Показаны сообщения с ярлыком օնլայն մարքեթինգ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком օնլայն մարքեթինգ. Показать все сообщения

05.12.2015

Օնլայն մարքեթինգի տենդենցները 2016 թվականին

   Շատ հետաքրքիր է հետևել  այն բանին, թե ինչպես են հսկա սոցիալական ցանցերը, գրեթե ամեն շաբաթ իրենց նոր ֆունկցիաները ներկայացնում հասարակությանը:
Որոշ հետազոտությունների համաձայն առանձնացրել ենք այնպիսի տենդենցներ, որոնք կարող են բնորոշել օնլայն մարքեթինգին  2016 թվականին:
Հրավիրում եմ մարքեթոլոգների, հետազոտողների ուշադրությունը, և եթե ունեք լրացումներ, այլ կարծիքներ, եկեք դրանք քննարկենք նյութի մեկնաբանություններում:

1.Կենդանի ալիք:

  Սա մարքեթոլոգները պետք է մշտապես իրենց տեսադաշտում ունենան: Խոսքը վերաբերում է վիդեո տեսահոլովակներին: Վիդեո հոլովակները, ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են մեծ ու կարևոր տեղ զբաղեցնել բոլոր պլատֆորմներում՝ պարունակելով արդյունավետ բովանդակություն: Պետք է հետևել նաև վիդեո նկարահանման որակին, ինչպես նաև նկարների որակին, հատկապես, եթե խոսքը վեաբերում է սոցիալական ցանցերին (facebook, Instagram): Լավ որակ ապահովելու համար, հարկավոր է օգտվել արդեն iphone 6s հնարավորություններից կամ էլ նորագույն այլ սմարթֆոններից: Իսկ կենդանի ալիքը հաջորդ քայլն է, որն առավել մոտ է դարձնում բրենդները իրենց հետևորդներին ուղիղ եթերով: Սոցիալական ցանցերը արդեն դա իրականացնում են Youtub –յան,   Facebook –յան իրադարձությունների ալիքի միջոցով (YouTube Events, Facebook Live -ը), որը հասանելի է մեծ հաշիվներին, ինչպես նաև  Periscope, Meerkat,  Blab օնլայն ցանցերին: Բրենդները աշխատում են անմիջապես նվաճել  իրենց սպառողների հետաքրքրությունը ուղիղ հեռարձակումների միջոցով, ինչպես օրինակ անում է Apple –ը ( Apple Keynote) ամեն տարի սեպտեմբերին:
Իրենց որակի կայունության հետ միաժամանակ, բրենդները փորձում են կենդանի քննարկումների մեջ մտնել իրենց սպառողների հետ՝ իրականում ևս ցուցադրելով իրենց ֆիրմային դեմքը:

2.Թվային օգնականներ:

   Google Now, Cortana, Siri և շուտով նաև Facebook’s M –սրանք բոլորը գիտուն թվային օգնականների օրինակներ են: Կարծում ենք, սա կլինի  ամենամեծ մարտահրավերներից մեկը ուղղված հենց մարքեթինգին 2016 թվականին: Սա նշանակում է պահպանել  որոնողական մարքեթինգի արդիականությունը:
   Արդյո՞ք բրենդները հնարավորություն կունենան ազդելու Siri – ի առաջարկների վրա, օրինակ ասենք, միանգամից պատվեր ընդունելով հենց բրենդային իրենց կոշիկի խանութից:

3.Սոցիալական ցանցերի գովազդներ:


  Բերված է օրինակ  Facebook- յան հետազոտությունից: Ցուցադրված է բրենդների հաղորդագրությունների միջին հասանելիությունը Facebook- ում (երկրպագուների որ տոկոսին է հասանելի՝ փոփոխությունը ըստ ամիսների):
                                                  Բոլոր բրենդային էջեր      500-ից ավել հավանության արժանացած էջերը
                                             Հոկ.13                    Նոյ. 13                    Դեկ. 13.                 Հուն.14                Փետ. 14




    Սա շատ ակտուալ  է եղել 2015 թվականին, սակայն ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս,  Facebook – ի գովազդային հասանելիությունը նվազել է՝ հաջորդելով Instagram –ին: Instagram –ը կանխատեսում է գովազդից 600 մլն դոլար ապահովել ամբողջ աշխարհում, որը Facebook –ի եկամտի ընդամենը 5 %-ն է: Փաստ է դառնում, որ սոցիալական ցանցը այլևս սոցիալական չէ, այն դառնում է կոմերցիոն: Սրանց հաջորդում են Twitter Cards, LinkedIn ads, Pinterest Buyable Pins, Spotify, Snapchat:
2016 թվականը սպասվում է իմաստուն թիրախավորման և օգտվողների կատարյալ փոձառության տարի: Որպեսզի բրենդները պահպանեն իրենց օգտվողներին պետք է բարձրորակ բովանդակությամբ էջեր ունենան, և, միևնույն ժամանակ, դրանցից շատ հեշտ լինի օգտվելը: