոլովակները:

1. Carlton Draught գարեջուր:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 9 միլիոն $:



2. Chrysler- ավտոմեքենա:
Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 12 միլիոն $:



3. Aviva Insurance- ապահովագրություն:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 13.4 միլիոն $:



4.Guinness Beer -գարեջուր:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 20 միլիոն $:





5.  Chanel - օծանելիք:

Գովազդային հոլովակի բյուջեն կազմել է 33 միլիոն $:




04.01.2016

Շնորհավոր Սուրբ Ծնունդ: au

  Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ վայելեք իմ տեսած ամենառոմանտիկ գովազդային տեսահոլովակներից մեկը:

 Գովազդում է ճապոնական au ինտերնետային ծառայություններ մակտակարարող ընկերությունը: Ու կրկին լեզվի իմացությունը պարտադիր չէ:


   Կիսվեք այս հոլովակով Ձեր սիրելիի հետ,  թո՛ղ սա լինի Ձեր սիրո դրսևորման ևս մեկ առիթ  :
    Շնորհավոր Սուրբ Ծնունդ:


03.01.2016

Macy’s բրենդի ամանորյա գովազդային հոլովակը: Երբ երազները իրականանում են

   Շարունակելով ամանորյա բարձր տրամադրությունը՝ առաջարկում եմ դիտել ևս մեկ ամանորյա գովազդային հոլովակ, որը կստիպի Ձեզ հավատալ նոր տարվա հրաշքներին ու Ձեր սպասելիքների իրականացմանը: Թո՛ղ կատարվեն բոլորի բարի ցանկությունները...



14.12.2015

Սոցիալական գովազդ

Ձեզ համար առանձնացրել եմ սոցիալական գովազդի վառ օրինակներ: Դրանցից մի քանիսը տարբեր ժամանակներում իրականացրած գովազդային արշավներ են, որոնք մարդկանց և հասարակությանը կարևոր հաղորդագրություն են փորձել հասցնել: Սոցիալական գովազդի առաքելությունն է՝ ազդելով մարդկանց զգայական ընկալումների վրա, կարողանալ նրանց հետ պահել վատ սովորություններից, զգուշացնել դրանց անբեկանելի հետևանքների մասին կամ լուսաբանել հասարակական որևէ կարևոր հիմնախնդիր: Նման գովազդները սովորաբար իրականացվում է պետական կամ որևէ հասարակական կամ էլ միջազգային հովանավորությամբ համապատասխան կառույցների միջոցով: Իսկ երբեմն աշխարհահռչակ բրենդները իրենց վարկանիշի ամրապնդման կամ բարձրացման համար կարող են իրենց թույլ տալ իրականացնել սոցիալական գովազդ՝ իրենց կարևոր ասելիքը փոխանցել հասարակությանը: Ներկայացվող գովազդները մի փոքր կմեկնաբանեմ, թերևս կարծում եմ, որ դրանք մեկնաբանության կարիք չունեն:

Գովազդային օրինակներ, որոնք զգուշացնում և նույնիսկ խնդրում են չծխել, ցույց տալով դրա կործանարար հետևանքները: