Մարքեթոլոգներ շարունակում են ծախսեր իրականացնել սոցիալական
մեդիայի վրա՝ չնայած արդյունքների բացակայության: Հետազոտությունները ցույց են տալիս,
որ շուկայագետների միայն 11.5%-ը կարող են ցույց տալ սոցիալական մեդիայի ազդեցությունը: Առաջիկա
5 տարիներին սպասվում է, որ մարքեթոլոգները կկրկնապատեն իրենց ծախսերը սոցիալական մեդիայի
վրա, չնայած նրանց մեծամասնությունը չեն կարողանում ցույց տալ դրա ազդեցությունը իրենց
բիզնեսի վրա: (ըստ Դելոիթ և Դյուք համալսարանի Ֆուքուա բիզնես դպրոցի տարեկան հաշվետվության, Մարքեթինգի Ամերիկյան Ասոցիացիա
):
Показаны сообщения с ярлыком արդյունավետության բարձրացում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком արդյունավետության բարձրացում. Показать все сообщения
17.02.2016
07.02.2016
5 խորհուրդ նախքան մերչնդայզինգ իրականացնելը
Եթե պարզապես սահմանենք, թե ինչ է նշանակում մերչնդայզինգը,
ապա կասենք, որ այն ապրանքների կամ ծառայությունների վաճառքի գործընթաց է՝ դրանք առավել
հրապուրիչ ցուցադրելու կամ գովազդելու միջոցով: Սակայն այն ավելի խորը բնորոշելիս կասենք,
որ մերչնդայզինգը վաճառքի խթանում իրականացնելու համալիր ֆունկցիա է՝ իր մեջ ներառելով
շուկայի հետազոտությունը, նոր ապրանքների մշակումը, արտադրության և մարքեթինգի կոորդինացումը,
արդյունավետ գովազդն ու վաճառքը:
Պետք չէ մերչնդայզերի ֆունկցիաները սահմանափակել միայն խանութներում,
սուպերմարկետներում կամ առևտրային սրահներում ապրանքների գեղեցիկ դասավորվածության
կամ դիզայնի առումով կամ էլ ապրանքաշարերի տեղաբաշխվածության խնդիրները լուծելով:
01.02.2016
Ժամանակի տենդենցները: Ի՞նչ պետք է անեն բրենդները առաջիկայում:
Ժամանակն է կրկին ուշադրություն դարձնել որոշ վիճակագրական տվյալների
և կողմնորոշվել Ձեր հետագա անելիքների մեջ: Այժմ տենդենցները մի փոքր այլ են՝ «խելահեղ
ստեղծարար մարքեթինգային ժամանակաշրջանից» տեղափոխվում ենք «կանխատեսվող վերլուծության
և ամբողջական ծրագրային պլատֆորմների»: Դա հնարավորություն կտա ստեղծել
ազդեցիկ նոր բովանդակություն՝ փորձված տվյալների
հիման վրա, և այն մասշտաբային տարածել: Սակայն պետք է զգուշանալ մեծ տեղեկատվությունից
(big data) եկող ինֆորմացիայից, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք, որ հաճախորդներն են մեզ
համար կարևոր:
«Եկե՛ք համատեղ նայենք
մարքեթինգի ապագային, որպեսզի Ձեր ապրանքանիշերը կարողանան օգտվել ժամանակակից տենդենցների
առավելություններից ու ըստ այդմ էլ կառուցեն և պահպանեն ուժեղ բրենդներ»
Անդրեաս վոն դեր Հեյթ
ավագ գործադիր,
մարքեթինգի փորձագետ,
կառավարիչ և մարզիչ
16.12.2015
Մի քիչ վիճակագրություն վաճառքի կազմակերպման մասին
Ամերիկյան The Brevet Group ընկերությունը իրականացնում է վաճառքի մասնագետների
վերապատրաստում, ամերիկյան և այլ շուկաների
ուսումնասիրություն, հետազոտություններ վաճառքի ոլորտում:
Օգտվելով վերոնշյալ աղբյուրներից առանձնացրել եմ Ձեզ համար հետաքրքիր վիճակագրություն կապված վաճառքի գործընթացի, նրա մասնակիցների հետ:
Նույնիսկ եթե Դուք արդեն փորձառու մասնագետ եք կամ էլ նորեկ եք այս ոլորտում, շատ թվեր Ձեզ կզարմացնեն: Այսպիսով.
Միջինում 8 հեռախոսազանգ կատարելու փորձ է պահանջվում արդյունքի հասնելու համար:
Հեռախոսազանգ կատարելու լավագույն ժամանակահատվածը կեսօրն է՝ ժամը 4:00- 5:00 հատվածում:
08.12.2015
10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել
Ձեզ եմ
ներկայացնում 10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել, եթե ցանկանում եք,
որ Ձեր բիզնեսի արդյունավետությունը չընկնի: Եվ այսպես.
1.
Լինել ամեն ինչ
բոլորի համար:
Դուք չեք կարող լուծել
ամենքի խնդիրները: Դուք ունեք թիրախային լսարան և հաճախորդի իդեալ: Սեգմենտավորեք Ձեր
ցուցակը: Նպատակաուղղվեք «ամենաքաղցր» կտորի վրա:
2.
Փորձել Ձեր նպատակը
իրականացնել միայնակ:
Ակտիվացրեք Ձեր ցանցը, հետևորդներին, Ձեր ազդեցիկ հետևորդներին կամ գործընկերներին,
որոնք կօգնեն ներկայացնել Ձեր բրենդը: Թույլ տվեք նրանց ներառվել Ձեզ օգնելու գործընթացի
մեջ՝ ստեղծելով և առաջ մղելով ոգևորող պատմություններ, խոշոր և ազդեցիկ բովանդակությամբ
կամ օգտակար այլ ռեսուրսներով:
3.
Անտեսել SEO-ն:
Եթե Դուք անտեսում եք SEO-ն, Դուք երբեք ցանցում չեք հայտնվի և
Ձեր բիզնեսը չի ունենա առցանց հնարավորություններ, որոնք հարկավոր են որոնողական համակարգերին,
որոնք էլ պետք է Ձեզ ճիշտ հաճախորդներ ուղարկեն:
4.
Հետևել ամեն նոր
տենդենցին (թրենդին):
Հավանաբար
Դուք սկսում եք հետևել ամեն նոր տենդենցի՝ որդեգրելով նոր ռազմավարություն, չիրագործելով
և ավարտին չհասցնելով նախորդը: Այս հանգամանքը կվնասի Ձեր մարքեթինգին և Ձեր թիմի կատարած
աշխատանքը:
06.12.2015
Twitter- ում Ձեր բիզնեսը արդյունավետ դարձնելու 6 ուղիներ
Փոքր բիզնեսի համար սոցիալական ցանցերը ամենաարդյունավետ ուղիներից են, ինչպես իրենց հաճախորդների հետ հարաբերվելու համար, այնպես էլ նոր պոտենցիալ հաճախորդներ գտնելու համար: Այս անգամ կբացատրենք, թե որքանով արդյունավետ կարող է Twitter-ը լինել այս հարցում:
Դժբախտաբար, նույնիսկ շատ փորձառու թվիթերիստներ, էլ չենք խոսում նորեկների մասին, շատ հաճախ սխալվում են Twitter-ի արդյունավետ գործածության հարցում , չհասկանալով , արդյո՞ք իրենց թվիթները ներկայացնում են իրենց բիզնեսը կամ բրենդը իրենց իսկ անձը ներկայացնելու փոխարեն: Բարեբախտաբար մենք ունենք որոշ խորհուրդներ Ձեր ապագա թվիթի 140 սիմվոլը առավել արդյունավետ դարձնելու համար:
Ձեր թվիթերյան էջը կարող է մեծ տպավորություն թողնել հաճախորդների վրա, որոնք այն տեսնում են, և, երբ Դուք պատրաստվում եք օգտագործել Twitter-ը Ձեր բիզնեսը առաջ մղելու համար, Դուք ենթադրում եք , որ շատ մարդիկ այն կտեսնեն: Ձեր
էջը (profile) պետք է լինի շատ տպավորիչ, այդ պատճառով դուք կարող եք ընտրել Ձեր սեփական պրոֆիլային նկարը, գլխավոր նկարը և հետին պլանի նկարը: Ձեր պրոֆիլային նկարը հայտնվում է բոլոր Ձեր թվիթների հետ միաժամանակ, այդ պատճառով շատ ընկերություններ ընտրում են իրենց լոգոն,այնուամենայնիվ որոշ անհատ գործարարներ կարող են ընտրել իրենց անուն-ազգանունը: Դուք կարող եք Ձեր գլխավոր նկարը և հետին պլանի նկարը ընտրել այնպիսի գույների մեջ, որոնք ներդաշնակ կլինեն Ձեր լոգոյի հետ կամ էլ կարող եք առավել ստեղծագործ մոտեցում ցուցաբերել: Գլխավոր նկարը լավագույն տեղն է Ձեր աշխատանքը կամ էլ արտադրանքը (ապրանքը) ներկայացնելու համար:
Օրինակ Sony ընկերությունը, օգտվելով հնարավորությունից ներկայացրել է իր արտադրանքներից մեկը իր կիրառման ոլորտում:




