Показаны сообщения с ярлыком արտաքին գովազդ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком արտաքին գովազդ. Показать все сообщения

24.03.2016

«Աշխարհի խոշորագույն քաղաքների բիլբորդեր: Որքա՞ն արժե նման հաճույքը»

  Երբևէ Ձեզ հարցրել եք, թե որքա՞ն արժեն այն հսկայական գովազդային վահանակները, որոնք տեղակայված են խոշոր քաղաքների բանուկ խաչմերուկներում: Եթե նույնիսկ դա Ձեզ հետաքրքրել է, ուրեմն շատ հավանական է, որ Դուք կարծել եք, որ դրանք բավականին թանկ են՝ թանկարժեք գովազդ, որ կարող են իրենց թույլ տալ միայն համաշխարհային բրենդները: Սակայն առավել որոշակի պատկերացում նման գովազդային վահանակների (բիլբորդերի) գների մասին հավանաբար չունեք:  Ես Ձեզ կասեմ մոտավորապես ինչ գների մասին է խոսքը, մի քանի քաղաքների օրինակով, իսկ Դուք փորձեք հաշվել նման գովազդային արշավների վրա ծախսվող ամբողջ բյուջեն:
Եվ այսպես, սկսենք աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկից՝ Տոկիոյից:


16.12.2015

Գովազդ՝ տրանսպորտային միջոցների վրա

   Իսկ Ձեր մտքով կանցնե՞ր: Մարդատար տրանսպորտային միջոցների վրա գովազդային հաղորդագրությունների ստեղծարար մոտեցումները անտարբեր չեն թողնի սովորական մարդկանց:

   «Domestos» ապրանքանիշը իր մաքրող միջոցների օգտակարությունը ցույց է տվել ուղևորատար ավտոբուսի վրա՝ բավականին արտահայտիչ կերպով առանձնացնելով ավտոբուսի սպիտակ («մաքուր») և մոխրագույն («կեղտոտ») հատվածները:


Երկիրը- Իրան


   Եկեք ու մի հավատացեք, որը այս հսկա ուղևորատարը Duracell մարտկոցներով չի աշխատումJ

Գովազդային գործակալությունը- Ogilvy & Mother

Երկիրը- Նոր Դելի, Հնդ



   Specsavers ընկերությունը, որը արտադրում է օպտիկական ակնոցներ ու կոնտակտային լինզաներ և համապատասխան ծառայություններ է մատուցում, արտահայտիչ պատկերի միջոցով ցանկանում է ցույց տալ իր արտադրատեսակների կարևորությունը, և որ դրանց բացակայությունը ինչ հետևանքներ կարող է թողնել:


Գովազդային գործակալությունը- Smart

Երկիրը- Ավստրալիա

11.12.2015

Արտաքին գովազդ 3

Արտաքին գովազդի հերթական տպավորիչ հավաքածուն:

Berger Sky ընկերության տպավորիչ բիլբորդը արտահայտում է ընկերության արտադրած ներկանյութերի բարձր որակը:
Գովազդային գործակալությունը JWT
Տեղադիրքը Մումբաի, Հնդկաստան



Donatos պիցայի այս տարբերակը բավականին տպավորիչ է, նայելիս կարծես զգում ես համեղ բուրմունքը:
Գովազդային գործակալությունը Engauge
Տեղադիրքը ԱՄՆ

09.12.2015

Արտաքին գովազդ 2


   Ու կրկին արտաքին գովազդի վառ օրինակներ, որոնք անտարբեր չեն թողնի անցորդներին:

   Հնդկական մասնավոր IndiGo ավիաընկերությունը իր տեղական չվերթները գովազդելու հետաքրքիր և շահագրգիռ պատճառ է գտել: Հուսով եմ, կարիք չկա տեքստը թարգմանելուJ


   
      KitKat-ը ամեն տեղ և ամենուր մի բան է ուզում հասկացնել, և, կարծես թե, նա դրա համար ամեն պայման ստեղծում է:



        Սոցիալական այս գովազդը ճիշտ և տեղին է տեղադրված, այսինքն, եթե գինի եք խմում պետք չէ մեքենա վարել: Ես իրենց փոխարեն Drink , Don’t drive ավելի մեծ տառերով կգրեի, քանի որ գովազդի իրական նպատակն է վարորդներին զգուշացնել ալկոհոլի չօգտագործման հանգամանքը վարելիս:




         Անգլիական Mini Cooper փոքրածավալ ավտոմեքենաների գովազդը շատ հաջողված է: Այն փոքրածավալ ավտոմեքենա լինելուց բացի ցուցադրում է, որ կարող է շատ տարողունակ լինել:



         Nice to meet you-  Iced to meet you-Գովազդում է McDonald’s-ը իր սառը սուրճը:


        Ճապոնական շաքարավազի ապրանքանիշը խոստանում է իր սպառողին քաղցր ժպիտ իր սպիտակ շաքարավազե գդալով:      



     Եվ վերջում կրկին հնարամիտ ճապոնացիները իրենց առաջատար տեխնոլոգիաներով:
 SoftBank  բջջային օպերատոր ներկայացնող ճապոնական ընկերության և
  Aldebaran Robotics  ֆրանսիական  ընկերության համատեղ մշակմամբ ստեղծված  SoftBankRobot Pepper- ը, որը աշխարհում առաջին անհատական ռոբոտն է, որը արտահայտում է էմոցիաներ: Այն, որպես անձնական օգնական կարող է ներկայացնել, գովազդել ընկերության արտադրանքը կամ ծառայությունները:




Դիտեք նաև տեսահոլովակը: