08.12.2015

10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել

Ձեզ եմ ներկայացնում 10 մարքեթինգային սխալներ, որոնցից պետք է խուսափել, եթե ցանկանում եք, որ Ձեր բիզնեսի արդյունավետությունը չընկնի: Եվ այսպես.

1.      Լինել ամեն ինչ բոլորի համար:


Դուք         չեք կարող լուծել ամենքի խնդիրները: Դուք ունեք թիրախային լսարան և հաճախորդի իդեալ: Սեգմենտավորեք Ձեր ցուցակը: Նպատակաուղղվեք «ամենաքաղցր» կտորի վրա:

2.      Փորձել Ձեր նպատակը իրականացնել միայնակ:

Ակտիվացրեք Ձեր ցանցը, հետևորդներին, Ձեր ազդեցիկ հետևորդներին կամ գործընկերներին, որոնք կօգնեն ներկայացնել Ձեր բրենդը: Թույլ տվեք նրանց ներառվել Ձեզ օգնելու գործընթացի մեջ՝ ստեղծելով և առաջ մղելով ոգևորող պատմություններ, խոշոր և ազդեցիկ բովանդակությամբ կամ օգտակար այլ ռեսուրսներով:

3.      Անտեսել SEO-ն: 

Եթե Դուք անտեսում եք SEO-ն, Դուք երբեք ցանցում չեք հայտնվի և Ձեր բիզնեսը չի ունենա առցանց հնարավորություններ, որոնք հարկավոր են որոնողական համակարգերին, որոնք էլ պետք է Ձեզ ճիշտ հաճախորդներ ուղարկեն:

4.      Հետևել ամեն նոր տենդենցին (թրենդին):

            Հավանաբար Դուք սկսում եք հետևել ամեն նոր տենդենցի՝ որդեգրելով նոր ռազմավարություն, չիրագործելով և ավարտին չհասցնելով նախորդը: Այս հանգամանքը կվնասի Ձեր մարքեթինգին և Ձեր թիմի կատարած աշխատանքը:

07.12.2015

Տեղեկատվական մարքեթինգի հեռանկարները 2016 թվականին


Ձեր կոմերցիոն կայքում վաճառքի ծավալների ավելացման 20 եղանակ


   Ձեզ եմ ներկայացնում Ձեր կոմերցիոն կայքի վաճառքի ծավալները ավելացնելու 20 հնարավորություն:

     Ի՞նչ եք հասկանում, երբ ասում եք «ավելացնել վաճառքը»:
     Այն ավելի է քան «Գնել» կոճակը Ձեր կայքում:
     
     Դա նաև՝հետևյալն է՝

  •          Գնում կատարելու  որոշման արագությունը,
  •          Սպառողի կյանքի իմաստը (արժեքները),
  •          Պատվերների միջին արժեքը,
  •          Սպառողի բավարավածությունը,
  •          Նոր գնորդները,
  •          Կրկնվող գնորդները,
  •          Գրացումները (Ձեր կայքում հաշվի բացումները),
  •          Կայքից հեռացողները,
  •          Հետ վերադարձվող ապրանքները,
  •          Ձեր կայքում ժամանակ անցկացնելու տևողությունը,
  •          Առանձին էջերի այցելությունները,
  •          «Գնել» կոճակի կլիկները:
   Այս նյութի նպատակն է Ձեզ ցույց տալու բազմաթիվ ձևեր նման հաջողություն ունենալու համար, որը ես անում եմ առանց Ձեր վեբ կայքերը ուսումնասիրելու: Ի՞նչ է նշանակում լինել օգտակար: Դա նշանակում է, որ Ձեր ապրանքը կամ ծառայությունը ներկայացնում է այն ինչ ուզում է և սպասում է սպառողը , որ այն ներկայացնի իրենից: Եվ դա է ստիպում սպառողին գնում կատարելու որոշում կայացնել:  Ինչի՞ մասին Դուք պետք է անհանգստանաք: Կայքի համար օգտակար լինելը անհրաժեշտ է պարզապես գոյությունը ահպանելու համար: Եթե  նրանից օգտվելը սպառողների համար դժվար եղավ,նրանք պարզապես կլքեն այն:

      Կայքից օգտվելու պարզությունը և հեշտությունը կայանում է հետևյալում.

·         Հեշտ ընկալելի լինելը,
· Կառուցվածքի արդյունավետությունը. Մեկ անգամ այցելելով, դրա բաժիններից օգտվելու արագ հնարավորությունը,
·         Հիշվող և տպավորիչ լինելը,
·        Սխալները կայքից օգտվելիս. Որքան շատ և ընդհանուր կարող են լինել այդ սխալները և որքան հեշտորեն նրանք կարող են դրանցից խուսափել,
·         Բավարավածությունը. Ինչ հաճույք են ստանում Ձեր կայքից օգտվելիս:

Իսկ սպառողին մշտապես պահպանելու համար, պարզապես՝

·       Հեշտացրեք սպառողի գործը, արագ գտնել այն, ինչ նա փնտրում է և/կամ բացահայտել այնպիսի նոր բաներ, որ նրան կհետաքրքրի:
·       Օգնեք նրան գրագետ որոշում կայացնել, այնպես, որ նա վստահ լինի, որ ապրանքը հենց իր համար է նախատեսված:
·         Վստահություն առաջացրեք, որ ինքը ճիշտ է անում գնելով  Ձեր ապրանքը այլ ոչ թե ուրիշինը:
·          Հանգեցրեք նրան գնում կատարելու որոշմանը շատ զգույշ և արդյունավետ կերպով:
Եկեք սրանց անդրադառնանք հերթով:
1.Ապրանքները միաժամանակյա խմբավորելով տարբեր խմբերի մեջ՝ ըստ սպառողի կարիքների, օգտագործման եղանակի, սեզոնի կամ տենդենցների, Դուք կօգնեք նրան ամեն չափանիշով էլ փնտրելիս այն հեշտորեն գտնել:
2.Թույլ մի տվեք նրան կագնել երկընտրանքի առջև, դրդեք նրան անմիջական գնման, այլ ոչ թե գնման հետաձգմանը:
3.Առաջարկեք անմիջապես այլընտրանք, եթե նա լքում է էջը: Երբ էջը փակվում է գալիս է անմիջապես այլ հաղորդագրություն մեկ այլ նկարով նմանատիպ այլ ապրանքի վերաբերյալ:
4. Երևի ավելորդ կլինի խորհուրդ տալ ապրանքների հետ դրանց օժանդակ կիրառության այլ ապրանքներ առաջարկելը:
5. Ունեցեք «Նորույթներ» -ի բաժինը հետ վերադարձող հաճախորդներ ունենալու համար:
6. Բարձրացրեք Ձեր փնտրման համակարգի արդյունավետությունը և արագությունը, որպեզի ի պատասխան հաճախորդների որոնումներին ճիշտ և կոնկրետ հղումներ լինեն:

7. Ներկայացրեք ապրանքը պրոֆեսիոնալ նկարներով, ամենայն մանրամասնությամբ, ներկայանցելով դրանք նաև կիրառման մեջ: Նկարեք վիդեո:
  •     Վիդեո նկարահանումները կարող են բարձրացնել վաճառքի ծավալները 6-30%-ով:
  •   Գնման որոշում կայացնելու արագությունը բարձրացնում է գնում կատարելու հնարավորությունը 400%-ով, իսկ հետ վերադարձվող ապրանքները նվազեցնում են այն 12-9%-ով:


8.Գրեք ապրանքի նկարագրությունը՝ այն կապելով նրա արժեքի հետ, այն կարող եք անգամ պատմական ոճով ներկայացնել՝ առաջացնելով էմոցիաներ(ժպիտ, հիացմունք, ուրախություն...):

9.Հիշեք որ Ձեր ապրանքից արդեն օգտվողների մեկնաբանությունները շատ կօգնեն Ձեզ ապրանքի վաճառքի հարցում: Հաճախորդների  90%  վկայում են, որ իրենց գնման որոշման վրա ազդեցություն են թողել օնլայն ակնարկները, իսկ գնորդների 63%-ը ասում են իրենք հակված են այն էջերից ու կայքերից գնումներ կատարել , որտեղ առկա են նման մեկնաբանությունները: