Показаны сообщения с ярлыком մարքեթինգային սխալ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մարքեթինգային սխալ. Показать все сообщения

08.12.2015

10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել

Ձեզ եմ ներկայացնում 10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել, եթե ցանկանում եք, որ Ձեր բիզնեսի արդյունավետությունը չընկնի: Եվ այսպես.

1.      Լինել ամեն ինչ բոլորի համար:


Դուք         չեք կարող լուծել ամենքի խնդիրները: Դուք ունեք թիրախային լսարան և հաճախորդի իդեալ: Սեգմենտավորեք Ձեր ցուցակը: Նպատակաուղղվեք «ամենաքաղցր» կտորի վրա:

2.      Փորձել Ձեր նպատակը իրականացնել միայնակ:

Ակտիվացրեք Ձեր ցանցը, հետևորդներին, Ձեր ազդեցիկ հետևորդներին կամ գործընկերներին, որոնք կօգնեն ներկայացնել Ձեր բրենդը: Թույլ տվեք նրանց ներառվել Ձեզ օգնելու գործընթացի մեջ՝ ստեղծելով և առաջ մղելով ոգևորող պատմություններ, խոշոր և ազդեցիկ բովանդակությամբ կամ օգտակար այլ ռեսուրսներով:

3.      Անտեսել SEO-ն: 

Եթե Դուք անտեսում եք SEO-ն, Դուք երբեք ցանցում չեք հայտնվի և Ձեր բիզնեսը չի ունենա առցանց հնարավորություններ, որոնք հարկավոր են որոնողական համակարգերին, որոնք էլ պետք է Ձեզ ճիշտ հաճախորդներ ուղարկեն:

4.      Հետևել ամեն նոր տենդենցին (թրենդին):

            Հավանաբար Դուք սկսում եք հետևել ամեն նոր տենդենցի՝ որդեգրելով նոր ռազմավարություն, չիրագործելով և ավարտին չհասցնելով նախորդը: Այս հանգամանքը կվնասի Ձեր մարքեթինգին և Ձեր թիմի կատարած աշխատանքը: