Ձեզ եմ ներկայացնում Ձեր կոմերցիոն կայքի վաճառքի ծավալները ավելացնելու 20 հնարավորություն:
Ի՞նչ եք հասկանում, երբ ասում եք «ավելացնել վաճառքը»:
Այն ավելի է քան «Գնել» կոճակը Ձեր կայքում:
Դա նաև՝հետևյալն է՝
Դա նաև՝հետևյալն է՝
- Գնում կատարելու որոշման արագությունը,
- Սպառողի կյանքի իմաստը (արժեքները),
- Պատվերների միջին արժեքը,
- Սպառողի բավարավածությունը,
- Նոր գնորդները,
- Կրկնվող գնորդները,
- Գրացումները (Ձեր կայքում հաշվի բացումները),
- Կայքից հեռացողները,
- Հետ վերադարձվող ապրանքները,
- Ձեր կայքում ժամանակ անցկացնելու տևողությունը,
- Առանձին էջերի այցելությունները,
- «Գնել» կոճակի կլիկները:
Այս նյութի նպատակն է Ձեզ ցույց տալու բազմաթիվ ձևեր նման հաջողություն ունենալու համար, որը ես անում եմ առանց Ձեր վեբ կայքերը ուսումնասիրելու: Ի՞նչ է նշանակում լինել օգտակար: Դա նշանակում է, որ Ձեր ապրանքը կամ ծառայությունը ներկայացնում է այն ինչ ուզում է և սպասում է սպառողը , որ այն ներկայացնի իրենից: Եվ դա է ստիպում սպառողին գնում կատարելու որոշում կայացնել: Ինչի՞ մասին Դուք պետք է անհանգստանաք: Կայքի համար օգտակար լինելը անհրաժեշտ է պարզապես գոյությունը ահպանելու համար: Եթե նրանից օգտվելը սպառողների համար դժվար եղավ,նրանք պարզապես կլքեն այն:
Կայքից օգտվելու պարզությունը և հեշտությունը կայանում է հետևյալում.
·
Հեշտ ընկալելի լինելը,
· Կառուցվածքի արդյունավետությունը. Մեկ անգամ այցելելով, դրա բաժիններից օգտվելու արագ հնարավորությունը,
·
Հիշվող և տպավորիչ լինելը,
· Սխալները կայքից օգտվելիս. Որքան շատ և ընդհանուր կարող են լինել այդ սխալները և որքան հեշտորեն նրանք կարող են դրանցից խուսափել,
·
Բավարավածությունը. Ինչ հաճույք են ստանում Ձեր կայքից օգտվելիս:
Իսկ սպառողին մշտապես պահպանելու
համար, պարզապես՝
· Հեշտացրեք սպառողի գործը, արագ գտնել այն, ինչ նա փնտրում է և/կամ բացահայտել այնպիսի նոր բաներ, որ նրան կհետաքրքրի:
· Օգնեք նրան գրագետ որոշում կայացնել, այնպես,
որ նա վստահ լինի, որ ապրանքը հենց իր համար է նախատեսված:
·
Վստահություն առաջացրեք, որ ինքը ճիշտ է անում գնելով Ձեր ապրանքը այլ ոչ թե ուրիշինը:
· Հանգեցրեք նրան գնում կատարելու որոշմանը շատ զգույշ և արդյունավետ կերպով:
Եկեք սրանց անդրադառնանք հերթով:
1.Ապրանքները միաժամանակյա խմբավորելով տարբեր խմբերի մեջ՝ ըստ սպառողի կարիքների, օգտագործման եղանակի, սեզոնի կամ տենդենցների, Դուք կօգնեք նրան ամեն չափանիշով էլ փնտրելիս այն հեշտորեն գտնել:
2.Թույլ մի տվեք նրան կագնել երկընտրանքի առջև, դրդեք նրան անմիջական գնման, այլ ոչ թե գնման հետաձգմանը:
3.Առաջարկեք անմիջապես այլընտրանք, եթե նա լքում է էջը: Երբ էջը փակվում է գալիս է անմիջապես այլ հաղորդագրություն մեկ այլ նկարով նմանատիպ այլ ապրանքի վերաբերյալ:
4. Երևի ավելորդ կլինի խորհուրդ տալ ապրանքների հետ դրանց օժանդակ կիրառության այլ ապրանքներ առաջարկելը:
5. Ունեցեք «Նորույթներ» -ի բաժինը հետ վերադարձող հաճախորդներ ունենալու համար:
6. Բարձրացրեք Ձեր փնտրման համակարգի արդյունավետությունը և արագությունը, որպեզի ի պատասխան հաճախորդների որոնումներին ճիշտ և կոնկրետ հղումներ լինեն:
7. Ներկայացրեք ապրանքը պրոֆեսիոնալ նկարներով, ամենայն մանրամասնությամբ, ներկայանցելով դրանք նաև կիրառման մեջ: Նկարեք վիդեո:
- Վիդեո նկարահանումները կարող են բարձրացնել վաճառքի ծավալները 6-30%-ով:
- Գնման որոշում կայացնելու արագությունը բարձրացնում է գնում կատարելու հնարավորությունը 400%-ով, իսկ հետ վերադարձվող ապրանքները նվազեցնում են այն 12-9%-ով:
8.Գրեք ապրանքի նկարագրությունը՝ այն կապելով նրա արժեքի հետ, այն կարող եք անգամ պատմական ոճով ներկայացնել՝ առաջացնելով էմոցիաներ(ժպիտ, հիացմունք, ուրախություն...):
9.Հիշեք որ Ձեր ապրանքից արդեն օգտվողների մեկնաբանությունները շատ կօգնեն Ձեզ ապրանքի վաճառքի հարցում: Հաճախորդների
90% վկայում են, որ իրենց գնման որոշման վրա ազդեցություն են թողել օնլայն ակնարկները, իսկ գնորդների 63%-ը ասում են իրենք հակված են այն էջերից ու կայքերից գնումներ կատարել , որտեղ առկա են նման մեկնաբանությունները: