Показаны сообщения с ярлыком ինտերնետ մարքեթինգ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ինտերնետ մարքեթինգ. Показать все сообщения

06.12.2015

Twitter- ում Ձեր բիզնեսը արդյունավետ դարձնելու 6 ուղիներ

     Փոքր բիզնեսի համար սոցիալական ցանցերը ամենաարդյունավետ ուղիներից են, ինչպես իրենց հաճախորդների հետ հարաբերվելու համար, այնպես էլ նոր պոտենցիալ հաճախորդներ գտնելու համար: Այս անգամ կբացատրենք, թե որքանով արդյունավետ կարող է Twitter-ը լինել այս հարցում:
   Դժբախտաբար, նույնիսկ շատ փորձառու թվիթերիստներ, էլ չենք խոսում նորեկների մասին, շատ հաճախ սխալվում են Twitter-ի արդյունավետ գործածության հարցում , չհասկանալով , արդյո՞ք իրենց թվիթները ներկայացնում են իրենց բիզնեսը կամ բրենդը իրենց իսկ անձը ներկայացնելու փոխարեն: Բարեբախտաբար մենք ունենք որոշ խորհուրդներ Ձեր ապագա թվիթի 140 սիմվոլը առավել արդյունավետ դարձնելու համար:
   Ձեր թվիթերյան էջը կարող է մեծ տպավորություն թողնել հաճախորդների վրա, որոնք այն տեսնում են, և, երբ Դուք պատրաստվում եք օգտագործել Twitter-ը Ձեր բիզնեսը առաջ մղելու համար, Դուք ենթադրում եք , որ շատ մարդիկ այն կտեսնեն: Ձեր  էջը (profile) պետք է լինի շատ տպավորիչ, այդ պատճառով դուք կարող եք ընտրել Ձեր սեփական պրոֆիլային նկարը, գլխավոր նկարը և հետին պլանի նկարը: Ձեր պրոֆիլային նկարը հայտնվում է բոլոր Ձեր թվիթների հետ միաժամանակ, այդ պատճառով շատ ընկերություններ ընտրում են իրենց լոգոն,այնուամենայնիվ որոշ անհատ գործարարներ կարող են ընտրել իրենց անուն-ազգանունը: Դուք կարող եք Ձեր գլխավոր նկարը և հետին պլանի նկարը ընտրել այնպիսի գույների մեջ, որոնք ներդաշնակ կլինեն Ձեր լոգոյի հետ կամ էլ կարող եք առավել ստեղծագործ մոտեցում ցուցաբերել: Գլխավոր նկարը լավագույն տեղն է Ձեր աշխատանքը կամ էլ արտադրանքը (ապրանքը) ներկայացնելու համար:
   Օրինակ Sony ընկերությունը, օգտվելով հնարավորությունից ներկայացրել է իր արտադրանքներից մեկը իր կիրառման ոլորտում: