Показаны сообщения с ярлыком սոցիալական ցանց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком սոցիալական ցանց. Показать все сообщения

17.02.2016

Սոցիալական մեդիայի արդյունավետության գնահատումը

   Մարքեթոլոգներ շարունակում են ծախսեր իրականացնել սոցիալական մեդիայի վրա՝ չնայած արդյունքների բացակայության: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շուկայագետների միայն 11.5%-ը կարող են ցույց տալ սոցիալական մեդիայի ազդեցությունը: Առաջիկա 5 տարիներին սպասվում է, որ մարքեթոլոգները կկրկնապատեն իրենց ծախսերը սոցիալական մեդիայի վրա, չնայած նրանց մեծամասնությունը չեն կարողանում ցույց տալ դրա ազդեցությունը իրենց բիզնեսի վրա: (ըստ Դելոիթ և Դյուք համալսարանի  Ֆուքուա բիզնես դպրոցի  տարեկան հաշվետվության, Մարքեթինգի Ամերիկյան Ասոցիացիա ):

22.12.2015

Ինտերնետ հասարակություն: Ինչի՞ց պետք է զգուշանալ և ինչի՞ց պետք է օգտվել: 2

Սկիզբը այստեղ

Երբ մենք իրականացնում ենք  մասսայական նամակագրություն (spam), դրա ընդամենը 9%-ն են մեզ անմիջապես արձագանքում:  Դա մեզ համար անմիջական ազդանշան է, որ մնացած 91%-ը մեզ համար նշանակություն չունեն: Բայց մենք գիտենք, որ նրանք մեզ համար նշանակություն ունեն: Մենք հասել ենք այն կետին, որ մարդիկ այլևս չեն ուզում մասնակցել մեր հարցումներին: Հետևաբար, եթե մենք նախօրոք չսահմանենք մեր յուրաքանչյուր հաճախորդի մասնակցության կարևորությունը, նրանք այլևս չեն համաձայնվի մասնակցել մեր հետազոտությանը:

21.12.2015

Ինտերնետ հասարակություն: Ինչի՞ց պետք է զգուշանալ և ինչի՞ց պետք է օգտվել:

Սպառողական հեղափոխություն

   Ամբողջ աշխարհը այժմ գտնվում է սպառողական հեղափոխության ժամանակաշրջանի միջանկյալ հատվածում: «Forrester research»-ը դրան տվել է «սպառողի դար» անվանումը:
   Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ սոցիալական կայքերում տեղադրված մի մասսայական հաղորդագրությունը կարող է մեծ աղմուկ առաջացնել, որը կարող ՝ վտանգել Ձեր բրենդի հեղինակությունը կամ էլ գցել ընկերության արժեթղթերի գինը: Բայց միևնույն ժամանակ սա նաև այնպիսի ժամանակաշրջան է, երբ մի սպառողը կարող է այնպիսի պատմություն պատմել, որը կարող է ոչ միայն առաջ հրել Ձեր բիզնեսը, այլև նոր ապրանքի հզոր արշավի գաղափար տալ:

09.12.2015

Թվային մարքեթինգ, փաստեր, որոնք պետք է իմանալ

Բիզնեսի աշխարհը ահռելի փոփոխություններ է կրել ինտերնետ մարքեթինգի հնարավորությունների ընլայնման առումով:

           

       Ձեզ եմ ներկայացնում որոշ փաստեր, որոնք Ձեզ կoգնեն մշտապես հետևել ինտերնետ մարքեթինգի փոփոխություններին:

Այս վիճակագրական տվյալները  բազմաթիվ լուրջ հետազոտությունների արդյունքներ են՝ խոշոր մարքեթինգային ընկերությունների կողմից կատարված:

Ամբողջ աշխարհում ընկերությունների 71%-ը պլանավորում են բարձրացնել իրենց թվային մարքեթինգի բյուջեն:

06.12.2015

Twitter- ում Ձեր բիզնեսը արդյունավետ դարձնելու 6 ուղիներ

     Փոքր բիզնեսի համար սոցիալական ցանցերը ամենաարդյունավետ ուղիներից են, ինչպես իրենց հաճախորդների հետ հարաբերվելու համար, այնպես էլ նոր պոտենցիալ հաճախորդներ գտնելու համար: Այս անգամ կբացատրենք, թե որքանով արդյունավետ կարող է Twitter-ը լինել այս հարցում:
   Դժբախտաբար, նույնիսկ շատ փորձառու թվիթերիստներ, էլ չենք խոսում նորեկների մասին, շատ հաճախ սխալվում են Twitter-ի արդյունավետ գործածության հարցում , չհասկանալով , արդյո՞ք իրենց թվիթները ներկայացնում են իրենց բիզնեսը կամ բրենդը իրենց իսկ անձը ներկայացնելու փոխարեն: Բարեբախտաբար մենք ունենք որոշ խորհուրդներ Ձեր ապագա թվիթի 140 սիմվոլը առավել արդյունավետ դարձնելու համար:
   Ձեր թվիթերյան էջը կարող է մեծ տպավորություն թողնել հաճախորդների վրա, որոնք այն տեսնում են, և, երբ Դուք պատրաստվում եք օգտագործել Twitter-ը Ձեր բիզնեսը առաջ մղելու համար, Դուք ենթադրում եք , որ շատ մարդիկ այն կտեսնեն: Ձեր  էջը (profile) պետք է լինի շատ տպավորիչ, այդ պատճառով դուք կարող եք ընտրել Ձեր սեփական պրոֆիլային նկարը, գլխավոր նկարը և հետին պլանի նկարը: Ձեր պրոֆիլային նկարը հայտնվում է բոլոր Ձեր թվիթների հետ միաժամանակ, այդ պատճառով շատ ընկերություններ ընտրում են իրենց լոգոն,այնուամենայնիվ որոշ անհատ գործարարներ կարող են ընտրել իրենց անուն-ազգանունը: Դուք կարող եք Ձեր գլխավոր նկարը և հետին պլանի նկարը ընտրել այնպիսի գույների մեջ, որոնք ներդաշնակ կլինեն Ձեր լոգոյի հետ կամ էլ կարող եք առավել ստեղծագործ մոտեցում ցուցաբերել: Գլխավոր նկարը լավագույն տեղն է Ձեր աշխատանքը կամ էլ արտադրանքը (ապրանքը) ներկայացնելու համար:
   Օրինակ Sony ընկերությունը, օգտվելով հնարավորությունից ներկայացրել է իր արտադրանքներից մեկը իր կիրառման ոլորտում: