29.12.2015

Մի բրենդի պատմություն: H&M


H&M-ը հանդիսանում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված տարբեր տեսակի ոչ թանկ հագուստների մանրածախ առևտրում մասնագիտացված շվեդական ընկերություն: Ընկերությունը վաճառում է նաև գեղարարական միջոցներ, կոշիկներ և այլ պարագաներ: Այս հսկա տեսականու ստեղծման և մշակման համար աշխատում են հարյուրավոր դիզայներներ: H&M-ը աշխարհի խոշորագույն մանրածախ ցանցերից է և ամենախոշորը Եվրոպայում:



Ամեն ինչ սկսվել է 1947 թվականին, շվեդական Վեստերոս (Västerås) քաղաքում, որտեղ ոմն Էրլինգ Փերսոնը հիմնադրել է ընկերությունը, որը զբաղվում էր բացառապես կանացի հագուստի վաճառքով: Այն կոչվում էր Hennes, որը շվեդերենից թարգմանաբար նշանակում է «նրան» (կնոջը):






1968 թվականին Փերսոնը ձեռք է բերում Mauritz Widforss խանութը, որը այդ ժամանակ զբաղվում էր ձկնորսության և որսորդության համար նախատեսված հագուստի և պարագաների վաճառքով: Հիմնական նպատակն էր ձեռք բերել տարածք Ստոկհոլմում, և զուգահեռ նաև ընդլայնվեց տեսականին: Այսպիսով՝ առաջացավ Hennes & Mauritz՝, որը զբաղվում է կանանց և տղամարդկանց հագուստի վաճառքով:






Անցյալ դարի 70-ականների սկզբին ընկերության խանութները հանդիպում էին ոչ միայն Շվեդիայում, այլև Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում՝ սկզբից Նորվեգիայում, այնուհետև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլն:




80-ականներին ընկերության ղեկավարությունը անցնում է Էրլինգի որդուն՝ Ստեֆան Փերսոնին: Վերջինիս էլ պատկանում է հենց ոչ թանկ արտադրանքի (բայց ոչ ի հաշիվ որակի) վաճառքի գաղափարը: Սկսվում է H&M ապրանքանիշի տարածումը ամբողջ աշխարհում: Այդ ժամանակ  էլ ծնվում է «Նորաձևություն և որակ լավագույն գնով»  կարգախոսը («Fashion and quality at the best price):



Այսօր H&M բրենդը մտնում է աշխարհի ամենաթանկ բրենդների լավագույն 100-յակի մեջ: 2009 թվականին Interbrands ցուցակում  այն զբաղեցրել է 21-րդ տեղը և գնահատվել է 15 միլիարդ դոլար: Իսկ ընկերության ամբողջական անվանման մասին շատ քիչ են հիշում:
Այսօր H&M խանութները (այդ թվում և ֆրանչայզինգի հիմքով ստեղծված խանութները) հանդիպում են աշխարհում գրեթե ամենուրեք, նրանց թիվը հաշվվում է արդեն 1000-ներով և դեռ աճում է: Ընկերությունում աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ:
Ընկերության շտաբ-գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում (Շվեդիա):


Հետաքրքիր է իմանալ.

1999 թվականին Գերմանիայում մեկնարկեց Կլաուդիա Շիֆերի մասնակցությամբ գովազդային արշավը: Նրա հետ առաջացան անսովոր խնդիրներ՝ ցուցափեղկերը ջարդվում էին, պաստառները գողանում էին: Ընկերության տնօրինությունը հարկադրված պաշտոնապես հայտարարություն տարածեց, համաձայն որի բոլոր ցանկացողները կարող էին անվճար ստանալ պաստառ մինչև գովազդային արշավի ավարտը, որն էլ ի վերջո վերջ դրեց վանդալիզմին: Մի խոսքով, չար լեզուները վկայում են, որը պաստառների գողությունը հատուկ բեմադրություն էր ավելորդ ուշադրություն գրավելու համար:


 Դիտե՛ք ֆիրմայի ամանորյա գովազդային հոլովակը, որտեղ գլխավոր դերերում է հանրահայտ Katy Perry-ին:



Комментариев нет:

Отправить комментарий