Показаны сообщения с ярлыком զեղչի հնարավորություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком զեղչի հնարավորություն. Показать все сообщения

07.01.2016

Իրական զեղչեր: Real Sales

   Հավանաբար Դուք շատ հաճախ գնումներ կատարելիս սպասում եք զեղչերի՝ իրական զեղչերի: Ձեզ գրավում են խանութների ցուցափեղկերը՝ մեծ գրառումներով՝ 30% զեղչ, 40-50% զեղչ, միգուցե` 60- 70% զեղչ, կամ ուղղակի զեղչ զեղչ զեղչեր....:



07.12.2015

Ձեր կոմերցիոն կայքում վաճառքի ծավալների ավելացման 20 եղանակ


   Ձեզ եմ ներկայացնում Ձեր կոմերցիոն կայքի վաճառքի ծավալները ավելացնելու 20 հնարավորություն:

     Ի՞նչ եք հասկանումերբ ասում եք «ավելացնել վաճառքը»:
     Այն ավելի է քան «Գնել» կոճակը Ձեր կայքում:
     
     Դա նաև՝հետևյալն է՝

  •          Գնում կատարելու  որոշման արագությունը,
  •          Սպառողի կյանքի իմաստը (արժեքները),
  •          Պատվերների միջին արժեքը,
  •          Սպառողի բավարավածությունը,
  •          Նոր գնորդները,
  •          Կրկնվող գնորդները,
  •          Գրացումները (Ձեր կայքում հաշվի բացումները),
  •          Կայքից հեռացողները,
  •          Հետ վերադարձվող ապրանքները,
  •          Ձեր կայքում ժամանակ անցկացնելու տևողությունը,
  •          Առանձին էջերի այցելությունները,
  •          «Գնել» կոճակի կլիկները:
   Այս նյութի նպատակն է Ձեզ ցույց տալու բազմաթիվ ձևեր նման հաջողություն ունենալու համար, որը ես անում եմ առանց Ձեր վեբ կայքերը ուսումնասիրելուԻ՞նչ է նշանակում լինել օգտակարԴա նշանակում էոր Ձեր ապրանքը կամ ծառայությունը ներկայացնում է այն ինչ ուզում է և սպասում է սպառողը , որ այն ներկայացնի իրենիցԵվ դա է ստիպում սպառողին գնում կատարելու որոշում կայացնել:  Ինչի՞ մասին Դուք պետք է անհանգստանաքԿայքի համար օգտակար լինելը անհրաժեշտ է պարզապես գոյությունը ահպանելու համարԵթե  նրանից օգտվելը սպառողների համար դժվար եղավ,նրանք պարզապես կլքեն այն:

      Կայքից օգտվելու պարզությունը և հեշտությունը կայանում է հետևյալում.

·         Հեշտ ընկալելի լինելը,
· Կառուցվածքի արդյունավետությունը. Մեկ անգամ այցելելով, դրա բաժիններից օգտվելու արագ հնարավորությունը,
·         Հիշվող և տպավորիչ լինելը,
·        Սխալները կայքից օգտվելիս. Որքան շատ և ընդհանուր կարող են լինել այդ սխալները և որքան հեշտորեն նրանք կարող են դրանցից խուսափել,
·         Բավարավածությունը. Ինչ հաճույք են ստանում Ձեր կայքից օգտվելիս:

Իսկ սպառողին մշտապես պահպանելու համար, պարզապես՝

·       Հեշտացրեք սպառողի գործը, արագ գտնել այն, ինչ նա փնտրում է և/կամ բացահայտել այնպիսի նոր բաներ, որ նրան կհետաքրքրի:
·       Օգնեք նրան գրագետ որոշում կայացնել, այնպես, որ նա վստահ լինի, որ ապրանքը հենց իր համար է նախատեսված:
·         Վստահություն առաջացրեք, որ ինքը ճիշտ է անում գնելով  Ձեր ապրանքը այլ ոչ թե ուրիշինը:
·          Հանգեցրեք նրան գնում կատարելու որոշմանը շատ զգույշ և արդյունավետ կերպով:
Եկեք սրանց անդրադառնանք հերթով:
1.Ապրանքները միաժամանակյա խմբավորելով տարբեր խմբերի մեջ՝ ըստ սպառողի կարիքների, օգտագործման եղանակի, սեզոնի կամ տենդենցների, Դուք կօգնեք նրան ամեն չափանիշով էլ փնտրելիս այն հեշտորեն գտնել:
2.Թույլ մի տվեք նրան կագնել երկընտրանքի առջև, դրդեք նրան անմիջական գնման, այլ ոչ թե գնման հետաձգմանը:
3.Առաջարկեք անմիջապես այլընտրանք, եթե նա լքում է էջը: Երբ էջը փակվում է գալիս է անմիջապես այլ հաղորդագրություն մեկ այլ նկարով նմանատիպ այլ ապրանքի վերաբերյալ:
4. Երևի ավելորդ կլինի խորհուրդ տալ ապրանքների հետ դրանց օժանդակ կիրառության այլ ապրանքներ առաջարկելը:
5. Ունեցեք «Նորույթներ» -ի բաժինը հետ վերադարձող հաճախորդներ ունենալու համար:
6. Բարձրացրեք Ձեր փնտրման համակարգի արդյունավետությունը և արագությունը, որպեզի ի պատասխան հաճախորդների որոնումներին ճիշտ և կոնկրետ հղումներ լինեն:

7. Ներկայացրեք ապրանքը պրոֆեսիոնալ նկարներով, ամենայն մանրամասնությամբ, ներկայանցելով դրանք նաև կիրառման մեջ: Նկարեք վիդեո:
  •     Վիդեո նկարահանումները կարող են բարձրացնել վաճառքի ծավալները 6-30%-ով:
  •   Գնման որոշում կայացնելու արագությունը բարձրացնում է գնում կատարելու հնարավորությունը 400%-ով, իսկ հետ վերադարձվող ապրանքները նվազեցնում են այն 12-9%-ով:


8.Գրեք ապրանքի նկարագրությունը՝ այն կապելով նրա արժեքի հետ, այն կարող եք անգամ պատմական ոճով ներկայացնել՝ առաջացնելով էմոցիաներ(ժպիտ, հիացմունք, ուրախություն...):

9.Հիշեք որ Ձեր ապրանքից արդեն օգտվողների մեկնաբանությունները շատ կօգնեն Ձեզ ապրանքի վաճառքի հարցում: Հաճախորդների  90%  վկայում են, որ իրենց գնման որոշման վրա ազդեցություն են թողել օնլայն ակնարկները, իսկ գնորդների 63%-ը ասում են իրենք հակված են այն էջերից ու կայքերից գնումներ կատարել , որտեղ առկա են նման մեկնաբանությունները: