Շատ հետաքրքիր է հետևել այն բանին, թե ինչպես են հսկա սոցիալական ցանցերը, գրեթե ամեն շաբաթ իրենց նոր ֆունկցիաները ներկայացնում հասարակությանը:
Որոշ հետազոտությունների համաձայն առանձնացրել ենք այնպիսի տենդենցներ, որոնք կարող են բնորոշել օնլայն մարքեթինգին 2016 թվականին:
Հրավիրում եմ մարքեթոլոգների, հետազոտողների ուշադրությունը, և եթե ունեք լրացումներ, այլ կարծիքներ, եկեք դրանք քննարկենք նյութի մեկնաբանություններում:
1.Կենդանի ալիք:
Սա մարքեթոլոգները պետք է մշտապես իրենց տեսադաշտում ունենան: Խոսքը վերաբերում է վիդեո տեսահոլովակներին: Վիդեո հոլովակները, ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են մեծ ու կարևոր տեղ զբաղեցնել բոլոր պլատֆորմներում՝ պարունակելով արդյունավետ բովանդակություն: Պետք է հետևել նաև վիդեո նկարահանման որակին, ինչպես նաև նկարների որակին, հատկապես, եթե խոսքը վեաբերում է սոցիալական ցանցերին (facebook, Instagram): Լավ որակ ապահովելու համար, հարկավոր է օգտվել արդեն iphone 6s հնարավորություններից կամ էլ նորագույն այլ սմարթֆոններից: Իսկ կենդանի ալիքը հաջորդ քայլն է, որն առավել մոտ է դարձնում բրենդները իրենց հետևորդներին ուղիղ եթերով: Սոցիալական ցանցերը արդեն դա իրականացնում են Youtub –յան, Facebook –յան իրադարձությունների ալիքի միջոցով (YouTube Events, Facebook Live -ը), որը հասանելի է մեծ հաշիվներին, ինչպես նաև Periscope, Meerkat, Blab օնլայն ցանցերին: Բրենդները աշխատում են անմիջապես նվաճել իրենց սպառողների հետաքրքրությունը ուղիղ հեռարձակումների միջոցով, ինչպես օրինակ անում է Apple –ը ( Apple Keynote) ամեն տարի սեպտեմբերին:
Իրենց որակի կայունության հետ միաժամանակ, բրենդները փորձում են կենդանի քննարկումների մեջ մտնել իրենց սպառողների հետ՝ իրականում ևս ցուցադրելով իրենց ֆիրմային դեմքը:
2.Թվային օգնականներ:
Google Now,
Cortana, Siri և շուտով նաև Facebook’s M –սրանք բոլորը գիտուն թվային օգնականների օրինակներ են: Կարծում ենք, սա կլինի
ամենամեծ մարտահրավերներից մեկը ուղղված հենց մարքեթինգին 2016 թվականին: Սա նշանակում է պահպանել
որոնողական մարքեթինգի արդիականությունը:
Արդյո՞ք բրենդները հնարավորություն կունենան ազդելու Siri – ի առաջարկների վրա, օրինակ ասենք, միանգամից պատվեր ընդունելով հենց բրենդային իրենց կոշիկի խանութից:
3.Սոցիալական ցանցերի գովազդներ:
Բերված է օրինակ Facebook-
յան հետազոտությունից: Ցուցադրված է բրենդների հաղորդագրությունների միջին
հասանելիությունը Facebook- ում (երկրպագուների որ տոկոսին է հասանելի՝
փոփոխությունը ըստ ամիսների):
Բոլոր բրենդային էջեր 500-ից ավել հավանության արժանացած էջերը
Հոկ.13 Նոյ. 13 Դեկ. 13. Հուն.14 Փետ. 14
Սա շատ ակտուալ է եղել 2015 թվականին, սակայն ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, Facebook – ի գովազդային հասանելիությունը նվազել է՝ հաջորդելով Instagram –ին: Instagram –ը կանխատեսում է գովազդից 600 մլն դոլար ապահովել ամբողջ աշխարհում, որը Facebook –ի եկամտի ընդամենը 5 %-ն է: Փաստ է դառնում, որ սոցիալական ցանցը այլևս սոցիալական չէ, այն դառնում է կոմերցիոն: Սրանց հաջորդում են Twitter Cards, LinkedIn ads, Pinterest Buyable Pins, Spotify, Snapchat:
2016 թվականը սպասվում է իմաստուն թիրախավորման և օգտվողների կատարյալ փոձառության տարի: Որպեսզի բրենդները պահպանեն իրենց օգտվողներին պետք է բարձրորակ բովանդակությամբ էջեր ունենան, և, միևնույն ժամանակ, դրանցից շատ հեշտ լինի օգտվելը:
